Հարգելի «սրբեր», 19-ամյա աղջկա հաշվին ինքնահաստատվելն անբարոյականություն է, մի հատ հայելու մեջ ձեզ նայեք

Լեզվանի բլոգ-ը գրում է․

«Ինչքան ասեցի՝ լռեմ, լռեմ, երևի գեղեցկության մրցույթի հաղթող Հայկուհու թեման կանցնի, կգնա, բայց չէ, կան «հերոսներ», ովքեր դեռևս փորձում են ինքնահաստատվել 19-ամյա աղջկա վրա: Կրկնում եմ՝ 19-ամյա, ով բախտի բերմամբ դարձել է գեղեցկության մրցույթի հաղթող: Հա, կներեք, «սրբեր» ջան, ինքն ա դարձել, ոչ թե դուք:

Չեմ զլացել ու հերթով բացել եմ վատ մեկնաբանություններ գրողների էջերը։ Հլը դուք էլ փորձեք, կտեսնեք՝ ինչ սարսափելի դեմքեր են, ֆեյք էջեր։ Հիմա ի՞նչ անենք, հրապարակե՞նք դրանք, քցենք ձեզ ազգի բերանը, մի լավ ձեզ էլ գզե՞ն: Իսկ դուք ձեզ մի անգամ գոնե հայելու առաջ նայե՞լ եք, մի անգամ կանգնե՞լ եք բեմում, որտեղ հազարավոր մարդիկ են քեզ նայում, կամ գնացե՞լ եք եթերի․․․ Դուք կարո՞ղ եք հենց առաջին պահից տենց անկաշկանդ ու վարժ խոսել:

Դուք տե՞նց եք եղել, սիրելի «հաղորդավարներ», ի՞նչ ճանապարհ եք դուք անցել մինչև եթերում երևալը, ձեզ չեն քննադատե՞լ, թե՞ դուք միանգամից դեմքեր եք եղել: Սաղ, չգիտես ինչի, դարձան խելացի, կարմիր դիպլոմներով, մագիստրոսներ: Բայց դուք մոռանում եք, որ Հայկուհին նոր-նոր է սկսում իր քայլերն անել, ու դուք ձեր պահվածքով շատ հեշտ փորձում եք նրան ցույց տալ, որ հիմար է: Հլը գոհ եղեք, որ գալիս է ձեր հաղորդումներին ու թույլ տալիս, որ մի հատ էլ ինքնահաստատվեք իրա հաշվին:

Նենց հետաքրքիր ա, որ վատ բաներ գրողները հենց սիլիկոնե տիկնիկներն են, այն տնային տնտեսուհիներն են, որ տանը նստած տոլմա են փաթաթում, մեկ էլ հնդկական սերիալ նայում: Բայց հենց ձեզ խոսացնում են, հենց ձեր անձին են կպնում, պատրաստ եք մարդ սպանել, սուրբ բաներից եք խոսում: Բա ո՞ւր մնաց կանացի սոլիդարությունը: Բա կինը կնոջ հանդեպ տենց կլինի՞:

Գզեք, լավ չի տենց: Հասցրեք նրան, որ գնա, ինքնասպանություն գործի: Օ՜, դուք, սրբեր, ձեզ որ մի հատ թափ տանք, մի նորմալ բան չի ընկնի: Ո՞վ եք դուք, ինչ-որ տուֆտա հաղորդման հաղորդավարներ, երևի ձեզ համալսարանում լրագրության էթիկան չեն սովորեցրել: Շնորհավորում եմ, դուք հիմա ազգի հերոս եք, բայց երևի փոքր տարիքում ձեզ չեն սովորեցրել ձեր ծնողները, որ թույլին խփելով դու ուժեղ չես դառնում: Ավելի շուտ դուք եք ծանր մանկություն ունեցել, որ հիմա փորձում եք նման թեմաների վրա ինքնահաստատվել: »

Աղբյուր

Ամենակարդացված

Թեստ. պարզեք` արդյո՞ք ունեք հոգեկան շեղումներ ու քանի տոկոս է այն կազմում
10 հոգեկան հիվանդություններ, որոնք քողարկվում են բնավորության սովորական գծերի տակ
Այս աղջիկը 8 ամիս շարունակ միայն խնձոր է կերել. Տեսեք, թե ինչ տեսք ունի նա 5 տարի անց
Ինչպե՞ս անել, որ փողը տուն հոսի. Այս գաղտնիքը ինձ տատիկս է հայտնել. Այսօր ես միլիոնատեր եմ
Կենդանակերպի 5 նշան, որոնք սիրել չեն կարողանում
Կիսամերկ կուրծք և կարմիր շրթներկ. Սրբուկը՝ «Եվրատեսիլի» բացմանը (լուսանկարներ, տեսանյութ)
Կատարյալ կտրվածքներ միջին երկարության մազերի համար, որոնք թույլ կտան 10 տարով ավելի երիտասարդ երևալ
Մոծակներից ազատվելու պարզ միջոց
Տիգրան Մնացականյանը կրկին թողել է կնոջն ու միացել իրենից 21 տարով փոքր Մարիամի հետ

Վերջին լուրեր

«Հեռուստացույց նայելիս թվում է` հիմա հայհոյելու են»․ Արտյոմ Մարկոսյանը` եթերում չլինելու պատճառի, հայկական հումորի և ժամանակին իրենց հասցեին հնչած քննադատությունների մասին
Բալիկի սպասող հայտնիները
Ուկրաինայի առաջին տիկինը բոլորին շշմեցրել է իր հագուստով. ահա թե ինչով է նա եկել երդման արարողությանը
Դուք անկասկած լավ ծնող եք, եթե օժտված եք այս 7 հատկանիշներով
Նորաձև թրենդեր կարճ եղունգների համար
Մսեղենի, ձկնեղենի, պանրի և մրգերի գեղեցիկ ձևավորման գաղափարներ
Պաղեստինցի պարուհին չի կարողանում դիմանալ Իտալիայում փողոցային երաժշտի ջութակի հնչյուններին… (տեսանյութ)
Գեղեցիկ տներ՝ սուզված ծաղիկների ծովում
Մոլորակի վրա ի՞նչն է նավթից և ոսկուց թանկ. 30 լուսանկար, որոնք ամեն ինչ բացատրում են