«Ով մտածում է, թե մեր ընտանիքն օգտագործել ենք PR-ի համար, սրբապիղծ է». Կարեն Արայանը` Ալինա Մարտիրոսյանի հետ հաշտվելու և իրենց հասցեին մեղադրանքների մասին

Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ու գեղանկարիչ Կարեն Արայանը բաժանվել են։ Այդ մասին սոցցանցային իր էջում գրեց Կարենը, լրագրողների հետ զրույցում էլ Կարենը հաստատել էր բաժանման լուրը, ավելի ուշ Ալինա ՄարտիրոսյանՆ ամուսնու ազգանունը հեռացրել էր իր էջից, բայց ժամեր անց կրկին վերականգնել էր։

Իրադարձությունից 3 օր անց Կարենը Ֆեյսբուքը կրկին որպես հարթակ օգտագործեց իրենց հարաբերությունների վերաբերյալ մանրամասներ հայտնելու համար՝ նա ուղիղ եթերում էր Ալինայի հետ։ Զույգը հայտարարեց՝ կրկին միասին են, իսկ անհարթությունները թողել են անցյալում։

Tert.am Life-ը Կարենի հետ զրուցել է Ալինայի հետ հաշտվելու, անձնական հարաբերությունները հանրայնացնելու և այն PR-ի համար օգտագործելու մեղադրանքներ մասին:

«Մեզ միայն մեր շենքում չէ, որ ճանաչում են, հետևաբար ես չէի կարող այլևս կապ չունենալ մարդու հետ, բայց բոլորը կարծեին, թե մենք միասին ենք: Բաժանվելու մասին տեղեկությունը հանրայնացնելու միակ պատճառը դա էր: Եթե անկեղծ, ո՛չ իմ, ո՛չ Ալինայի մոտ անգամ մի նշույլ վստահություն չկար, որ կարող ենք հաշտվել: Բայց, լավ է, անհանգստացնող բոլոր խնդիրները հարթվեցին, ու մենք կրկին միասին ենք»,- ասաց Կարենը։

Եթե դերասանուհին այդ օրերին հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել լուրը, Կարենը ճիշտ հակառակը, շտապեց խոսել այդ մասին ու փոխել կարգավիճակը սոցցանցերում: Իր կողմից կտրուկ արձագանքը Կարենը մեկնաբանեց տեսակով. «Մեզանից յուրաքանչյուրն այդ հարցին արձագանքեց իր մոտեցմանը համապատասխան: Ես կտրուկ արձագանքեցի, Ալինան սոցցանցերում իմ ազգանունը հանեց իր ազգանվան կողքից, չնայած հետո վերականգնեց: Վեճեր, իրար չհասկանալ լինում է յուրաքանչյուր ընտանիքում: Մեր ընտանիքը ոչ մի ընտանիքից հետ չի մնում, ուղղակի այս անգամ, կարելի է ասել, պոռթկացինք: Այս շրջանում երկուսս էլ գերզբաղված ենք՝ ես իմ ներկայացմամբ, Ալինան` մանկատների հետ կապված բարեգործական ծրագրերով։ Լարվածությունն իր ազդեցությունն ունեցավ մեր հարաբերությունների վրա, եկանք որոշման, որ պետք է բաժանվենք: Փառք Աստծո, ժամանակին կանգ առանք ու հիմա միասին ենք: Այժմ չունենք մեր հարաբերություններին խանգարող ոչ մի բան, անգամ, բնավորության գիծ»:

Շարունակությունը կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Ամենակարդացված

Եթե չեք ուզում, որ ձեր երեխաները անդաստիարակ մեծանան, դադարե՛ք կատարել այս 5 սխալները
Լեգենդար Քիանու Ռիվզի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է. «Ատում եմ այն աշխարհը, որտեղ…»
«90-60-90»` պարզ աղցան հավի կրծքամսով և բրոկոլիով․ համից մատներդ հետը կուտես
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Ինչու են երեխաները պարտավոր քնած լինել արդեն 21:30-ին. համար մեկ կանոնը բոլոր ծնողների համար
8 բան, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս անել նորածինների հետ
20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա
Ծննդյան ամսվա հովանավոր թռչունը կբացահայտի ձեր գաղտնիքները
Լվացք անելիս որտեղ է պետք լցնել լվացքի փոշին՝ բաժանմունք A, թե բաժանմունք B. շատ տնտեսուհիներ այս մասին չգիտեն

Վերջին լուրեր

«Յուրաքանչյուրը գտնում է այն, ինչ կարողանում է փնտրել»,– իմաստուն առակ կյանքի ձգողականության մասին
«Այն, ինչ քոնը չէ, երբեք քոնը չի դառնա». հոգեբան
Եթե ներում եք. 4 կանոն, որոնց պետք է ենթարկվի տղամարդը դավաճանությունից հետո
Adidas և Puma. դրանց ստեղծման պատմությունն ու երկու եղբայրների՝ մինչև մահ հասած վեճը
Էնթոնի Հոփքինսի 10 ֆիլմեր, որոնցով հիանում է ողջ աշխարհը
Իսպանացի այս նկարիչը միակն է աշխարհում, ով կարողանում է նկարել լույսը. համոզվեք ինքներդ
Հորոսկոպի այս նշանն ամենաբարդն է սիրո մեջ․ ո՞վ է նա
Աղցան «Թագավորական». կդառնա ձեր տոնական սեղանի զարդը
Բանանով քաղցր շոկոլադային ռոլեր. զարմացրեք ձեր մտերիմներին համեղ աղանդերով