Ցավի 8 տեսակներ, որոնք տղամարդը երբեք չպետք է անտեսի

Ոչ մի տղամարդ չի սիրում, երբ ընկերները նրան թույլ են անվանում, բայց մտածեք՝ ի՞նչ կուզենայիք, որ Ձեր մասին ասեին՝ 1) Ես միշտ իմացել եմ, որ հոգու խորքում նա հիպոխոնդրիկ է՝ Ձեր թիկունքո՞ւմ, թե՞՝ 2) Այո, նա ընտիր տղա էր:

Այդպիսի ցավն անտեսե՜լը՝ Ձեր դագաղի մոտ:

Հիշո՞ւմ եք Դեյվիդ Բլումին՝ NBC-ի թղթակցին:

 

 

 

Երբ նա Իրաքի պատերազմի մասին տեսանյութ էր նկարահանում, զրահապատ ավտոմեքենայում ժամերով անշարժ նստելու հետեւանքով նրա ոտքը ցավում էր:

%d0%bf%d1%80%d0%be%d1%81%d1%82%d1%83%d0%b4%d0%b0

Նրան ասել էին, որ պետք է բժշկի դիմեր:

Նա չգնաց եւ 39 տարեկանում 2003-ին մահացավ խորը երակների թրոմբոզով պայմանավորված թոքային էմբոլիայից:

1429798597_shutterstock_131595818-640x425

Բլումը փորձում էր անտեսել այն ցավերից մեկը, որոնք վտանգում են տղամարդու կյանքը:

Եկեք քննարկենք այդ դեպքերը, և նրանը՝ առաջին հերթին:

1. Ոտքի ցավ և այտուց

Հնարավոր է՝ Դուք անհարմար դիրքով մի քանի ժամ նստել եք, ինչպես Բլումը, եւ ոտքը ծնկից ներքեւ այտուցվել եւ ցավում է: Հնարավոր է՝ արյունը ոտքի մեջ գնդիկ է առաջացրել, որը կոչվում է խորը երակների թրոմբոզ: Ոտքը մի շփեք: «Գնդիկը կարող է պոկվել եւ ընկնել թոքեր, այդ դեպքում ելքը կարող է մահացու լինել»,- Men’sHealth.com-ին տված հարցազրույցում ասել է բժիշկ Ջոն Սթամաթոսը: Գնացեք բժշկի, նա դեղ կնշանակի, իսկ անհրաժեշտության դեպքում երակների մեջ զտիչ կդնի, որպեսզի թրոմբը լուծվի:

2. Մեջքի ուժեղ ցավ

Մեջքն այնպես է ցավում, կարծես Դուք սառնարաններ ու դաշնամո՞ւր եք քարշ տվել, բայց Դուք նույնիսկ ա՞րկղ չեք բարձրացրել: Գոտկատեղի ուժեղ ցավը, որը կապված չէ մարզանքի հետ, կարող է կապված լինել աորտայի անեւրիզմի հետ, եւ աորտան կարող է պայթել: Անեւրիզմի առկայությամբ աորտայի պայթելը սպանեց Ջորջ Ք. Սքոթին, որին նրա բժիշկը նախազգուշացնում էր հետեւանքների մասին, բայց նա հետաձգեց բուժումը, ասում է MedicineNet.com-ը: Նույնպիսի ցավ լինում է երիկամներում քարի առկայության դեպքում՝ չնայած այդ դեպքում կյանքին սպառնացող վտանգն այդքան մեծ չէ: Ամեն դեպքում, երկու դեպքում էլ պետք է անհապաղ բժշկի դիմել:

3. Որովայնի սուր ցավ

Եթե որովայնի ցավն այնպիսին է, կարծես ներսից դանակով կտրում են, շտապօգնություն կանչեք. հնարավոր է՝ դա կույր աղին է, լեղապարկը կամ ենթաստամոքսային գեղձը: Ամեն դեպքում Ձեզ շտապ անհրաժեշտ կլինի վիրահատություն:

4. Ցավ կրծքավանդակում

Եթե կրծքավանդակի ուժեղ ցավը գալիս ու գնում է, դա կարող է ստամոքսի խանգարում կամ սրտի նոպա լինել: «Նույնիսկ եթե ցավերը շատ կարճատեւ են, միեւնույն է, դա կարող է որեւէ լուրջ բանի նշան լինել»,- Men’sHealth.com-ին ասել է Սթամաթոսը: Շտապօգնություն կանչեք:

