Կարտոֆիլային տորթ՝ ապուխտի և պանրի միջուկով

Ցանկանո՞ւմ եք այնպիսի ուտեստ պատրաստել, որ թե երեխաները հաճույքով ուտեն, թե՝ մեծերը։ Դե ուրեմն կարտոֆիլային տորթը ապուխտի և պանրի միջուկով, որն այսօր առաջարկում է EnterTrain-ը, հենց այն է, ինչ դուք փնտրում էիք։

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • Կարտոֆիլ – 8 հատ
  • Ձու – 2 հատ
  • Կաթ – 0,5 բաժակ
  • Պանիր – 100 գրամ
  • Աղ, սև պղպեղ – ըստ ճաշակի
  • Մաղադանոս – մեկ փունջ
  • Ձիթայուղ – 2 ճ.գ.
  • Սերուցք – 1 բաժակ
  • Ապուխտ – 250-300 գրամ
  • Մշկընկույզ – 1 թ.գ.

Պատրաստման եղանակը

1. Մաքրեք կարտոֆիլը, կտրատեք բարակ կլորակներով (0,5սմ)։

2. Կարտոֆիլը դրեք ջեռոցի տապակի վրա, վրան ձիթայուղ լցրեք, աղ և պղպեղ արեք և դրեք 180°С տաքացված ջեռոցը՝ 10 րոպեով։

3. Հարեք ձվերը, ավելացրեք կաթն ու սերուցքը, աղ, պղպեղ և մշկընկույզ ավելացրեք։

4. Կարտոֆիլը տապակի միջից տեղափոխեք կլոր տարրայի մեջ՝ հատակին և պատերին շարեք։ Վրայից ապուխտի բարակ շերտեր դրեք և քերած պանիր լցրեք։ Այսպես շարունակեք դասավորել մթերքները։ Պանիրը պետք է վերջին շերտը լինի։

5. Կարտոֆիլային տորթի վրա լցրեք ձվա–կաթնային խառնուրդը։ Վրայից դրեք նախօրոք մի կողմ դրված կարտոֆիլի կլորակները։ Եփեք ջեռոցում 40 րոպե 180 աստիճանի տակ։ Այնուհետև ձևամանի պատերը բացեք և ևս տասը րոպեով դրեք ջեռոցը, մինչև կարտոֆիլը ոսկեգույն–շագանակագույն կդառնա։

6. Վրայից մանրացված կանաչի լցրեք և մատուցեք։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Թեստ. պարզեք` արդյո՞ք ունեք հոգեկան շեղումներ ու քանի տոկոս է այն կազմում
10 հոգեկան հիվանդություններ, որոնք քողարկվում են բնավորության սովորական գծերի տակ
Այս աղջիկը 8 ամիս շարունակ միայն խնձոր է կերել. Տեսեք, թե ինչ տեսք ունի նա 5 տարի անց
Ինչպե՞ս անել, որ փողը տուն հոսի. Այս գաղտնիքը ինձ տատիկս է հայտնել. Այսօր ես միլիոնատեր եմ
Կենդանակերպի 5 նշան, որոնք սիրել չեն կարողանում
Կիսամերկ կուրծք և կարմիր շրթներկ. Սրբուկը՝ «Եվրատեսիլի» բացմանը (լուսանկարներ, տեսանյութ)
Կատարյալ կտրվածքներ միջին երկարության մազերի համար, որոնք թույլ կտան 10 տարով ավելի երիտասարդ երևալ
Մոծակներից ազատվելու պարզ միջոց
Տիգրան Մնացականյանը կրկին թողել է կնոջն ու միացել իրենից 21 տարով փոքր Մարիամի հետ

Վերջին լուրեր

Նորաձև թրենդեր կարճ եղունգների համար
Մսեղենի, ձկնեղենի, պանրի և մրգերի գեղեցիկ ձևավորման գաղափարներ
Պաղեստինցի պարուհին չի կարողանում դիմանալ Իտալիայում փողոցային երաժշտի ջութակի հնչյուններին… (տեսանյութ)
Գեղեցիկ տներ՝ սուզված ծաղիկների ծովում
Մոլորակի վրա ի՞նչն է նավթից և ոսկուց թանկ. 30 լուսանկար, որոնք ամեն ինչ բացատրում են
Ցավոտ կետերը. տղամարդկանց բարդույթներն ըստ նրանց Կենդանակերպի նշանի
Տղամարդը որքան շատ փող է ծախսում իր սիրելիի վրա, այնքան… որպեսզի այլևս չտրտնջաք, որ բոլոր կանայք առևտրական են
Բոլորի համար, ովքեր չեն կարողանում որոշել կարճ սանրվածք անել. տեսնելով №11-ը՝ արդեն գնում եմ կտրելու…
Եթե հին անպետք հովանոց ունես, շուտ հանիր այն և վազիր… այս գաղափարը տրամադրություն կբարձրացնի մեկ շաբաթով