Դյութիչ Ֆարահ Փեհլևին. կին, հանուն որի Իրանի շահը թողեց իր բոլոր կանանց

Պարսկուհի Ֆարահ Փեհլևին յուրօրինակ կին է։ VII դարից ի վեր, նա առաջինն է, ով կայսրուհու տիտղոս է ստացել, սակայն իր կյանքի կեսը Ֆարահը ստիպված էր աքսորում անցկացնել։ EnterTrain-ը այսօր որոշել է պատմել նրա պատմությունը։

Իրանի շահ Մոհամեդ Ռեզա Փեհլևին հանդիպել է իր ապագա կնոջը Փարիզում, 1959 թվականին, ընդունելություններից մեկի ժամանակ։ Նա շատ հավանեց երիտասարդ աղջկան և տարվա վերջին նրանք ամուսնացան։

Սա շահի երրորդ հարսանիքն էր, սակայն նա ժառանգներ չուներ։ Եգիպտական արքայադուստր Ֆաուզիան նրան դուստր էր պարգևել, երկրորդ կնոջից նա բաժանվեց երեխաներ չունենալու պատճառով։

Շահը իր նոր ընտրյալի համար շքեղ թագ պատվիրեց, որը նա առաջին անգամ հարսանիքին դրեց։ Թագի համար 325 տարբեր չափսերի ադամանդ էր օգտագործվել, իսկ թագի ընդհանուր քաշը մոտ 2 կգ. էր։

Վստահաբար կարելի է ասել, որ ժառանգների առումով շահն այս անգամ ճիշտ ընտրություն էր կատարել։ Նա չորս երեխա ունեցավ՝ երկու տղա և երկու աղջիկ։

Ֆարահի վարկանիշը երկրում շատ արագ աճում էր։ Շահի երիտասարդ կինը ամեն բան անում էր Իրանի կանանց ճակատագիրը թեթևացնելու համար։ Նա իսկական օրինակ էր բոլորի համար. կրթված, մի քանի լեզվի տիրապետող, էլեգանտ…

Ֆարահի ջանքերը տվեցին իրենց պտուղները. Աստիճանաբար իրանցի կանայք դադարեցին ծածկել դեմքը, սկսեցին եվրոպական հագուստ կրել և հնարավորություն ստացան երեխաներին Եվրոպա ուղարկել ուսում ստանալու։ Կոնսերվատիվ հայացքները փոփոխելու նրա ջանքերի շնորհիվ շահը թույլ տվեց երկրում «Playboy» ամսագիրը տպագրել։

1967 թվականին Շահը որոշեց թագադրել իր կնոջը որպես շահբանու (կայսրուհի)։ Որպեսզի պարզ լինի այդ քայլի մեծությունը, հարկ է նշել, որ վերջին անգամ նման տիտղոսի իրանցի կինն արժանացել էր VII դարում։

Արարողության համար պետք էր կանացի թագ պատրաստել։ Տարբեր ոսկերչական ընկերություններ ցանկանում էին դառնալ պատմության մի մասնիկը և ուղարկում էին իրենց էսքիզները։ Շահն ընտրեց «Van Cleef & Arpels» ոսկերչական տան տարբերակը։

Ոսկերիչ Պիեր Արփելսը անձամբ լծվեց գործին։ Հետաքրքրական է, որ թանկարժեք քարերը, որոնք պետք է զարդարեին թագը, Իրանին էին պատկանում։ Դա նշանակում էր, որ այն չի կարելի երկրի սահմաններից դուրս հանել։ Արփելսը ստիպված էր իր արհեստանոցը Իրանի Կենտրոնական բանկի նկուղ տեղափոխել։ Կես տարուց թագն արդեն պատրաստ էր։ Դրա վրա մոտ հազար հինգ հարյուր ադամանդ կար, իսկ կենտրոնում հսկայական զմրուխտներ էին տեղադրված։

Նշենք նաև, որ Ֆարահը մեծ քանակությամբ զարդեր ուներ։ Դիտեք ինքներդ։

Սակայն 1979 թվականին Իրանում հեղափոխություն տեղի ունեցավ, որը հիմնովին փոխեց շահի և նրա ընտանիքի կյանքը։ Նրանք փախան երկրից և սկսեցին աքսորում ապրել։

Մոհամեդ Ռեզան մահացավ 1980 թվականին։ Ռոնալդ Ռեյգանի հրավերով Ֆարահը երեխաների հետ միասին ԱՄՆ տեղափոխվեց, որտեղ էլ ապրում է մինչ օրս։

Չի կարելի ասել, թե ԱՄՆ–ում նրա կյանքը շատ հեշտ ու հարթ էր ընթանում։ Ֆարահը կորցրեց իր երեխաներից երկուսին՝ որդուն ու դստերը. դուստրը զոհվեց, իսկ որդին ինքնասպան եղավ։ Հոկտեմբերին կինը 80 տարեկան դարձավ։ Նա շատ ակտիվ է և զբաղվում է թոռների դաստիարակությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Այս ծննդաբերությունը մտել է Ուկրաինայի պատմության մեջ. նման բան այդ երկրում դեռ չէր եղել
Իսկական դարման՝ դեմքի մաշկի համար. ՍԱ կվերացնի ցանկացած մաշկային խնդիր
Այլևս ոչ մի դրամ չծախսեք արյան բարձր ճնշման կամ վատ խոլեստերինի դեմ հաբերի վրա. 1 շաբաթ ընդունեք ՍԱ
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
Մարդկանց 97 %-ը նույնիսկ այս գրքերի անունները չգիտի. իսկ դու՞ք
Արդուկը մաքրելու ամենապարզ և արդյունավետ միջոցները
Որքան պետք է լինի Ձեր քաշն՝ ըստ հասակի. ԲԱՆԱՁև
Բացելով այս հսկա կրիայի որովայնը բժիշկները չէին հավատացել իրենց աչքերին․ միայն տեսեք, թե ինչ են դուրս բերել այնտեղից
Գիտնականները նշել են ծննդաբերելու լավագույն տարիքը. կանա՛յք, դուք շատ կզարմանաք

Վերջին լուրեր

Նախկինում ես ուշադրություն չէի դարձնում այս նշանին, հիմա պարտադիր փնտրում եմ փաթեթի վրա
Մթերքներ, որոնք փչացնում են մարմնի բույրը
Ինչո՞ւ չի կարելի կրծկալով քնել. կրծքի ցավի ևս 7 պատճառ, որոնք չի կարելի անտեսել
Ինչպես մեկընդմիշտ ազատվել պարանոցի և մեջքի մկանային կծկումներից
10 զարմանալի վայրեր, որոնք մերթընդմերթ անցնում են ջրի տակ
Այս հանելուկը շատ պարզ լուծում ունի, բայց քչերն են կարողանում լուծել այն
Հղիության 9 ամիսները՝ 4 րոպեում
Երկարակեցության շատ պարզ թեստ. պետք է միայն մի քանի շարժում անել…
Աղիները տոքսիններից մաքրելու և մարսողությունը բարելավելու 6 պարզ միջոց