Երեք ինտրիգային տեսություն, թե ինչու են հայտնիները 27 տարեկանում հեռանում կյանքից

2011 թվականին երգչուհի Էմի Ուայնհաուսի ողբերգական մահը կրկին բորբոքեց ուշադրությունը դեպի «Ակումբ 27»–ը՝ տաղանդավոր մարդկանց ցանկ, հիմնականում երաժիշտների, որոնք հենց այդ տարիքում են մահացել և հիմնականում տարօրինակ հանգամանքներում։

Եկեք EnterTrain-ի հետ միասին փորձենք պարզել, թե ինչն է կապում 27 թիվը տաղանդավոր մարդկանց մահվան հետ։ Ահա մի քանի վարկած այդ թեմայի շուրջ։

1. Վիճակագրական տեսություն

2011 թվականին British Medical Journal –ը վիճակագրական հետազոտություն հրապարակեց «Ակումբ 27»-ի թեմայով։ Հետևությունն այսպիսին էր։ Խնդրի արմատը պետք է փնտրել ոչ թե 27 թվի մեջ, այլ նրանում, որ նրանք բոլորը փառքի են հասել բավական վաղ տարիքում։ Ըստ վիճակագրության նրանք 20 և ավելի տարեկան են եղել։ Իսկ մի քանի տարուց նրանք հասել են իրենց կարիերայի գագաթնակետին։ Նման արագ վերելքը, երիտասարդ տարիքն ու բարդ արվեստագետի բարդ խառնվածքը հիմնականում կողք կողքի են քայլում ալկոհոլի և թմրանյութերի չարաշահման հետ։ Բնականաբար դա մեծացնում է մահվան հավանականությունը և այդտեղ ոչ մի զարմանալի բան չկա։

2. Հոգեբանական տեսություն

Հոգեբանական տեսանկյունից՝ նման համընկնումները կապված են ինքնաոչնչացման բրդույթի հետ, այսպես ասած պլանավորված ինքնասպանության, ընդ որում հիմնականում ոչ միշտ գիտակցված։ Էրիքսոնի՝ անհատի տեսության համաձայն մարդու կյանքը բաժանվում է անհատի կայացման ութ փուլերի։ 26-64 տարեկանը նախավերջինն է, և դրա հիմնական խնդիրը մարդու արդյունավետության և իներտության միջև ընտրությունն է։ Այդ ընթացքում մարդն արդեն ամեն բան գիտի իր մասին, ինչ կարող էր իմանալ։ Իսկ 27 տարեկանը այդ երկարատև փուլը թևակոխելու տարիքն է և անհատի կայացման ամենաճգնաժամային փուլերից մեկն է։ Հնարավոր է, որ տաղանդավոր մարդիկ, հասնելով որոշակի հաջողության, պարզապես չեն իմանում, թե ինչպես շարունակեն զարգանալ և դա բերում է նրանց չգիտակցված ինքնաոչնչացման։

3. Առեղծվածային տեսություն

«Ակումբ 27»-ի առաջին մասնակիցներից մեկը դարձավ Ռոբերտ Ջոնսոնը՝ XX դարի ամենահայտնի բլյուզմենը։ Նա առանձնապես տաղանդ չուներ կիթառ նվագելու և դժվարությամբ էր սովորում։ Բայց ամեն բան փոխվեց 1931 թվականին։ Նա մի որոշ ժամանակով կորավ, իսկ վերադառնալուց հետո հանկարծ դարձավ իր ժամանակի լավագույն բլյուզմենը։ Երաժշտի խոսքերի համաձայն՝ նա սատանայի հետ գործարք էր կնքել Քլարքսդեյլ քաղաքի 61-րդ և 49-րդ ճանապարհների խաչմերուկին։ Այս խաչմերուկը մելոմանների խոնարհման վայրն էր համարվում էր. 1937 թվականին ավտովթարից այստեղ մահացել էր բլյուզի հայտնի կատարող Բեսի Սմիթը։ Տարածված լուրերից հետո Ռոբերտին գրեթե պաշտոնապես որպես Սատանա կնքեցին։ 27 տարեկանում երաժիշտը մահացավ իր սիրուհիներից մեկի ամուսնու խանդոտ ձեռքից։ Բայց շատերը համարում են, որ պարզապես սատանայի հետ գործարքն է ավարտվել, և նա տարել է Ռոբերտի հոգին։ Այս տեսության հետևորդներն ասում են, որ հենց Ջոնսոնի հետ գործարքից հետո է սատանան բոլոր տաղանդավոր երաժիշտներին տանում 27 տարեկանում։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Թեստ. պարզեք` արդյո՞ք ունեք հոգեկան շեղումներ ու քանի տոկոս է այն կազմում
10 հոգեկան հիվանդություններ, որոնք քողարկվում են բնավորության սովորական գծերի տակ
Այս աղջիկը 8 ամիս շարունակ միայն խնձոր է կերել. Տեսեք, թե ինչ տեսք ունի նա 5 տարի անց
Ինչպե՞ս անել, որ փողը տուն հոսի. Այս գաղտնիքը ինձ տատիկս է հայտնել. Այսօր ես միլիոնատեր եմ
Կենդանակերպի 5 նշան, որոնք սիրել չեն կարողանում
Կիսամերկ կուրծք և կարմիր շրթներկ. Սրբուկը՝ «Եվրատեսիլի» բացմանը (լուսանկարներ, տեսանյութ)
Կատարյալ կտրվածքներ միջին երկարության մազերի համար, որոնք թույլ կտան 10 տարով ավելի երիտասարդ երևալ
Մոծակներից ազատվելու պարզ միջոց
Տիգրան Մնացականյանը կրկին թողել է կնոջն ու միացել իրենից 21 տարով փոքր Մարիամի հետ

Վերջին լուրեր

Մսեղենի, ձկնեղենի, պանրի և մրգերի գեղեցիկ ձևավորման գաղափարներ
Պաղեստինցի պարուհին չի կարողանում դիմանալ Իտալիայում փողոցային երաժշտի ջութակի հնչյուններին… (տեսանյութ)
Գեղեցիկ տներ՝ սուզված ծաղիկների ծովում
Մոլորակի վրա ի՞նչն է նավթից և ոսկուց թանկ. 30 լուսանկար, որոնք ամեն ինչ բացատրում են
Ցավոտ կետերը. տղամարդկանց բարդույթներն ըստ նրանց Կենդանակերպի նշանի
Տղամարդը որքան շատ փող է ծախսում իր սիրելիի վրա, այնքան… որպեսզի այլևս չտրտնջաք, որ բոլոր կանայք առևտրական են
Բոլորի համար, ովքեր չեն կարողանում որոշել կարճ սանրվածք անել. տեսնելով №11-ը՝ արդեն գնում եմ կտրելու…
Եթե հին անպետք հովանոց ունես, շուտ հանիր այն և վազիր… այս գաղափարը տրամադրություն կբարձրացնի մեկ շաբաթով
Այս բույսը կարող է մեկ հարվածով բուժել ձեր երիկամների, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հետ կապված ցանկացած խնդիր