40-ից հետո սկսվում է կյանքի լավագույն շրջանը. Գվինեթ Փելթրոուն բացատրել է, թե՝ ինչու

Շատ կանանց մոտ 40+ տարիքը ասոցացվում է տարբեր սահմանափակումների և երիտասարդության ու գրավչության «մայրամուտի» հետ։ Սակայն հասունությունը շատ առավելություններ ունի։

Տարիների հետ դուք ավելի շրջահայաց և իմաստուն եք դառնում, գտնում եք հագուստի ձեր ոճը, սկսում եք հոգ տանել առողջության մասին և ավելի պատասխանատվությամբ եք վերաբերվում զուգընկերոջ ընտրությանը։

Շատ աստղային կանայք են իրենց օրինակով ապացուցել, որ 40-ից հետո կյանքը միայն սկսվում է, և հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուն, որի դատողություններն է ներկայացնում այս թեմայի շուրջ այսօր EnterTrain-ը, այդ հայտնիներից մեկն է։

46-ամյա օսկարակիրը իրեն անասելի լավ է զգում իր տարիքում։ Հարցազրույցներից մեկում Գվինեթը կիսվել է իր մտքերով, թե ինչպես է իրեն զգում որպես հասուն կին։

Ես այլևս ոչ 20-ն անց եմ, ոչ 30, ես 46 տարեկան եմ։ Եվ ինձ դուր է գալիս քառասունն անց կին լինելը։ Այս տարիքում անասելի ազատություն ես զգում և հասկանում ես, թե ով ես դու։ Ես դադարել եմ վախենալ ուրիշների կարծիքից, – բացատրել է Փելթրոուն։

Դերասանուհին խոստովանել է, որ ինչպես բոլոր կանանց մոտ, նրա մոտ նույնպես ժամանակ առ ժամանակ բարդ օրեր են լինում, բայց հիմա նա իրեն երջանիկ է զգում ինչպես երբեք։

Ես երկու հրաշալի երեխա ունեմ։ Բացի այդ, սեպտեմբերին ես ամուսնացա շատ հմայիչ մի տղայի հետ,– անկեղծացել է Գվինեթը։

Հոլիվուդյան աստղի հետ անհնար է չհամաձայնել։ Որքան մենք մեծանում ենք, այնքան մեծանում է մեր փորձն ու ազատությունը, մենք կարողանում ենք և թույլ ենք տալիս մեզ անել այն ամենը, ինչ ուզում ենք։

Մարդը պետք է այնպես ապրի, որ ամեն տարի նրա կյանքում առաջընթաց լինի։ Կարևորն առողջությանն ու բարեկեցությանը հետևելն է և այդ ժամանակ 70-ից հետո էլ դուք ձեզ ավելի երջանիկ կզգաք, քան երբևէ։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Այս ծննդաբերությունը մտել է Ուկրաինայի պատմության մեջ. նման բան այդ երկրում դեռ չէր եղել
Իսկական դարման՝ դեմքի մաշկի համար. ՍԱ կվերացնի ցանկացած մաշկային խնդիր
Այլևս ոչ մի դրամ չծախսեք արյան բարձր ճնշման կամ վատ խոլեստերինի դեմ հաբերի վրա. 1 շաբաթ ընդունեք ՍԱ
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
Մարդկանց 97 %-ը նույնիսկ այս գրքերի անունները չգիտի. իսկ դու՞ք
Արդուկը մաքրելու ամենապարզ և արդյունավետ միջոցները
Որքան պետք է լինի Ձեր քաշն՝ ըստ հասակի. ԲԱՆԱՁև
Բացելով այս հսկա կրիայի որովայնը բժիշկները չէին հավատացել իրենց աչքերին․ միայն տեսեք, թե ինչ են դուրս բերել այնտեղից
Գիտնականները նշել են ծննդաբերելու լավագույն տարիքը. կանա՛յք, դուք շատ կզարմանաք

Վերջին լուրեր

Նախկինում ես ուշադրություն չէի դարձնում այս նշանին, հիմա պարտադիր փնտրում եմ փաթեթի վրա
Մթերքներ, որոնք փչացնում են մարմնի բույրը
Ինչո՞ւ չի կարելի կրծկալով քնել. կրծքի ցավի ևս 7 պատճառ, որոնք չի կարելի անտեսել
Ինչպես մեկընդմիշտ ազատվել պարանոցի և մեջքի մկանային կծկումներից
10 զարմանալի վայրեր, որոնք մերթընդմերթ անցնում են ջրի տակ
Այս հանելուկը շատ պարզ լուծում ունի, բայց քչերն են կարողանում լուծել այն
Հղիության 9 ամիսները՝ 4 րոպեում
Երկարակեցության շատ պարզ թեստ. պետք է միայն մի քանի շարժում անել…
Աղիները տոքսիններից մաքրելու և մարսողությունը բարելավելու 6 պարզ միջոց