Իսլանդիայում կարելի է քնել այսպիսի «պղպջակների» մեջ և նայել աստղերին

Այս հյուրանոցը, որն այսօր ներկայացնում է EnterTrain-ը, հինգ աստղ չունի։ Համարն այստեղ զուգարանից մի փոքր մեծ է։ Իսկ քնել էլ ստիպված եք լինելու անտառի մեջտեղում։ Սակայն այստեղ մեկ անգամ եղած այցելուներն ասում են, որ սա լավագույն տեղն է, որտեղ նրանք երբևէ կանգ են առել։

«Հինգ միլիոն աստղ» հյուրանոցը գտնվում է Իսլանդիայում։ Այն նման է ապակե գնդի, որը որոշ զբոսաշրջիկներ պղպջակ են անվանում։ Յուրաքանչյուր համարում կա ամեն անհրաժեշտ բան. Երկտեղանոց մահճակալ, լամպ և անձնական իրերը պահելու տեղ։ Ճիշտ է այստեղ չկան սանհանգույցներ, ցնցուղներ և առանձին խոհանոցներ։ Այս բոլոր հարմարությունները գտնվում են մեկ մեծ խոհանոցում։

Չնայած իսլանդական ցուրտ գիշերներին և նրան, որ համարները թափանցիկ են, այստեղ թերմոստատների շնորհիվ շատ տաք է։ Հաճելի է խոնավություն է ապահովում օդափոխման համակարգը։

Հյուրանոցի տերը Ռոբերտ Ռոբերտսոնն է։ Մի քանի տարի նա զբաղվել է զբոսաշրջային տուրեր կազմակերպելով նրանց համար, ովքեր ցանկացել են հիանալ Հյուսիսափայլով։ Հաճախ են զբոսաշրջիկները բողոքել, որ իրենք մրսում են գիշերը՝ բաց երկնքի տակ։ Նրանք հարցնում էին, կա՞ արդյոք մոտակայքում որևէ հյուրանոց, որտեղ լինի միայն մահճակալ և ապակե տանիք։ Հենց այսպես էլ Ռոբերտսոնի մոտ առաջացել է հյուրանոց ստեղծելու գաղափարը։

Հյուրանոցը գտնվում է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից մեկ ժամ հեռավորության վրա։ Քաղաքը կոչվում է Սքաուլհոլթ։ Համարում մեկ գիշերը մոտ 300 դոլար կարժենա։ Ինչպես ասում են հյուրանոցի ադմինիտրացիայում. «մոռացեք քաղաքի մասին, մոռացեք աշխատանքի մասին և վայելեք աստղերի պարը»։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Թեստ. պարզեք` արդյո՞ք ունեք հոգեկան շեղումներ ու քանի տոկոս է այն կազմում
10 հոգեկան հիվանդություններ, որոնք քողարկվում են բնավորության սովորական գծերի տակ
Այս աղջիկը 8 ամիս շարունակ միայն խնձոր է կերել. Տեսեք, թե ինչ տեսք ունի նա 5 տարի անց
Ինչպե՞ս անել, որ փողը տուն հոսի. Այս գաղտնիքը ինձ տատիկս է հայտնել. Այսօր ես միլիոնատեր եմ
Կենդանակերպի 5 նշան, որոնք սիրել չեն կարողանում
Կիսամերկ կուրծք և կարմիր շրթներկ. Սրբուկը՝ «Եվրատեսիլի» բացմանը (լուսանկարներ, տեսանյութ)
Կատարյալ կտրվածքներ միջին երկարության մազերի համար, որոնք թույլ կտան 10 տարով ավելի երիտասարդ երևալ
Մոծակներից ազատվելու պարզ միջոց
Տիգրան Մնացականյանը կրկին թողել է կնոջն ու միացել իրենից 21 տարով փոքր Մարիամի հետ

Վերջին լուրեր

Դուք անկասկած լավ ծնող եք, եթե օժտված եք այս 7 հատկանիշներով
Նորաձև թրենդեր կարճ եղունգների համար
Մսեղենի, ձկնեղենի, պանրի և մրգերի գեղեցիկ ձևավորման գաղափարներ
Պաղեստինցի պարուհին չի կարողանում դիմանալ Իտալիայում փողոցային երաժշտի ջութակի հնչյուններին… (տեսանյութ)
Գեղեցիկ տներ՝ սուզված ծաղիկների ծովում
Մոլորակի վրա ի՞նչն է նավթից և ոսկուց թանկ. 30 լուսանկար, որոնք ամեն ինչ բացատրում են
Ցավոտ կետերը. տղամարդկանց բարդույթներն ըստ նրանց Կենդանակերպի նշանի
Տղամարդը որքան շատ փող է ծախսում իր սիրելիի վրա, այնքան… որպեսզի այլևս չտրտնջաք, որ բոլոր կանայք առևտրական են
Բոլորի համար, ովքեր չեն կարողանում որոշել կարճ սանրվածք անել. տեսնելով №11-ը՝ արդեն գնում եմ կտրելու…