Ինչո՞ւ է այդքան բարդ Ձկներին հասկանալը

Համարձակ կարող ենք ասել, որ Ձկները կենդանակերպի ամենահանելուկային նշանն են, և նրանց հասկանալը շատ բարդ է։ Փորձենք հասկանալ, թե ինչու։

Վերջինն են ցանկում

Ձկները կենդանակերպի շրջափուլի 12 նշանների մեջ վերջինն են, և նրա ներկայացուցիչների մոտ կան նախորդ բոլոր 11 նշաններին բնորոշ բնավորության գծեր։ Դրա համար էլ հաճախ Ձկներն անվճռական են։ Նրանք անընդհատ ներքին կոնֆլիկտ ունեն։

Նրանք երազողներ են

Նրանք պարզապես անհավանական երևակայություն ունեն ու անսահման կրեատիվ են։ Նրանք միշտ սավառնում են երկնքում։ Դա նրանց իրավիճակի նկատմամբ ոչ ստանդարտ հեռանկար է տալիս։ Բայց պարբերաբար նրանց մոտ խնդիրներ են առաջանում՝ կապված այն բանի հետ, որ իրականությունը տարանջատեն իրենց գլխում ծավալվող իրադարձություններից։

Նրանք միշտ նորի փնտրտուքների մեջ են

Նրանք սիրում են արկածներ։ Միշտ նոր, տարատեսակ փորձերի հետևից են գնում։ Ու սիրում են նոր ծանոթություններ։ Բայց նրանց այդ առանձնահատկությունը բացասաբար է ազդում լուրջ, երկարատև հարաբերություններ ձևավորելու նրանց ունակության վրա։ Վատ չի լինի, որ նույն այդ արկածը նրանք գտնեն մեկ մարդու մեջ ու ողջ կյանքի համար։ Դրանք, անկասկած, շատ ամուր հարաբերություններ կլինեն։

Էմպատիան շատ կարևոր է

Ձկներն անընդհատ մտածում են, հաճախ դիմում են կանխազգացման օգնությանը… Նրանք անուղղելի էմպատներ են։ Նրանք շատ նրբորեն են զգում մարդկանց։ Եվ Ձկներն առաջին մարդն են, ում դու կզանգես այն դեպքում, երբ կոտրել են սիրտդ, կամ ղեկավարդ գոռացել է քեզ վրա։ Բայց հենց սա է խնդիրը։ Նրանք հաճախ իրենց վրա են վերցնում ուրիշների խնդիրները, ինչի պատճառով անընդհատ ծանրաբեռնված են լինում։ Եվ քայքայվում են էմոցիոնալ առումով։

Ընդհանուր ալիքի կարիք ունեն

Ձկները չափազանց շատ շփման, սոցիումի հետ ամուր փոխհարաբերությունների կարիք ունեն։ Նրանք կարող են բացվել նույնիսկ բացարձակապես անծանոթ մարդկանց առջև։ Բայց նրանք շատ ընտրողական են լինում նրանց հանդեպ, ում թույլ են տալիս մտնել իրենց մտերմիկ ընկերական շրջապատի կազմի մեջ։ Նրանք ինտրավերտներ են, բայց հաճախ կարող են լինել ընկերախմբի հոգին։ Ամեն ինչ կախված է նրանից, թե արդյո՞ք իրենք այդ խմբի հետ իրենց միևնույն ալիքի վրա են զգում։ Քանի որ նրանք շատ զգայուն են, նրանց հեշտությամբ կարելի է ձանձրացնել։ Դրանից նրանք փակվում են իրենց մեջ։

Դու կզարմանաս, թե որքան հանգիստ ու խաղաղ կարող են նրանք լինել այն դեպքում, երբ դեռ մեկ ժամ առաջ զվարճացնում էին մարդկանց

Ինչպես արդեն ասացինք, Ձկներն ինտրովերտներ են։ Եթե դու նրան հանդիպես ծանր օրանից հետո, հավանաբար նա նյարդային կլինի ու չի ցանկանա խոսել, բայց խնդիրը քո մեջ չէ։ Պարզապես նրան պետք է վերալիցքավորվել։ Այդպես է ստացվում, երբ նա փորձում է մարդկանց հետ շփման համար շատ էներգիա ծախսել։ Սոցիալական կապեր հաստատելու երկար օրվանից հետո նա ամբողջովին դատարկված է լինում, ու նրան պետք է կանգ առնել։ Եվ նա դա կարող է անել միայն միայնության մեջ։

