Դեղձով տորթ–սուֆլե. անկրկնելի համեղ և գեղեցիկ

Այսօր EnterTrain-ը առաջարկում է տորթի տեսքով սուֆլե պատրաստել՝ ծածկված դոնդողածածկ դեղձերով։ Տորթը ոչ միայն գեղեցիկ է, այլև անասելի համեղ. այն պարզապես հալչում է բերանի մեջ։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Ժելատին – 35գր.
  • Լիմոն – 0.5 հատ
  • Վանիլային շաքար – 20գր.
  • Կարագ – 250գր.
  • Լիմոնի աղ – 3գր.
  • Դեղձ – 5 հատ
  • Շաքարավազ – 600գր.
  • Ձվի սպիտակուց – 4 հատ
  • Խտացրած կաթ – 130 գր.

Պատրաստման եղանակը

1. Սենյակային ջերմաստիճանի կարագը հարեք էլեկտրական հարիչով։ Հարելով՝ ավելացրեք խտացրած կաթը։ 25 գրամ ժելատինի վրա 200 մլ. եռացրած սառեցրած ջուր լցրեք, դրեք կրակին և խառնելով տաքացրեք ցածր կրակի վրա։ Ավելացրեք 500 գրամ շաքարավազն ու վանիլը։ Արագ խառնեք մինչև առաջին պղպջակների հայտնվելը, հանեք կրակից և թողեք սառչի։

2. Սառած սպիտակուցները լավ հարեք մինչև փրփրելը, ավելացրեք լիմոնի աղը և նորից հարեք։ Հարելով՝ ավելացրեք ժելատինային օշարակը։ Խառնուրդը պետք է համասեռ զանգված դառնա։

3. Վերից վար շարժումներով սպիտակուցներին ավելացրեք կարագային կրեմը։ Սուֆլեն դրեք ձևամանի մեջ և 4 ժամով դրեք սառնարանը։

4. Դեղձերի վրա եռացրած ջուր լցրեք, թողեք հինգ րոպե, հետո սառը ջուր լցրեք։ Միրգը կտրեք բարակ կտորներով, դրեք մաղի մեջ, իսկ տակը թաս դրեք։ Դեղձերի վրա 100 գրամ շաքարավազ լցրեք և թողեք 30 րոպե, որպեսզի հյութը լցվի թասի մեջ։ Կես լիմոնը քամեք և լցրեք դեղի հյութի վրա։

5. Մնացած ժելատինի վրա տաք ջուր լցրեք, խառնեք, թողեք ուռչի 5-10 րոպե։ Դրանից հետո ժելատինն ավելացրեք հյութին։

6. Սառած սուֆլեի վրա դրեք դեղձի կտորները, վրան լցրեք ժելատինի և հյութի խառնուրդը, 2 ժամով դրեք սառնարանը։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Այս ծննդաբերությունը մտել է Ուկրաինայի պատմության մեջ. նման բան այդ երկրում դեռ չէր եղել
Իսկական դարման՝ դեմքի մաշկի համար. ՍԱ կվերացնի ցանկացած մաշկային խնդիր
Այլևս ոչ մի դրամ չծախսեք արյան բարձր ճնշման կամ վատ խոլեստերինի դեմ հաբերի վրա. 1 շաբաթ ընդունեք ՍԱ
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
Մարդկանց 97 %-ը նույնիսկ այս գրքերի անունները չգիտի. իսկ դու՞ք
Արդուկը մաքրելու ամենապարզ և արդյունավետ միջոցները
Որքան պետք է լինի Ձեր քաշն՝ ըստ հասակի. ԲԱՆԱՁև
Բացելով այս հսկա կրիայի որովայնը բժիշկները չէին հավատացել իրենց աչքերին․ միայն տեսեք, թե ինչ են դուրս բերել այնտեղից
Գիտնականները նշել են ծննդաբերելու լավագույն տարիքը. կանա՛յք, դուք շատ կզարմանաք

Վերջին լուրեր

Նախկինում ես ուշադրություն չէի դարձնում այս նշանին, հիմա պարտադիր փնտրում եմ փաթեթի վրա
Մթերքներ, որոնք փչացնում են մարմնի բույրը
Ինչո՞ւ չի կարելի կրծկալով քնել. կրծքի ցավի ևս 7 պատճառ, որոնք չի կարելի անտեսել
Ինչպես մեկընդմիշտ ազատվել պարանոցի և մեջքի մկանային կծկումներից
10 զարմանալի վայրեր, որոնք մերթընդմերթ անցնում են ջրի տակ
Այս հանելուկը շատ պարզ լուծում ունի, բայց քչերն են կարողանում լուծել այն
Հղիության 9 ամիսները՝ 4 րոպեում
Երկարակեցության շատ պարզ թեստ. պետք է միայն մի քանի շարժում անել…
Աղիները տոքսիններից մաքրելու և մարսողությունը բարելավելու 6 պարզ միջոց