Եթե ուզում եք, որ ձեզ հետ ինչ–որ լավ բան կատարվի, սկզբի համար չպետք է անեք այս բաները

Ու–վեյ սկզբունքով կյանքը լիակատար վստահություն է ենթադրում Տիեզերքի նկատմամբ։ Մատերիական մակարդակով գործում են ֆիզիկայի և քիմիայի օրենքները, իսկ կամային մակարդակով գործում են մետա–կոգնիտիվ օրենքները։ Այսօր EnterTrain-ը կպատմի կարևորագույններից մեկի մասին։ Այն այսպիսին է. երջանկությունը գալիս է դրսից, իսկ դժբախտ մենք ինքներս ենք մեզ դարձնում։

Այս օրենքին այսպիսի մի լրացում է կցվում. պետք չէ ելնել այն բանից, որ ցանկացած մարդ ձգտում է երջանիկ լինել։ Ի սկզբանե մենք ձգտում ենք ապրելուն։ Ադապտացվելուն։ Իսկ զարգացման և ինքնադրսևորման արժեքները ավելի ուշ են գալիս և ոչ բոլորի մոտ։

Այստեղ իհարկե կարևոր դեր է խաղում ազգային մտածելակերպը։ World Values Survey –ի հետազոտողները արժեքները երկու մասի են բաժանում. ապրելու (ողջ մնալու) արժեքներ և ինքնադրսևորման արժեքներ։ Օրինակ, Հայաստանը շատ մոտ է ողջ մնալու արժեքների բևեռին (որը ինքնադրսևորման հակառակն է)։ Իսկ մի՞թե մարդիկ, որոնք անընդհատ զբաղված են մշտապես կյանքի համար պայքարելով կարող են երջանիկ լինել։ Իհարկե ոչ։

Այդ պատճառով էլ, եթե դուք ցանկանում եք, որ ձեզ հետ ինչ–որ մի լավ բան տեղի ունենա, ի սկզբանե չպետք է անեք հետևյալ բաները.

  • Անընդհատ գտնվել (օգնության, փրկության, կամ ցանկացած այլ բանի) սպասողական վիճակում,
  • Անհանգստանալ, նյարդայնանալ, տագնապել,
  • Սպասել երաշխիքների, փոխհատուցումների, շնորհակալությունների,
  • Վիրավորանքներ պահել սրտում,
  • Մանիպուլյացիաներ անել,
  • Ինչ–որ մեկի մոտ մեղքի զգացում ձևավորել,
  • Վերահսկել ինչ–որ բան կամ ինչ–որ մեկին,
  • Վախենալ։

Որտեղի՞ց մեզ այս կործանիչ սովորությունները։ Այս ամենը կյանքի նկատմամբ վախից է, մենակության զգացումից, ինքդ քեզ և Տիեզերքի բարությանը չհավատալուց։ Իսկ Տիեզերքը ամեն մարդու արտացոլում է հետևյալ սկզբունքով. եթե քո մեջ բավարար հավատ չկա, ապա կյանքն էլ քեզ չի հավատում։

Երջանկություն ձեռք բերելու համար պետք է դադարեք այն ուզել։

Սիրելը բայ է, ոչ թե գոյական։ Սիրով պետք է ապրել և կիսվել, այլ ոչ թե սպասել և փնտրել այն։ Ինչպես ասում էր Է.Մ. Ռեմարկը. «եթե քեզ կին է պետք, գնա ու բեր նրան»։

Դու կամ ինքնադրսևորվում ես, կամ գոյատևում։ Երազանքը ներքին կողմնացույց է, իսկ ինքնադրսևորումը՝ այդ երազանքի գործնական մարմնավորումը։ Պետք չէ երազել իրական ինքնադրսևորման փոխարեն. դա նույնն է որ երազես քո ճոխ թաղման մասին։

Պարզապես թույլ տվեք, որ Տիեզերքը ձեզ երջանկացնի։ Իսկ երջանիկ կարող է լինել միայն այն մարդը, ով ինքնադրսևորվում է, ով դրսևորում է իր ճակատագիրը, իր ինքնությունը, այս աշխարհում իր հայտնվելու իմաստը։

Ի դեպ, նման հնարավորություն այլևս չեք ունենա, արեք դա հենց հիմա և հենց այստեղ։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Եթե չեք ուզում, որ ձեր երեխաները անդաստիարակ մեծանան, դադարե՛ք կատարել այս 5 սխալները
Լեգենդար Քիանու Ռիվզի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է. «Ատում եմ այն աշխարհը, որտեղ…»
«90-60-90»` պարզ աղցան հավի կրծքամսով և բրոկոլիով․ համից մատներդ հետը կուտես
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Ինչու են երեխաները պարտավոր քնած լինել արդեն 21:30-ին. համար մեկ կանոնը բոլոր ծնողների համար
8 բան, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս անել նորածինների հետ
20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա
Ծննդյան ամսվա հովանավոր թռչունը կբացահայտի ձեր գաղտնիքները
Լվացք անելիս որտեղ է պետք լցնել լվացքի փոշին՝ բաժանմունք A, թե բաժանմունք B. շատ տնտեսուհիներ այս մասին չգիտեն

Վերջին լուրեր

«Յուրաքանչյուրը գտնում է այն, ինչ կարողանում է փնտրել»,– իմաստուն առակ կյանքի ձգողականության մասին
«Այն, ինչ քոնը չէ, երբեք քոնը չի դառնա». հոգեբան
Եթե ներում եք. 4 կանոն, որոնց պետք է ենթարկվի տղամարդը դավաճանությունից հետո
Adidas և Puma. դրանց ստեղծման պատմությունն ու երկու եղբայրների՝ մինչև մահ հասած վեճը
Էնթոնի Հոփքինսի 10 ֆիլմեր, որոնցով հիանում է ողջ աշխարհը
Իսպանացի այս նկարիչը միակն է աշխարհում, ով կարողանում է նկարել լույսը. համոզվեք ինքներդ
Հորոսկոպի այս նշանն ամենաբարդն է սիրո մեջ․ ո՞վ է նա
Աղցան «Թագավորական». կդառնա ձեր տոնական սեղանի զարդը
Բանանով քաղցր շոկոլադային ռոլեր. զարմացրեք ձեր մտերիմներին համեղ աղանդերով