5. Կայուն ցավ ոտքի կամ սրունքի շրջանում

Եթե Ձեր ոտքի վերեւի մասը կամ սրունքը ցավում է, որը շարժվելիս ուժեղանում է եւ չի անցնում նույնիսկ հանգիստ վիճակում, հնարավոր է՝ սթրես-կոտրվածք է (հոգնածության կոտրվածք): Երբ ոսկորները հոգնում են, դրանք սովորաբար վերականգնվում են, բայց վերականգնման ընթացքում շատ թույլ են լինում: «Եթե Դուք այնքան լարված եք մարզվում, որ ոսկորներին հնարավորություն չեք տալիս լարվածությունից հետո հանգստանալ, Դուք կարող եք սթրես-կոտրվածք ստանալ»,- Men’sHealth.com-ի հետ զրույցում ասել է Նյու Յորք Ռեյնջերս թիմի բժիշկ Էնդրյու Ֆելդմանը:

6. Անսպասելի գլխացավ

Անսպասելի ահավոր գլխացավը կարող է սինուսային գլխացավ լինել, բայց դա կարող է նաեւ ուղեղի արյունազեղում կամ ուղեղի ուռուցք լինել: «Բժշկական պատրաստության ժամանակ մեզ սովորեցրել են, որ դա ուղեղի անեւրիզմի դասական նշան է»,- WebMD-ին տված հարցազրույցում ասել է Ամերիկայի գերիատրիկ միության մամլո քարտուղար Շարոն Բրենգմանը:- Եթե վստահ չեք պատճառի հարցում, անհապաղ դիմեք բժշկի»:

7. Աճուկի հանկարծակի ցավ

Ցավն այնպիսին է, կարծես ոտքով հարվածել են Ձեր ոտքերի մեջտեղը: Հնարավոր է՝ դա ձվի ոլորում է, ինչը պայմանավորված է ընդհանուր բնածին արատով: Եթե ուզում եք հայր դառնալ, առաջիկա 4-6 ժամվա ընթացքում անմիջապես բժշկի գնացեք, Men’sHealth.com-ի հետ զրույցում խորհուրդ է տվել Մինեսոթայի համալսարանի ուրոլոգ Ջոն Փրայորվը:- 12 – 24 ժամ հետո, հնարավոր է, ուշ լինի, և անհրաժեշտ կլինի ձուն հեռացնել»:

8. Ցավ միզելու ժամանակ

Հաճախ միզելու ժամանակ ցավ զգալը և ժանգագույն մեզը կարող են միզապարկի քաղցկեղի նշան լինել, որը տղամարդկանց շրջանում քաղցկեղի 4-րդ առավել տարածված ձևն է: Դա կարող է նաև միզապարկի վարակ լինել՝ նույն նշաններն են: Արյունը մեզի մեջ անհանգստացնող նշան է, զգուշացնում է MedicineNet.com-ը: Անհապաղ դիմեք բժշկի: Նա մեզի հետազոտություն կանի, որպեսզի ստուգի վարակների առկայությունը, կստուգի միզապարկը:

Ամենակարդացված

Ինչպես հեռացնել որովայնի ճարպն առանց դիետաների և մարզումների
Աշխարհի միակ վեցյակ աղջիկների կյանքը 30 տարի անց
Մի անգամ իմաստուն ծերուկի տուն եկավ մի երիտասարդ կին, ով, խեղդվելով արցունքներից, նրան պատմեց այս պատմությունը
Խնձորի քացախը օգնում է ազատվել էկզեմայից, պիգմենտային բծերից, պեպեններից, ուգրիներից և կնճիռներից․ ահա, թե ինչպես կիրառել այն
«Մեր կյանքում մարդիկ պատահաբար չեն հայտնվում». Փիլիսոփայական լավատեսության 30 դասեր
Ինչո՞ւ են հայկական ազգանուններն ավարտվում «ՅԱՆ»-ով. պատմության հետքերով
Ջրային դիետա. մինուս 6 կգ՝ 8 օրում
7 միջոց, որով կարող եք գրավել և սիրահարեցնել տղամարդուն
Այս ըմպելիքի մասին ասում են՝ մեռածին ոտքի կկանգնեցնի

Վերջին լուրեր

Շատ համեղ և թարմացնող վարունգով աղցան
Կարճ կիսաշրջազգեստներով 5 լավագույն կերպարները՝ կյանքի ցանկացած իրավիճակի համար
Ընտրեք գույնը, և մենք կասենք, թե ով եք Դուք
«Հիմա էլ դու լացեցիր, այ քեզ բան:)». ինչպես են անցնում «Սիրուն Սոնայի» վերջին նկարահանումները
Մահացել է երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հայրը
Կոտլետ կրիաներ
Հնաոճ իրեր, որոնց 2020 թվականին անսպասելիորեն փոխարինողներ գտնվեցին
Վայրեր մեր մոլորակի վրա, որոնք կարծես այնտեղից չլինեն
Ելակով շոկոլադե տորթ․ պահպանեք այս բաղադրատոմսը, քանի որ այն շատ համեղ է, և ամբողջ ամառ այն կպատրաստեք