Ահա թե ով է դառնալու նոր Բեթմենը. երկրպագուները երկու ճամբարի են բաժանվել

Համաշխարհային կինեմատոգրաֆում կան պերսոնաժներ, որոնք երկար ժամանակ չեն լքում էկրանները։ Իսկ դրանց մարմնավորող դերասանները մշտապես փոփոխվում են, ինչը հասարակության մեջ լուրջ քննարկումների առիթ է հանդիսանում։ Ամենավառ օրինակը, թերևս, Ջեյմս Բոնդն է, որին կրկին հերթական փոխարինողն են փնտրում։

Բայց թերևս ամենաճանաչելի և երկարակյաց պերսոնաժը կինոյում կարելի է Բեթմենին համարել, որի մասին էլ այսօր կպատմի EnterTrain-ը։ DC-ի ամենահայտնի կերպարներից մեկն առաջին անգամ հայտնվել է կինոյում դեռևս 1943 թվականին։ Այն ժամանակ նրան մարմնավորեց Լյուիս Ուիլսոնը, իսկ տվյալ պահին վերջին Բեթմենը Բեն Աֆլեքն է։

2017 թվականին DC-ի «Արդարության լիգա» ամենավիթխարի ֆիլմին ձախողում էր սպասվում։ Ռեժիսոր Զաք Սնայդերը ստիպված էր լքել նախագիծը դստեր ինքնասպանության պատճառով, ինչի արդյունքում էլ ֆիլմը կիսատ դուրս եկավ։

Դերասանները ցանկանում էին լքել DC ընկերությունը, բայց նրանք բոլորն էլ առանձին–առանձին պայմանագրեր ունեին ընկերության հետ։ Աֆլեքը նույնիսկ փորձեց ինքնուրույն նոր ֆիլմ ստեղծել Բեթմենի մասին, բայց արդյունքում նա էլ լքեց նախագիծը՝ ընկերությանը թողնելով ջարդած տաշտակի առաջ։

DC-ն բավական արագ կարողացավ նոր ռեժիսոր գտնել։ Դա «Կապիկների մոլորակը» վերջին երկու ֆիլմերի ստեղծող Մեթ Ռիվզն էր։ Իսկ այ նոր Բեթմենի դերի թեկնածուները բազմաթիվ էին։

Եվ ահա մայիսի 17-ին Variety պարբերականը հաղորդեց, որ թեկնածուները երկուսն են մնացել՝ Ռոբերտ Փաթինսոնը և Նիկոլաս Հոլթը, ընդ որում երկրորդը որպես պահեստային տարբերակ է դիտարկվում։

Դերասանների հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել, բայց ժամկետները լրջորեն սեղմում են. նկարահանումները պետք է սկսվեն 2019-ի ամռանը, որպեսզի ֆիլմը էկրաններին դուրս գա արդեն 2021-ին։ Այնպես որ, Ռոբերտին կարելի է արդեն նոր Բեթմենը համարել։

Այս լուրը երկու մասի է բաժանել ֆիլմի երկրպագուներին. մի մասը գտնում են, որ նա իդեալական է այս դերի համար, մյուսներն էլ՝ որ նա արժանի չէ այդ դերին։

Բրիտանացի Ռոբերտ Փաթինսոնը առավել հայտնի է որպես արնախում Էդվարդ՝ «Աղջամուղջ» ֆիլմից։ Սակայն պետք չէ մոռանալ, որ այդ ժամանակվանից 10 տարի է անցել և դերասանը տեղում չի նստել։ Նա բազմաթիվ տարբեր ֆիլմերում է հասցրել նկարահանվել, որոնցից շատերը՝ հեղինակային։

Հույս ունենանք, որ ի դեմս նրա մենք վերջապես կտեսնենք այն Բեթմենին, որը սարսափ է սփռում Գոթեմի հանցագործների վրա։

Посмотреть эту публикацию в Instagram

Harry Potter ve Ateş Kadehi filmindeki Cedric rolüyle ünlenen, Twilight serisiyle popülerliğinin zirvesine ulaşan ve son olarak başrollerini Julie Binoche ile paylaştığı High Life filmiyle gündemden düşmeyen Robert Pattinson’ın Batman filmi için anlaşamaya vardığı açıklandı. Vampirlikten yarasalığa geçen Pattinson’ın canlandıracağı Batman’i Matt Reeves yönetecek. Son Batman Ben Affleck’ın tam bir hayal kırıklığı yaratması ve birtanemiz Nolan’ın Batman üçlemesini geçemeyeceğini düşündüğümüz filme karşı beklentiler oldukça yüksek. #robertpattinson #batman #warnerbros #harrypotter #cedric #harrypotterandgobletoffire #twilight #highlife #juliettebinoche #mattreeves #filmografya #instamovie #instafollow #HighLife #christophernolan #nolan #benaffleck #christianbale

Публикация от Filmografya (@filmografyaa)

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչ են անում կնոջ ընկերքը ծննդաբերությունից հետո. բժիշկները դա գաղտնի են պահում
Ահա, թե ինչու Չինաստանում չեն հիվանդանում կրծքի քաղցկեղով. պատճառը մթերքն է, որը մենք օգտակար ենք համարում…
Դուք կզարմանաք, թե ինչ դուրս կգա ձեր աղիներից. սա կերեք 3 օր ընթրիքին
Աշխարհի ամենահամեղ թխվածքաբլիթը. սա անպայման փորձել է պետք
Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ
Ահա, թե ովքեր են աշխարհի 6 ամենահարուստ հայերը
Կլիմաքսի նախանշանները ճանաչելով՝ կարելի է հետաձգել այն․ ահա, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեք
Եղունգներիս սոդա քսեցի և տրորեցի, մի քանի րոպեից անհավատալին տեղի ունեցավ․ էժան և արդյունավետ
Լավաշով համեղ ռուլետներ. միջուկի 20 տարբերակ

Վերջին լուրեր

Անձնագրի ուժն՝ ըստ երկրների․ ո՞ր պետության քաղաքացիները կարող են ամենաշատ երկրներ այցելել առանց վիզայի
Գեղեցկությունը զոհեր է պահանջում, կամ հայտնիների ամենաանհաջող պլաստիկ վիրահատությունները
7 ախտանիշ դաշտանի ժամանակ, որոնք նորմալ չեն` թեկուզ դուք դրանց ընտելացել եք
4 երեխաների մայրը գանգատվում էր գլխացավից, իսկ տանջանքների 2-րդ օրը նա մահացավ. բժիշկներն ուզում են, որ դուք մտապահեք ԱՅՍ ախտանիշերը
Բնական թուլացնող միջոց, որը կարող է հեշտությամբ դատարկել աղիները և օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը
Որքա՞ն պետք է քայլել կամ վազել, որպեսզի օգտագործված սննդի կալորիաներն արագ այրվեն. ԱՂՅՈՒՍԱԿ
Հումորասե՞ր ես, թե՞ ձանձրալի. 7 ճշգրիտ հարց, որ կպարզեն հումորի զգացման ձեր մակարդակը
Ինչպես բուժել երակների վարիկոզ լայնացումը լոլիկով
4 վարժություն, որոնք կօգնեն Ձեզ պահպանել հիշողությունն ու տրամաբանությունը մինչև խոր ծերություն