«Ֆիլադելֆիա» ռոլլեր. պատրաստում ենք այնքան համեղ, ինչպես մատուցում են սուշի–բարերում

Ճապոնական սուշին և ռոլլերը սննդարար և միևնույն ժամանակ ցածր կալորիականությամբ ուտեստներ են։ Նրանք քիչ ճարպեր են պարունակում, բայց միևնույն ժամանակ հարուստ են սպիտակուցներով, հանքանյութերով, յոդով, ամինաթթուներով։

Ճապոնացիների նման առողջ լինելու համար պարտադիր չէ սուշի–բարեր այցելել, այս ամենը կարելի է նաև տանը պատրաստել, ինչն էլ այսօր առաջարկում է EnterTrain-ը։ Այսօր միասին կպատրաստենք «Ֆիլադելֆիա» ռոլլեր, որոնք նվաճել են աշխարհի շատ գուրմանների սրտերը։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Բրնձի քացախ – 20մգ.
  • Ֆիլադելֆիա պանիր – 150գր.
  • Բրինձ – 200գր.
  • Նորիի թերթ – 1 հատ
  • Սաղմոն – 150գր.

Պատրաստման եղանակը

1. Լավ լվացեք կլոր բրինձը սառը ջրով՝ 6-7 անգամ, մինչև որ ջուրը լրիվ թափանցիկ կդառնա։ Լցրեք կաթսայի մեջ և վրան 1:1,5 հարաբերությամբ ջուր ավելացրեք և դրեք կրակին։ Երբ ջուրը կեռա, լավ փակեք կափարիչը և կրակն իջեցրեք։ Եփեք 10-15 րոպե, մինչև որ ջուրը քաշի։ Ամեն դեպքում բրինձը 20 րոպեից ավել չպետք մնա կրակի վրա։

2. Բակբուկից գորգի վրա սննդային թաղանթ փռեք։ Եթե բամբուկից գորգիկ չունեք, այն կարող եք փոխարինել վաֆլի–սրբիչով կամ մի քանի տակ ծալված փայլաթիթեղով։ Թաղանթի վրա դրեք նորիի թերթի կեսը և հավասարաչափ տարածեք սառած բրինձը։ Ազատ թողեք միայն ձեզ նայող մի շերտը։

3. Գորգը երկու մասի ծալեք և բրինձը լավ սեղմեք նորիի թերթին։ Այն շուռ տվեք ջրիմուռներով դեպի վեր և բացեք։ Դրան քառակուսի ձև տվեք։ Թերթի երկայնքով տարածեք մեջտեղում Ֆիլադելֆիա պանիրը։ Գորգի օգնությամբ փաթաթեք ռոլը և քառակուսի ձև տվեք դրան։

4. Սաղմոնը կամ ցանկացած այլ կարմիր ձուկ կտրեք երկարավուն միանման շերտերով և ամուր դրեք ռոլերի վրա։ Նորից այս ամենը ծածկեք գորգով և սեղմեք ձուկը բրնձին։

5. «Ֆիլադելֆիան» դրեք տախտակի վրա և սուր դանակով հավասարաչափ կտրեք։ Վերջից կարելի է քունջութ կամ կարմիր խավիար լցնել։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Այս ծննդաբերությունը մտել է Ուկրաինայի պատմության մեջ. նման բան այդ երկրում դեռ չէր եղել
Իսկական դարման՝ դեմքի մաշկի համար. ՍԱ կվերացնի ցանկացած մաշկային խնդիր
Այլևս ոչ մի դրամ չծախսեք արյան բարձր ճնշման կամ վատ խոլեստերինի դեմ հաբերի վրա. 1 շաբաթ ընդունեք ՍԱ
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
Մարդկանց 97 %-ը նույնիսկ այս գրքերի անունները չգիտի. իսկ դու՞ք
Արդուկը մաքրելու ամենապարզ և արդյունավետ միջոցները
Որքան պետք է լինի Ձեր քաշն՝ ըստ հասակի. ԲԱՆԱՁև
Բացելով այս հսկա կրիայի որովայնը բժիշկները չէին հավատացել իրենց աչքերին․ միայն տեսեք, թե ինչ են դուրս բերել այնտեղից
Գիտնականները նշել են ծննդաբերելու լավագույն տարիքը. կանա՛յք, դուք շատ կզարմանաք

Վերջին լուրեր

Նախկինում ես ուշադրություն չէի դարձնում այս նշանին, հիմա պարտադիր փնտրում եմ փաթեթի վրա
Մթերքներ, որոնք փչացնում են մարմնի բույրը
Ինչո՞ւ չի կարելի կրծկալով քնել. կրծքի ցավի ևս 7 պատճառ, որոնք չի կարելի անտեսել
Ինչպես մեկընդմիշտ ազատվել պարանոցի և մեջքի մկանային կծկումներից
10 զարմանալի վայրեր, որոնք մերթընդմերթ անցնում են ջրի տակ
Այս հանելուկը շատ պարզ լուծում ունի, բայց քչերն են կարողանում լուծել այն
Հղիության 9 ամիսները՝ 4 րոպեում
Երկարակեցության շատ պարզ թեստ. պետք է միայն մի քանի շարժում անել…
Աղիները տոքսիններից մաքրելու և մարսողությունը բարելավելու 6 պարզ միջոց