«Ընտանիքս դեմ էր, բայց ես հասա իմ ուզածին». Դավիթի եւ Աննայի կյանքը՝ ամուսնությունից առաջ եւ հետո

2018 թվականի օգոստոսի 25-ին Դավիթ Աղաջանյանը եւ Աննա Դովլաթյանը շուրջ 6 տարի ընկերություն անելուց հետո պսակադրվեցին: Նրանց սիրո պատմությունը շատերին է հայտնի, եւ նրանք համարձակորեն խոսում են փոխադարձ զգացմունքի մասին: Ավելին՝ նախորդ տարի զուգերգ ներկայացրին իրենց երկրպագուներին: Համատեղ աշխատանքը տեսահոլովակի նկարահանման հրապարակից եւ ձայնագրման ստուդիայից վերջերս տեղափոխվեց գեղարվեստական «Ա.Կ.Ա.» ֆիլմի նկարահանման հրապարակ: Իսկ մոտ երկու ամիս առաջ էլ բազմազբաղ զույգը հիմնել է սեփական բիզնեսը: Օրերս BRAVO.am-ը լուսանկարել եւ զրուցել է նրանց հետ ամենատարբեր թեմաների շուրջ:

Ինչն էր սկզբում

Դավիթ. Մասնագիտությամբ իրավաբան եմ: Ավարտելուց հետո հասկացա, որ այն ինձ համար բավական անհետաքրքիր է: Ճիշտ է` որոշ ժամանակ աշխատել եմ իմ մասնագիտությամբ, բայց կտրուկ որոշում կայացրի թողնել այն եւ հեռացա աշխատանքից: Ընտանիքս դեմ էր իմ որոշմանը, բայց ես, չորկողություն անելով, երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դնելով, հասա իմ ուզածին:

Այս կամ այն դերը ստանալու համար ինձ համար երբեւէ ծանոթ-բարեկամ չի զանգահարել, չնայած՝ ունեի բարեկամներ, ովքեր կարող էին միջամտել: Նրանք բոլորն էլ դեմ էին, որ նկարահանվեմ հեռուստանախագծերում: Ամեն ինչ արել եմ ինքնուրույն: Այդ ճանապարհը սկսվել է զանգվածային տեսարաններից, էպիզոդիկ դերերից մինչեւ գեղարվեստական ֆիլմ:

Առաջին դերը եղել «Դժվար ապրուստ» սերիալում, որից հետո դռները բացվեցին եւ սկսում են բացվել:

Աննա. Մանկությունս անցել է Ռուսաստանում: Այդպես էլ չկարողացա ապրել այնտեղ: Հայաստանն ինձ հոգեհարազատ է: Որոշեցի տեղափոխվել, ինչի համար, ի դեպ, երբեւէ չեմ զղջացել: Չեմ բնակվի մի երկրում, վայրում, որտեղ ինձ դուր չի գալիս:
Ամեն ինչ սկսվեց 2009 թվականին` «Հայ Սուպերսթար» նախագծից: Դպրոցական տարիներից եմ երգել: Սիրել եմ: Նախագծից հետո արդեն առաջարկներ ստացա՝ նոր երգեր, ձայնագրություններ, սերիալներ, հեռուստանախագծեր: Վերջիները մերժում էի, որովհետեւ մտածում էի՝ փորձ չունեմ: Հետո հասկացա՝ կարելի է փորձել, քանի որ կյանքում կան բաներ, որոնք պետք է հաղթահարես՝ հասկանալու համար՝ քոնն է, թե ոչ: Դերասանների, ռեժիսորների օգնությամբ հաղթահարեցի:

Կյանքն՝ ամուսնությունից հետո

Դավիթ. Հիշում եմ մեր առաջին հանդիպումը: Համերգի ժամանակ էր, որից հետո արդեն ծանոթացանք, սկսեցինք շփվել: Շատ շուտ հասկացանք փոխադարձ զգացմունքները: Ընկերություն անելու տարիներին բազմաթիվ դժվարություններ, բարդություններ են եղել, որոնք միասին հաղթահարել ենք:

Աննա. Մեր հարաբերություններն այդքան ներդաշնակ եւ տեւական ժամանակ պահելուն օգնել է Դավիթի ուժեղ բնավորությունը: Ամեն անգամ ապացուցել է, որ այն տղամարդն է, ում կուզեմ տեսնել իմ կողքին: Նա միշտ հավատարիմ է իր խոսքերին, պատասխանատվության մեծ զգացում ունի: Ամուսնությունից հետո կյանքս ավելի է գունավորվել: Շատ ուրախ եմ, որ այսօր էլ հոր, եղբոր նման միշտ իմ կողքին է: Ապահով եմ զգում:

Դավիթ. Սովորաբար մարդը ժամանակի ընթացքում փոխվում է: Բնավորության նոր գծեր է ձեռք բերում, հասունանում, հետաքրքրություններն են փոխում: Զույգերի դեպքում կան երկու «ես», ովքեր շարժվում են առաջ՝ մեկը մյուսին օգնելով, աջակցելով: Միմյանց չհասկանալու պահեր, իհարկե, լինում են, եւ դա բնական է: Չէ՞ որ ամբողջ օրը միասին ենք: Այժմ նաեւ միասին աշխատում ենք: Կարեւորն այն է, որ կարողանում ենք ելք գտնել տարբեր բարդ իրավիճակներում եւ լուծում տալ:

Գործնականի եւ սպասվող նորությունների մասին

Աննա. Վերջերս զուգերգ ներկայացրինք եւ առ այսօր դրական արձագանքներ ենք ստանում:

