«Լռությունը Աստծո լեզուն է, մնացած ամեն բան՝ վատ թարգմանություն» Ջալալեդին Ռումիի իմաստուն ասույթները

«Ընկերություն արեք խելացիի հետ, քանի որ հիմար ընկերը երբեմն ավելի վտանգավոր է, քան խելացի թշնամին»։

Մավլանա Ջալալ ադ–Դին Մուհամադ Ռումին հայտնի պարսիկ բանաստեղծ է, իրավաբան, սուֆի և աստվածաբան։
Նա սերում է իսլամական աստվածաբանության հայտնի գիտակի ընտանիքից։ Երկար տարիներ հոր հետ Միջին և Մերձավոր Արևելքում շրջագայելուց հետո հաստատվել է սելջուկների մայրաքաղաք Իկոնիայում (Ռում՝ այստեղից էլ նրա «Ռումի» կեղծանունը), որը մշակութային և կրոնական կյանքի կենտրոն էր։ Փայլուն կրթություն է ստացել և’ հումանիտար, և’ բնական գիտությունների բնագավառում։ Հոր մահից հետո, 24 տարեկան հասակում փոխարինել է նրան տեղի հայտնի մադրասեում և անմիջապես ճանաչվել հեղինակավոր կրոնական գործիչների կողմից. ստացել է սուֆի շեյխի տիտղոս։

Այսօր EnterTrain-ը ներկայացնում է հայտնի պարսից պոետի 15 իմաստուն ասույթները.

• Ես երկար փնտրեցի աստծոն քրիստոնյաների մոտ, բայց նա չկար խաչի վրա։

Ես եղա հնդկական տաճարում և հին բուդդիստական վանքում, բայց այնտեղ նույնպես նրա հետքերը չկային։

Ես գնացի Քաաբե, բայց Աստվածն այնտեղ էլ չէր։

Այդ ժամանակ ես սրտիս մեջ նայեցի, և միայն այնտեղ տեսա Աստծուն, որը ոչ մի ուրիշ տեղ չկար։

• «Ամենավատ միայնությունը՝ երբ մնում ես նրանց հետ, ովքեր քեզ չեն հասկանում»։

• Եթե դու մի անգամ փորձանքի մեջ ընկնես, մի դիմիր տիրոջն ասելով՝ թե դու մեծ վիշտ ունես, դիմիր վշտին, ասելով, որ դու Հզոր Տեր ունես»։

• Երբ մեկը մյուսի հետևից փորձանքներ են գալիս գլխիդ, միայն թե մի հանձնվիր։ Քանի որ սա այն կետն է, երբ իրադարձությունների հունը փոխվում է։

• Եղիր կամ այնքան մոտ, որ քեզ կարողանան պահել, կամ այնքան հեռու, որ քեզ կարողանան մոռանալ։

• «Լռությունը աստծո լեզուն է, մնացած ամեն բան՝ վատ թարգմանություն»։

• Փորձեք չընդդիմանալ ձեր կյանքում տեղի ունեցող փոփոխություններին։ Դրա փոխարեն թող կյանքն ապրի ձեր միջով։ Եվ մի անհանգստացեք, թե այն ամեն բան տակն ու վրա կանի։ Դուք ինչ գիտեք, թե կյանքը, որին դուք սովոր եք, ավելի լավն է, քան այն, որը գալու է։

• Այն, ինչ դու փնտրում ես, փնտրում է քեզ։

• Սիրող մարդիկ չեն հանդիպում, նրանք ի սկզբանե իրար մեջ են։

• Նախքան լեզուդ դաստիարակելը, դաստիարակիր սիրտդ։ Քանի որ խոսքերը սրտից են բխում, դուրս գալիս լեզվի միջոցով։

• Ով մեծ սեր ունի, նա մեծ փորձություն ունի։

• Կես շունչ ձգվող կյանքում ոչինչ մի պլանավորիր բացի Սիրուց…

• Ով քո մեջ երջանկություն է գտել, քոնն է։ Մնացածը հյուրեր են։

• Կյանքն առանց սիրո իմաստ չունի. Սերը ջուր է, խմիր այն և հոգով և սրտով։

• Ընկերություն արեք խելացիի հետ, քանի որ հիմար ընկերը երբեմն ավելի վտանգավոր է, քան խելացի թշնամին։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Թեստ. պարզեք` արդյո՞ք ունեք հոգեկան շեղումներ ու քանի տոկոս է այն կազմում
10 հոգեկան հիվանդություններ, որոնք քողարկվում են բնավորության սովորական գծերի տակ
Այս աղջիկը 8 ամիս շարունակ միայն խնձոր է կերել. Տեսեք, թե ինչ տեսք ունի նա 5 տարի անց
Ինչպե՞ս անել, որ փողը տուն հոսի. Այս գաղտնիքը ինձ տատիկս է հայտնել. Այսօր ես միլիոնատեր եմ
Կենդանակերպի 5 նշան, որոնք սիրել չեն կարողանում
Կիսամերկ կուրծք և կարմիր շրթներկ. Սրբուկը՝ «Եվրատեսիլի» բացմանը (լուսանկարներ, տեսանյութ)
Կատարյալ կտրվածքներ միջին երկարության մազերի համար, որոնք թույլ կտան 10 տարով ավելի երիտասարդ երևալ
Մոծակներից ազատվելու պարզ միջոց
Տիգրան Մնացականյանը կրկին թողել է կնոջն ու միացել իրենից 21 տարով փոքր Մարիամի հետ

Վերջին լուրեր

Նորաձև թրենդեր կարճ եղունգների համար
Մսեղենի, ձկնեղենի, պանրի և մրգերի գեղեցիկ ձևավորման գաղափարներ
Պաղեստինցի պարուհին չի կարողանում դիմանալ Իտալիայում փողոցային երաժշտի ջութակի հնչյուններին… (տեսանյութ)
Գեղեցիկ տներ՝ սուզված ծաղիկների ծովում
Մոլորակի վրա ի՞նչն է նավթից և ոսկուց թանկ. 30 լուսանկար, որոնք ամեն ինչ բացատրում են
Ցավոտ կետերը. տղամարդկանց բարդույթներն ըստ նրանց Կենդանակերպի նշանի
Տղամարդը որքան շատ փող է ծախսում իր սիրելիի վրա, այնքան… որպեսզի այլևս չտրտնջաք, որ բոլոր կանայք առևտրական են
Բոլորի համար, ովքեր չեն կարողանում որոշել կարճ սանրվածք անել. տեսնելով №11-ը՝ արդեն գնում եմ կտրելու…
Եթե հին անպետք հովանոց ունես, շուտ հանիր այն և վազիր… այս գաղափարը տրամադրություն կբարձրացնի մեկ շաբաթով