Մարմնի 9 հատված, որտեղ չարժե դաջվածքներ անել

Այսօր շատերն են մարմնի տարբեր հատվածներում դաջվածքներ անում։ Սակայն մարմնի վրա կան հատվածներ, որտեղ նկարն ավելի վատ է պահպանվում, այս մասին պետք է իմանալ, նախքան դաջվածքի մասին որոշում կայացնելը։

EnterTrain-ը ձեզ համար կազմել է մարմնի այն հատվածների ցանկը, որտեղ դաջվածքը կարող է պարզապես տհաճ լաքայի վերածվել։

1. Ոտնաթաթեր

Գուլպաների և կոշիկի հետ անընդհատ շփումից այս հատվածում արված դաջվածքները մի քանի ամսից կորցնում են իրենց նախնական տեսքը։

2. Դաստակ և ձեռքի մատներ

Մարմնի այս հատվածները սովորաբար ծածկված չեն և անընդհատ ենթարկվում են արևի ուղիղ ճառագայթների ազդեցությանը, բացի այդ ձեռքերը հաճախ լվանում ենք,մաշկը այս հատվածներում շուտ է մաշվում և վերականգնվում։

3. Թևատակեր

Այս դեպքում էլ ազդում է թե հագուստի հետ շփումը, թե քրտնարտադրությունը։

4. Ձեռքի ափեր

Այս հատվածները խոնավ են լինում քրտնարտադրության և մեխանիկական ազդեցության պատճառով։ Դաջվածքն այս հատվածներում հաճախ գունատվում կամ մոխրագույն լաքայի է վերածվում։

5. Փոր

Եթե պատրաստվում եք հետագայում երեխա ունենալ, ապա մաշկը կարող է դեֆորմացվել և դաջվածքը կկորցնի իր նախնական տեսքը։ Նաև քաշի հետագա փոփոխությունը կարող է ազդել դաջվածքի տեսքի վրա։

6. Արմունկներ

Հագուստի հետ հաճախ շփման, ինչպես նաև անընդհատ ակտիվ շարժման մեջ լինելու արդյունքում այս հատվածում նույնպես դաջվածքները հաճախ խամրում են։

7. Անրակներ

Սա կախված է ձեր նախընտրություններից։ Եթե օրինակ սիրում եք ուսապարկ օգտագործել, ապա այս հատվածում դաջվածքն այնքան էլ լավ ընտրություն չէ։

8. Դեմք

Դեմքը միշտ բաց է և հետևաբար ամենաշատն է արևի ճառագայթների տակ լինում։ Մասնագետները դեմքին արված դաջվածքներին 2-3 տարվա երաշխիք են տալիս, ոչ ավել։

9. Շրթունքի ներսի կողմը

Այս հատվածում մաշկը նորանում և վերականգնվում է շատ արագ։ Նկարը շատ կարճ կյանք կունենա։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Եթե չեք ուզում, որ ձեր երեխաները անդաստիարակ մեծանան, դադարե՛ք կատարել այս 5 սխալները
Լեգենդար Քիանու Ռիվզի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է. «Ատում եմ այն աշխարհը, որտեղ…»
«90-60-90»` պարզ աղցան հավի կրծքամսով և բրոկոլիով․ համից մատներդ հետը կուտես
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Ինչու են երեխաները պարտավոր քնած լինել արդեն 21:30-ին. համար մեկ կանոնը բոլոր ծնողների համար
8 բան, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս անել նորածինների հետ
20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա
Ծննդյան ամսվա հովանավոր թռչունը կբացահայտի ձեր գաղտնիքները
Լվացք անելիս որտեղ է պետք լցնել լվացքի փոշին՝ բաժանմունք A, թե բաժանմունք B. շատ տնտեսուհիներ այս մասին չգիտեն

Վերջին լուրեր

«Յուրաքանչյուրը գտնում է այն, ինչ կարողանում է փնտրել»,– իմաստուն առակ կյանքի ձգողականության մասին
«Այն, ինչ քոնը չէ, երբեք քոնը չի դառնա». հոգեբան
Եթե ներում եք. 4 կանոն, որոնց պետք է ենթարկվի տղամարդը դավաճանությունից հետո
Adidas և Puma. դրանց ստեղծման պատմությունն ու երկու եղբայրների՝ մինչև մահ հասած վեճը
Էնթոնի Հոփքինսի 10 ֆիլմեր, որոնցով հիանում է ողջ աշխարհը
Իսպանացի այս նկարիչը միակն է աշխարհում, ով կարողանում է նկարել լույսը. համոզվեք ինքներդ
Հորոսկոպի այս նշանն ամենաբարդն է սիրո մեջ․ ո՞վ է նա
Աղցան «Թագավորական». կդառնա ձեր տոնական սեղանի զարդը
Բանանով քաղցր շոկոլադային ռոլեր. զարմացրեք ձեր մտերիմներին համեղ աղանդերով