Ի՞նչ օգտակար հատկություններ ունի վաղենակի (календула) յուղը

Վաղենակի յուղը այն յուղերի թվին է պատկանում, որոնք պետք է միշտ ունենալ տանը։ Այն ունիվերսալ է և կարող է կիրառվել ինչպես կոսմետիկ, այնպես էլ բուժական նպատակներով։

Այսօր EnterTrain-ը ներկայացնում է վաղենակի ծաղիկների յուղի գլխավոր հատկությունները։

Մաշկը վերականգնող

Վաղենակը փափկեցնում է մաշկը։ Նույնիսկ ամենաչորացած հատվածներում մաշկը կփափկի, եթե վաղենակի յուղ քսեք։ Եթե հաճախ եք աշխատում ցրտին կամ քիմիական նյութերով, ապա մաշկի վնասված մասերին վաղենակի յուղ քսեք։ Հենց վերքերը լավացնելու հատկության շնորհիվ է վաղենակը հատկապես էֆեկտիվ մաշկային հիվանդությունների դեպքում, այնպիսիք, ինչպիսին են խոցերը, էկզեմաները և կապտուկները։

Հակաբորբոքային

Յուղը հրաշալի կերպով օգնում է պզուկների դեմ։ Այն ուժեղ սեդատիվ էֆեկտ ունի, որն արագ կերպով ազդում է գրգռվածության և կարմրության դեպքում։ Վաղենակի յուղն արագ ներծծվում է, իսկ մնացորդները կարելի է անձեռոցիկով հանել։

Հորմոնալ

Վաղենակի ծաղիկների յուղը հզոր, բայց բնական հորմոնալ միջոց է, որը հատկապես կարևոր է կանանց համար։ Այն կարգավորում է ինչպես ընդհանուր հորմոնալ ֆոնը, այնպես էլ վերականգնում է դաշտանային խախտված ցիկլը։

Հանգստացնող

Յուղը կարող է նաև որպես հակադեպրեսանտ ազդել։ Օրինակ, ուժեղ սթրեսի ժամանակ փորձեք մի քանի կաթիլ ավելացնել բուրալամպի կամ տաք վաննայի մեջ։ Սեդատիվ էֆեկտը հրաշալի դրսևորվում է տաքանալու և ինհալյացիայի դեպքում։

Վաղենակի յուղը հատկապես օգտակար է մազերի համար։ Այն վերացնում է մազերի կարմրությունները և արագացնում է մազերի աճը։ Այն հրաշալի միջոց է նաև թեփի դեմ։

Այս յուղը պատրաստելը շատ հեշտ է։ Դրա համար մի քանի ճաշի գդալ այս ծաղիկներից խյուս պատրաստեք և վրան մի բաժակ ցանկացած բուսայուղ լցրեք։ Ցանկալի է ձիթայուղ կամ կոկոսի յուղ լցնել։ Թրմվում է այս ամենը երկու շաբաթվա ընթացքում, որից հետո արդեն քամվում և օգտագործվում է ըստ անհրաժեշտության։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Եթե չեք ուզում, որ ձեր երեխաները անդաստիարակ մեծանան, դադարե՛ք կատարել այս 5 սխալները
Լեգենդար Քիանու Ռիվզի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է. «Ատում եմ այն աշխարհը, որտեղ…»
«90-60-90»` պարզ աղցան հավի կրծքամսով և բրոկոլիով․ համից մատներդ հետը կուտես
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Ինչու են երեխաները պարտավոր քնած լինել արդեն 21:30-ին. համար մեկ կանոնը բոլոր ծնողների համար
8 բան, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս անել նորածինների հետ
20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա
Ծննդյան ամսվա հովանավոր թռչունը կբացահայտի ձեր գաղտնիքները
Լվացք անելիս որտեղ է պետք լցնել լվացքի փոշին՝ բաժանմունք A, թե բաժանմունք B. շատ տնտեսուհիներ այս մասին չգիտեն

Վերջին լուրեր

«Յուրաքանչյուրը գտնում է այն, ինչ կարողանում է փնտրել»,– իմաստուն առակ կյանքի ձգողականության մասին
«Այն, ինչ քոնը չէ, երբեք քոնը չի դառնա». հոգեբան
Եթե ներում եք. 4 կանոն, որոնց պետք է ենթարկվի տղամարդը դավաճանությունից հետո
Adidas և Puma. դրանց ստեղծման պատմությունն ու երկու եղբայրների՝ մինչև մահ հասած վեճը
Էնթոնի Հոփքինսի 10 ֆիլմեր, որոնցով հիանում է ողջ աշխարհը
Իսպանացի այս նկարիչը միակն է աշխարհում, ով կարողանում է նկարել լույսը. համոզվեք ինքներդ
Հորոսկոպի այս նշանն ամենաբարդն է սիրո մեջ․ ո՞վ է նա
Աղցան «Թագավորական». կդառնա ձեր տոնական սեղանի զարդը
Բանանով քաղցր շոկոլադային ռոլեր. զարմացրեք ձեր մտերիմներին համեղ աղանդերով