Ինչպես պատրաստել այդքան սիրված աջարական խաչապուրին

Հիշեցնենք, որ աջարական խաչապուրին դիետիկ ուտեստներից չէ, բայց նաև հաշվի առեք, որ սա ուտելուց հետո կարելի է գրեթե ողջ օրը մոռանալ ուտելու ու տան անդամներին կերակրելու մասին։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 150 մլ մածուն (կեֆիր կամ կաթ)
  • 150 մլ ջուր
  • 6 բաժակ ալյուր
  • 100 գրամ կարագ
  • 12 գրամ խմորիչ
  • 150 գրամ սուլուգունի պանիր
  • 150 գրամ բրինզա պանիր
  • 4 ձու
  • Կանաչի
  • Աղ, շաքար ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Սկզբի համար պատրաստեք խմորը։ Մածունը 1:1 հարաբերությամբ բացեք ջրի հետ։

2. Խառնեք մածունը, ջուրը ալյուրը, կարագը, խմորիչը, աղն ու շաքարավազը։ Եվ այսպես թողեք մեկ ժամ, մինչև խմորը հասունանա։

3. Պատրաստենք միջուկը։ Քերիչով անցկացրեք երկու տեսակի պանիրները և մի երկու խաշած ձու։ Պանիրների և ձվի հարաբերությունը պետք է լինի 1 : 1 : 2։

4. Խմորը բաժանեք չորս մասի և օվալաձև գրտնակեք։ Լոշիկների երկար կողմի երկայնքով նեղ շերտով լցրեք միջուկը և կողքերն այնպես փաթաթեք, որ միջուկը մեջը մնա։ Հիմա ապագա խաչապուրիի համար նավակները ձևավորեք։ Ներսում լցրեք միջուկը։

5. Որպեսզի ընթացքում ձուն չծորա նավակների միջից, միջուկի մեջ անպայման փոսիկ արեք և թխելուց առաջ թողեք 15 րոպե։ Դրանից հետո դրեք 250 աստիճան տաքացված ջեռոցը՝ 15-20 րոպեով։

6. Կոտրեք ձվերը փոսիկի մեջ և կրկին մի քանի րոպեով ուղարկեք ջեռոցը։

7. Մատուցելիս անպայմա վրան կարագ դրեք, կարող եք նաև մանրած կանաչի լցնել։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Լավաշով համեղ ռուլետներ. միջուկի 20 տարբերակ
Մեր միջև տարիքային բավական մեծ տարբերություն կար, հիշում եմ, որ նա գերել էր իմ սիրտը. Զառա Սահակյան
7 օրում – 7կգ (չափազանց էֆեկտիվ վարունգային դիետա)
Sunday Times-ը արքայադուստր Դիանայի հայուհի նախատատի՝ Էլիզե Կևորկյանի մասին
Նորաձևության խելահեղ կրողները՝ մեր շրջապատում. նայեք, բայց երբեք չկրկնօրինակեք նրանց
Դուք կզարմանաք, թե ինչ դուրս կգա ձեր աղիներից. սա կերեք 3 օր ընթրիքին
Ահա, թե ինչու Չինաստանում չեն հիվանդանում կրծքի քաղցկեղով. պատճառը մթերքն է, որը մենք օգտակար ենք համարում…
Ճիշտ ու առողջ քաշ. հասակի և զանգվածի աղյուսակ՝ բժիշկների կողմից հաստատված
Ինչ են անում կնոջ ընկերքը ծննդաբերությունից հետո. բժիշկները դա գաղտնի են պահում

Վերջին լուրեր

Մայրը նրան դրեց արկղի մեջ և թողեց փողոցի մեջտեղում. 17 տարի անց նրան ամբողջ աշխարհը ճանաչեց
10 կանացի սովորություններ, որոնք վանում են տղամարդկանց
Կենդանակերպի նշանների համար հարսանիքի ամենահաջող ժամանակը 2019թ.-ին
Ես կպցրի ոտքերիս մեջտեղի երկու մատները. հիմա բարձրակրունկներից ոչ մի խնիր չկա
10 հանճարեղ հայտնագործություններ, որոնք հիանալի հավելում կլինեն ցանկացած խոհանոցում
Օգտագործե՞լ, թե՞ ոչ․ արդյո՞ք տամպոններն անվտանգ են կնոջ առողջության համար
Իմաստուն Օշոյի խաղաքարտերը կհուշեն ձեզ, թե որ ուղղությամբ պետք է շարժվեք
Հյուրանոցների և տուրիստական գործակալությունների 13 հնարք, որոնք մեզ ստիպում են ավելի շատ ծախսել
8 առօրյա գործողություններ, որոնք կարող են վնասել Ձեր ողնաշարը