Դավիթ. Ի դեպ, զուգերգով հանդես գալը Աննայի գաղափարն էր: Նա ինձ քաջալերեց, համոզեց, որպեսզի երգեմ: Արդյունքում բավական հաջողված տեսահոլովակ ստացվեց: Դրական արձագանքներից միայն ուրախ ենք: Առաջիկայում զուգերգով կրկին հանդես գալը բացառում եմ: Միասին աշխատելը ե՛ւ շատ հեշտ է, ե՛ւ շատ դժվար:

Այժմ նկարահանվում եմ նոր՝ «Թղթե երազանք» 24 մասից բաղկացած հեռուստանախագծում, որը նվիրված է Գյումրուն: Փակագծեր բացել չեմ կարող: Կարծում եմ՝ ամռանը կամ աշնանը կլինի եթերում: Գործնական էլի առաջարկներ կան, որոնց մասին դեռ վաղ է բարձրաձայնել:

«Ա.Կ.Ա.» ֆիլմում նկարահանվելու առաջարկն էլ ստացա ֆիլմի պրոդյուսեր, դերասան Սարգիս Գրիգորյանից: Գեղարվեստական ֆիլմում նկարվելու իմ առաջին փորձն էր: Կերպարս էպիզոդիկ էր, որից հետո քննարկեցինք գլխավոր հերոսուհու կերպարը: Այն պետք է մարմնավորեր Աննան: Նրան վստահեցին կույր աղջկա դերը, որը, ի դեպ, ամենաբարդն էր: Մեծ պատասխանատվություն էր Աննայի համար: Նա պատրաստվում էր, շփվում կույր մարդու հետ, փորձում հասկանալ նրա հոգեբանությունը: Բոլորս հաճելիորեն զարմացած էինք Աննայի խաղով:

Աննա. Գեղարվեստական ֆիլմում իմ առաջին քայլն էր: Շատ շնորհակալ եմ, որ ինձ նման դեր վստահեցին: Այժմ նկարահանվում եմ նաեւ «Մեծից փոքր» նախագծում: Շատ լավ թիմի հետ եմ աշխատում: Իմ բախտը դերասանական կազմի հարցում միշտ բերում է: Սերիալներին հրաժեշտ եմ տալիս:

Դավիթ. Առաջարկը ստացա «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանից: Աննայի հետ կապված գործնական առաջարկներով հիմնականում ինձ են դիմում: Քննարկեցինք, հասկացանք, որ հետաքրքիր նախագիծ է, համաձայնեցինք: Ես էլ պետք է մասնակցեի, բայց զբաղվածությանս պատճառով չեմ նկարահանվում: Ուզում եմ, որ Աննան շատ խիստ նայի գործնական առաջարկներին՝ որտեղ պետք է նկարահանվի, որտեղ՝ ոչ:

Աննա. Ինձ առնչվող բոլոր հարցերով դիմում են Դավիթին: Վստահ եմ՝ շատ լավ գիտի, թե որն է ինձ համար ավելի լավ: Ի դեպ, իմ երկրպագուներին առաջիկայում եւս մեկ անակնկալ է սպասվում: Առայժմ նոր է գաղափարը: Ամռանը, կարծում եմ, արդեն պարզ կլինի: Այնքան եմ ուրախանում, որ Դավիթն ինձ ամեն անգամ ոգեւորում, քաջալերում է: Իմ հաջողությունների համար Դավիթն ավելի շատ է ուրախանում, քան գուցե իր: Երջանիկ մարդ եմ:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Ամենակարդացված

14-ամյա աղջիկը բեմ է դուրս եկել և ամաչել. Ժյուրին ծաղրում է նրա երգի ընտրությունը, բայց երբ աղջիկը սկսում է երգել, բոլորն ապշում են…
Ինչպես զուգարան գնալ, երբ ժամանակ չկա. բավարար է այս կետին սեղմելը….
Թեստ. Եկե՛ք ստուգենք ձեր տրամաբանությունը
Պատրաստվում ենք Զատիկին. 22 հետաքրքիր գաղափար զատիկի ձվերի ձևավորման համար
Եթե մրգի վրայի պիտակը սկսվում է 8 թվանշանով, երբեք մի գնեք դա. ահա, թե ինչու
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. եթե բախվել եք այս ախտանիշերից գոնե մեկին, երբեք չանտեսեք դրանք
10 զարմանալի փաստ մեր ուղեղի աշխատանքի մասին
Թեստ. Կկարողանա՞նք գուշակել, թե Հայաստանի որ մարզից եք դուք
30 վառ օրինակ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են մեզ խաբում Հոլիվուդում

Վերջին լուրեր

Այս ընտանիքն ամեն բան կորցրել է Facebook–ում արած սխալի պատճառով
Ֆրանսիայի խորհրդարանը օրենսդրական փոփոխություն է կատարել, ըստ որի «հայր» և «մայր» բառերը կփոխարինվեն «ծնող 1» և «ծնող 2» արտահայտություններով
Աշխարհի ամենահարուստ մարդիկ՝ ըստ Times ամսագրի. ահա թե ովքեր են նրանք
Ի՞նչ տեսք ունի այսօր Արամ Ասատրյանի հետ «Հայ ես դու, հայ եմ ես» երգը կատարող աղջիկը (տեսանյութ)
Լիլիթ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը վատացել է համերգի ժամանակ (տեսանյութ)
Իսլանդիայում կարելի է քնել այսպիսի «պղպջակների» մեջ և նայել աստղերին
25 գիրք, որոնք կփոխեն ձեր աշխարհայացքը
Դյութիչ Ֆարահ Փեհլևին. կին, հանուն որի Իրանի շահը թողեց իր բոլոր կանանց
Bugatti ընկերությունը ցուցադրել է մոլորակի «ամենաթանկ և շքեղ» ավտոմեքենան