Այս ընտանիքն ամեն բան կորցրել է Facebook–ում արած սխալի պատճառով

Անգլիացի Մարկ Հինգինսին և Բեքի Ժենքին ճակատագիրը լավ դաս է տվել. իրենց սխալի պատճառով նրանք ամեն բան կորցրել են։ Իսկ թե որն է եղել նրանց սխալը՝ պարզենք EnterTrain-ի հետ միասին։

Մարկը և Բեքին որոշել էին իրենց աշխատավայրին մոտ բնակարան տեղափոխվել։ Նրանք սկսեցին Facebook-ում կազմակերպություն փնտրել, որը կօգներ իրենց տեղափոխել իրերը նոր բնակարան։

Շուտով նրանք գտան այդպիսի կազմակերպություն, որի ինտերնետային կայքը բավական պրոֆեսիոնալ տեսք ուներ, իսկ մեկնաբանություններում միայն շնորհակալական ջերմ խոսքեր էին՝ իբր նրանց հաճախորդների կողմից գրված։

Բեքին առանց երկմտելու զանգահարում է նշված հեռախոսահամարներից մեկով։ Նրան պատասխանած մարդու անունը Լի Գրին էր։

Նշված օրը երկու տղամարդ եկան բեռնատարով և 45 րոպեում բնակարանից հանեցին ամեն ինչ, ինչ հնարավոր էր։

Երբ աղջիկը բակ իջավ, որպեսզի նրանց փոխանցեր նոր հասցեն, ուր պետք է հասցվեին իրերը, բեռնատարը կարծես գետնի տակն անցած լիներ։

Ինչ որ նրանք ունեին, անհետացել էր. կահույքը, հագուստը, փաստաթղթերը և նույնիսկ ընտանեկան լուսանկարները։ Նրանք դիմել են ոստիկանություն, սակայն դեռևս արդյունքի չեն հասել։

«Նրանք նույնիսկ մատանին են տարել, որ Մարկը նվիրել էր նշանդրեքին, և նույնիսկ երեխայի խաղալիքները»,– արցունքներն աչքերին հիշում է Բեքին։

Հեռուստացույցը միակ բանն է, որ մնացել է նրանց հետ։ Նորապսակներն այն ուզում էին ինքնուրույն տեղափոխել, որպեսզի չվնասվի ճանապարհին։

«Նրանք կոտրեցին մեր սրտերը։ Մենք միշտ կարող ենք նոր կահույք գնել, սակայն ընտանիքի հիշողությունը հիմա արդեն ոչ ոք չի վերադարձնի»,– ասում են ամուսինները։ Ամեն դեպքում, Բեքին և Մարկը միակ զույգը չեն, որ նման խարդախության զոհն են դարձել։

Տարածելով այս նյութը՝ մենք փորձում ենք պայքարել և կանխել կողոպուտի նման դեպքերը։ Ոչ ոք չպետք է նման թյուրիմացության զոհը դառնա։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Այս ծննդաբերությունը մտել է Ուկրաինայի պատմության մեջ. նման բան այդ երկրում դեռ չէր եղել
Իսկական դարման՝ դեմքի մաշկի համար. ՍԱ կվերացնի ցանկացած մաշկային խնդիր
Այլևս ոչ մի դրամ չծախսեք արյան բարձր ճնշման կամ վատ խոլեստերինի դեմ հաբերի վրա. 1 շաբաթ ընդունեք ՍԱ
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
Մարդկանց 97 %-ը նույնիսկ այս գրքերի անունները չգիտի. իսկ դու՞ք
Արդուկը մաքրելու ամենապարզ և արդյունավետ միջոցները
Որքան պետք է լինի Ձեր քաշն՝ ըստ հասակի. ԲԱՆԱՁև
Բացելով այս հսկա կրիայի որովայնը բժիշկները չէին հավատացել իրենց աչքերին․ միայն տեսեք, թե ինչ են դուրս բերել այնտեղից
Գիտնականները նշել են ծննդաբերելու լավագույն տարիքը. կանա՛յք, դուք շատ կզարմանաք

Վերջին լուրեր

Նախկինում ես ուշադրություն չէի դարձնում այս նշանին, հիմա պարտադիր փնտրում եմ փաթեթի վրա
Մթերքներ, որոնք փչացնում են մարմնի բույրը
Ինչո՞ւ չի կարելի կրծկալով քնել. կրծքի ցավի ևս 7 պատճառ, որոնք չի կարելի անտեսել
Ինչպես մեկընդմիշտ ազատվել պարանոցի և մեջքի մկանային կծկումներից
10 զարմանալի վայրեր, որոնք մերթընդմերթ անցնում են ջրի տակ
Այս հանելուկը շատ պարզ լուծում ունի, բայց քչերն են կարողանում լուծել այն
Հղիության 9 ամիսները՝ 4 րոպեում
Երկարակեցության շատ պարզ թեստ. պետք է միայն մի քանի շարժում անել…
Աղիները տոքսիններից մաքրելու և մարսողությունը բարելավելու 6 պարզ միջոց