Ձկները մարդկանց մեջ միայն լավագույնն են տեսնում ու սպասում

Ձկներն ընդունում են տառացիորեն յուրաքանչյուրին։ Հավանաբար հենց նրանք են «Չի բռնվել՝ գող չէ» ասացվածքի հեղինակը։

Նրանց կազմակերպած երեկույթները, հիրավի, զարմանալի են։ Դրանց ներկա են լինում իրարից չափազանց տարբեր մարդիկ։ Եվ եթե չիմանաս, թե ինչ է կատարվում, կարելի է առհասարակ չհասկանալ, թե ինչն է նրանց բերել ու միավորել այդտեղ։

Նրա հակասականության պատճառով Ձկների հետ երբեմն մարդ կարող է իրեն շատ միայնակ զգալ

Նրանց ժամանակ է պետք այն բանի համար, որ հարմարվեն, սովորեն նոր մարդուն։ Այնպես որ, թուլացիր։ Այո, նրա սրտի դռները միանգամից քո առջև չեն բացվի։ Իհարկե, դու, ինչպես և շատ ուրիշները, կարող ես տառացիորեն առաջին վայրկյանից զգալ ձեր միջև եղած կապը, բայց ամեն դեպքում Ձկները սիրում են ժամանակ անցկացնել իրենք իրենց հետ։ Երբեմն նրան կարող են տարիներ պետք գալ այն բանի համար, որ կապվեն մարդուն ու թողնեն իրենց հոգուց ներս։ Բայց եթե դա տեղի ունենա, նա հավատարիմ կլինի հավիտյան։

Եթե դու սթրեսի մեջ ես, Ձկները դա կզգան

Զգուշորեն ընտրիր բառերն ու փորձիր ազնիվ լինել՝ խոսելով զգացմունքներիդ մասին, քանի որ նա նախապես ամեն ինչ գիտի։ Բառերը կարող են շատ ուժգին խոցել նրանց։ Դա պատճառներից մեկն է, թե ինչու քո Ձուկ ընկերն այնքան էլ չի սիրում խոսել։

Ամենակարդացված

14-ամյա աղջիկը բեմ է դուրս եկել և ամաչել. Ժյուրին ծաղրում է նրա երգի ընտրությունը, բայց երբ աղջիկը սկսում է երգել, բոլորն ապշում են…
Ինչպես զուգարան գնալ, երբ ժամանակ չկա. բավարար է այս կետին սեղմելը….
Թեստ. Եկե՛ք ստուգենք ձեր տրամաբանությունը
Պատրաստվում ենք Զատիկին. 22 հետաքրքիր գաղափար զատիկի ձվերի ձևավորման համար
Եթե մրգի վրայի պիտակը սկսվում է 8 թվանշանով, երբեք մի գնեք դա. ահա, թե ինչու
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. եթե բախվել եք այս ախտանիշերից գոնե մեկին, երբեք չանտեսեք դրանք
10 զարմանալի փաստ մեր ուղեղի աշխատանքի մասին
Թեստ. Կկարողանա՞նք գուշակել, թե Հայաստանի որ մարզից եք դուք
30 վառ օրինակ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են մեզ խաբում Հոլիվուդում

Վերջին լուրեր

Այս ընտանիքն ամեն բան կորցրել է Facebook–ում արած սխալի պատճառով
Ֆրանսիայի խորհրդարանը օրենսդրական փոփոխություն է կատարել, ըստ որի «հայր» և «մայր» բառերը կփոխարինվեն «ծնող 1» և «ծնող 2» արտահայտություններով
Աշխարհի ամենահարուստ մարդիկ՝ ըստ Times ամսագրի. ահա թե ովքեր են նրանք
Ի՞նչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ)
Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է համերգի ժամանակ (տեսանյութ)
Իսլանդիայում կարելի է քնել այսպիսի «պղպջակների» մեջ և նայել աստղերին
25 գիրք, որոնք կփոխեն ձեր աշխարհայացքը
Դյութիչ Ֆարահ Փեհլևին. կին, հանուն որի Իրանի շահը թողեց իր բոլոր կանանց
Bugatti ընկերությունը ցուցադրել է մոլորակի «ամենաթանկ և շքեղ» ավտոմեքենան