Պատրաստում ենք Զատիկի կուլիչ՝ խտացրած կաթով. արդյունքը կգերազանցի ձեր բոլոր սպասելիքները

Այսօր EnterTrain-ը կպատմի, թե ինչպես է պետք պատրաստել զատիկի կուլիչները խտացրած կաթով։ Արդյունքը գերազանցում է բոլոր սպասելիքները։

Անհրաժեշտ բաղադրիչներ թթխմորի համար

  • Ալյուր – 40 գր.
  • Կաթ – 125 մլ.
  • Խտացրած կաթ – 100 մլ.
  • Խմորիչ – 8 գր.
  • Խմորի բաղադրիչները
  • Ալյուր – 3 բաժակ
  • Ձու – 3 հատ
  • Կարագ – 80 գր.
  • Խտացրած կաթ – 150 գր.
  • Վանիլային շաքար – 10 գր.
  • Ցուկատներ – 140 գր.
  • Աղ – 0,5 թ.գ.

Պատրաստման եղանակը

1. Թասի մեջ լավ խառնեք գոլ կաթ ու խմորիչը։

2. Խառնուրդին ավելացրեք խտացրած կաթը և մաղեք ալյուրը։ Լավ խառնեք ձեռքի հարիչով։ Թասը ծածկեք սրբիչով և կես ժամ թողեք տաք տեղում։

3. Խմորը պատրաստելու համար հարմարավետ տարրայի մեջ հարեք ձվերը, ավելացրեք կարագը և խտացրած կաթը։ Լավ խառնեք մինչև համասեռ դառնալը։

4. Խմորի մեջ լցրեք խմորիչով զանգվածը և խառնեք։ Ավելացրեք վանիլային շաքարը, աղը։ Խմորը խառնելով մաղեք ալյուրը։

5. Խմորին ավելացրեք զուկատները և լավ խառնեք։

6. Սեղանին ալյուր ցանեք, խմորը դրեք վրան և լավ հունցեք։ Խմորը պետք է փափուկ և էլաստիկ ստացվի։ Խմորը հետ դրեք թասի մեջ և թողեք 60 րոպե։

7. Խմորը հասունանալուց հետո այն երեք մասի բաժանեք։ Վերցրեք կուլիչների համար նախատեսված թղթից ձևամանները և խմորը դրեք մեջն այնպես, որ կեսից մի քիչ ավել լինի։ Ամանները ծածկեք սրբիչով և այդպես ևս թողեք մեկ ժամ։

8. Խմորը դրեք նախօորք 180 աստիճան տաքացված ջեռոցը և մեկ ժամ թխեք։

9. Ձևավորման համար ձվի սպպիտակուցը խառնեք շաքարի փոշիով և լավ հարեք էլեկտրական հարիչով։ Պատրաստի ջնարակը լցրեք կուլիչների վրա և զարդարեք մանր գունավոր կոնֆետներով։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

14-ամյա աղջիկը բեմ է դուրս եկել և ամաչել. Ժյուրին ծաղրում է նրա երգի ընտրությունը, բայց երբ աղջիկը սկսում է երգել, բոլորն ապշում են…
Ինչպես զուգարան գնալ, երբ ժամանակ չկա. բավարար է այս կետին սեղմելը….
Թեստ. Եկե՛ք ստուգենք ձեր տրամաբանությունը
Պատրաստվում ենք Զատիկին. 22 հետաքրքիր գաղափար զատիկի ձվերի ձևավորման համար
Եթե մրգի վրայի պիտակը սկսվում է 8 թվանշանով, երբեք մի գնեք դա. ահա, թե ինչու
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. եթե բախվել եք այս ախտանիշերից գոնե մեկին, երբեք չանտեսեք դրանք
10 զարմանալի փաստ մեր ուղեղի աշխատանքի մասին
Թեստ. Կկարողանա՞նք գուշակել, թե Հայաստանի որ մարզից եք դուք
30 վառ օրինակ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են մեզ խաբում Հոլիվուդում

Վերջին լուրեր

Այս ընտանիքն ամեն բան կորցրել է Facebook–ում արած սխալի պատճառով
Ֆրանսիայի խորհրդարանը օրենսդրական փոփոխություն է կատարել, ըստ որի «հայր» և «մայր» բառերը կփոխարինվեն «ծնող 1» և «ծնող 2» արտահայտություններով
Աշխարհի ամենահարուստ մարդիկ՝ ըստ Times ամսագրի. ահա թե ովքեր են նրանք
Ի՞նչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ)
Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է համերգի ժամանակ (տեսանյութ)
Իսլանդիայում կարելի է քնել այսպիսի «պղպջակների» մեջ և նայել աստղերին
25 գիրք, որոնք կփոխեն ձեր աշխարհայացքը
Դյութիչ Ֆարահ Փեհլևին. կին, հանուն որի Իրանի շահը թողեց իր բոլոր կանանց
Bugatti ընկերությունը ցուցադրել է մոլորակի «ամենաթանկ և շքեղ» ավտոմեքենան