Մարդկանց 10 տիպաժ, որոնք էներգիա են գողանում. Դալայ լամա

Պաշտպանեք ձեզ նեգատիվից

Տիբեթյան հոգևոր մեծ առաջնորդ Դալայ լաման բացահայտում է, թե ինչը կարող է խլել մեր էներգիան, և ինչպես պահպանվել 10 «էներգիայի գողերից»։
Մենք չպետք է մեր կյանք թողնենք նեգատիվ ու տոքսիկ մարդկանց։

Ահա թե ինչ էր ասում այդ առիթով Դալայ լաման․

1. Հրաժարվեք այն մարդկանցից, ովքեր ձեզ մոտ են գալիս միայն նրա համար, որ բողոքեն, պատմեն իրենց նեղվածության, խնդիրների, վիրավորվածության, պատմությունների, աղետների, վախերի, ուրիշների վերաբերյալ կարծիքների մասին։ Դուք աղբարկղ չեք։

2. Պարտքերը պետք է ժամանակին վճարել, իսկ ձեզ պարտք եղող մարդուն պարզապես պետք է բաց թողնեք։

3. Պահեք ձեր խոստումները։ Դուք միշտ իրավունք ունեք փոխելու ձեր կարծիքը, ներողություն խնդրելու, հեռանալու, վերանայելու ձեր որոշումը կամ այլընտրանքային տարբերակ առաջարկելու։ Բայց զգույշ եղեք, որ դա սովորություն չդառնա։ Ձեր չուզած բանից խուսափելու պարզագույն եղանակն ամենասկզբից «ոչ» ասելն է։

4. Հնարավորության դեպքում հրաժարվեք այն բանից, ինչը ձեզ դուր չի գալիս, ու վատնեք այն բանի վրա, ինչը ձեզ դուր է գալիս այնքան ժամանակ, որքան ուզում եք։

5. Թույլ տվեք ձեզ հանգստանալ, երբ պետք է, ու գործել միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ կհամարեք։

6. Դուք պետք է կազմակերպված լինեք։ Ազատվեք այն բաներից, որոնք ձեզ այլևս պետք չեն։

7. Միշտ հոգ տարեք ձեր առողջության մասին։ Ընդունեք այն փաստը, որ երբեմն ձեր մարմինը չի կարող ողջ ծավալով կենսագործունեություն ապահովել։ Ինքներդ ձեզ հանգստանալու հնարավորություն տվեք։

8. Հակազդեք չարիքին ու մի մնացեք վատ իրավիճակների կողքին։ Օգնեք ընկերոջը կամ ընտանիքի անդամին ու անհրաժեշտ քայլեր ձեռնարկեք, որ կանգնեցնեք ձեզ շրջապատողների սխալ գործողությունները։

9. Ընդունեք անխուսափելին։ Դա չի նշանակում հանձնվել։ Խելամիտ չէ էներգիան վատնել այն իրավիճակների հետ պայքարի վրա, որոնք դուք ի վիճակի չեք փոխելու։

10. Սովորեք ներել։ Վերջ տվեք ուղեղում պտտեցնել իրավիճակներ, որոնք ձեզ ցավ են պատճառել։ Այդ ցավը կարելի է և պետք է վերածել օգտակար փորձի։

Դալայ լամայի 10 ամենաուսուցանող մտքերը

1. Ես հույս եմ գտնում ամենամութ օրերին և վայելում եմ ամենաերջանիկ օրերը։ Ես չեմ դատում Տիեզերքին։

2. Ավելի բարի եղեք, երբ դա հնարավոր է։ Իսկ դա միշտ է հնարավոր։

կկարողանաք վայելել դա երկրորդ անգամ։

4. Երջանկությունն ինչ-որ պատրաստի բան չէ։ Այն ծնվում է ձեր արարքներից։

5. Ես կարծում եմ, որ ամենակարևոր կրոնական դոգման բարի սիրտն է։

6. Հիշեք, որ լավագույն հարաբերությունները նրանք են, որոնց ժամանակ ձեր սերը միմյանց նկատմամբ ավելին է, քան միմյանց հանդեպ ձեր ունեցած պահանջմունքը։

7. Պատրաստ եղեք փոխել ձեր նպատակները, բայց երբեք մի փոխեք ձեր արժեքները։

8. Հետևեք 3 սկզբունքների՝ հարգանք սեփական անձի հանդեպ, հարգանք ուրիշների նկատմամբ, պատասխանատվություն սեփական գործողությունների համար։

9. Երբ դուք կգիտակցեք, որ սխալվել եք, անհապաղ քայլեր ձեռնարկեք իրավիճակը շտկելու համար։

10. Մեր թշնամիները մեզ հիանալի հնարավորություն են տալիս մարզվելու համբերատար, անսասան ու կարեկցող լինելու մեջ։

Ամենակարդացված

Այս ծննդաբերությունը մտել է Ուկրաինայի պատմության մեջ. նման բան այդ երկրում դեռ չէր եղել
Իսկական դարման՝ դեմքի մաշկի համար. ՍԱ կվերացնի ցանկացած մաշկային խնդիր
Մարդկանց 97 %-ը նույնիսկ այս գրքերի անունները չգիտի. իսկ դու՞ք
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
Արդուկը մաքրելու ամենապարզ և արդյունավետ միջոցները
Որքան պետք է լինի Ձեր քաշն՝ ըստ հասակի. ԲԱՆԱՁև
Բացելով այս հսկա կրիայի որովայնը բժիշկները չէին հավատացել իրենց աչքերին․ միայն տեսեք, թե ինչ են դուրս բերել այնտեղից
Այլևս ոչ մի դրամ չծախսեք արյան բարձր ճնշման կամ վատ խոլեստերինի դեմ հաբերի վրա. 1 շաբաթ ընդունեք ՍԱ
Ձեր ծննդյան ամիսն իր գույնը ունի. իմացեք, թե ինչ է այն ձեզ համար նշանակում

Վերջին լուրեր

Նախկինում ես ուշադրություն չէի դարձնում այս նշանին, հիմա պարտադիր փնտրում եմ փաթեթի վրա
Մթերքներ, որոնք փչացնում են մարմնի բույրը
Ինչո՞ւ չի կարելի կրծկալով քնել. կրծքի ցավի ևս 7 պատճառ, որոնք չի կարելի անտեսել
Ինչպես մեկընդմիշտ ազատվել պարանոցի և մեջքի մկանային կծկումներից
10 զարմանալի վայրեր, որոնք մերթընդմերթ անցնում են ջրի տակ
Այս հանելուկը շատ պարզ լուծում ունի, բայց քչերն են կարողանում լուծել այն
Հղիության 9 ամիսները՝ 4 րոպեում
Երկարակեցության շատ պարզ թեստ. պետք է միայն մի քանի շարժում անել…
Աղիները տոքսիններից մաքրելու և մարսողությունը բարելավելու 6 պարզ միջոց