Շվեյցարիայում նոր կինոթատրոն է բացվել, որում բազկաթոռների փոխարեն երկտեղանի մահճակալներ են

Օրերս Շվեյցարիայում բացված նոր կինոթատրոնի տերերը գտնում են, որ սովորական բազկաթոռներն արդեն հնացել են։ Իսկ թե ինչ այլընտրանք են առաջարկել նրանք, եկեք պարզենք EnterTrain-ի հետ միասին։ Կինոթատրոնի տերերը որոշել են փոխել կինոթատրոնի կոնցեպտը՝ աթոռները փոխարինելով երկտեղանի մահճակալներով։ Այժմ նրանց, ովքեր ցանկանում են ֆիլմ դիտել, ոչ միայն հարմարավետ մահճակալներ են առաջարկում, այլև ըմպելիքներ, պոպկորն և նույնիսկ գինի։

Օրերս բացված այս կենտրոնը, որը գտնվում է Շպրայթենբախ կոմունայում, շվեյցարա–գերմանական սահմանից ոչ հեռու, մեծ ուշադրության է արժանացել և շատ հարցերի տեղիք է տվել։ Պարզվում է, այս դահլիճի սեփականատերերը գնացել են այս յուրօրինակ նախագծին ոչ այնքան նոր հաճախորդներ գրավելու, որքան կոմֆորտի մասին իրենց պատկերացումները կյանքի կոչելու համար։ Չէ որ ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ ֆիլմ դիտելը շատ ավելի հարմար է բազմոցին փռված, սիրելի ըմպելիքները կամ բուտերբրոտները կողքին դրված, քան ուղիղ աթոռին նստած վիճակով։ Հենց այդ պատճառով էլ ծագել է այս արտասովոր գաղափարը։

Հիմա բոլոր ցանկացողները կարող են գալ նոր կինոդահլիճ, որը ստացել է «VIP bedroom» անվանումը։ Սակայն շատերին հետաքրքրում է սանիտարա–հիգիենիկ նորմերի պահպանման հարցը։ Չէ որ նման հարմարավետ վայրերը և ռոմանտիկ ուղղվածությամբ ֆիլմերը կարող են հասարակական վայրերի համար ոչ ընդունելի ակտիվություն առաջացնել։

Ինչպես վստահեցրել է Վենանցիո Դի Բակոն (Venanzio Di Bacco)՝ Pathé փորձարարական կինոդահլիճի գլխավոր տնօրենը, սավանները պարտադիր կերպով պետք է փոխվեն ամեն սեանսից առաջ և այցելուների կողմից էլ որևէ անպարկեշտություն բացառվելու է։ Իսկ այցելուներին առաջարկվող ըմպելիքներն ու սնունդը ներառված են լինելու տոմսի գնի մեջ, որը մոտ 48 դոլար է կազմելու, մոտ 2,5 անգամ ավելի թանկ սովորական կինոդահլիճի տոմսերից։

Իսկ խողովակով կարելի է մանկական դահլիճ իջնել և թռվռալ գնդակներով ավազանի մեջ։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչ են անում կնոջ ընկերքը ծննդաբերությունից հետո. բժիշկները դա գաղտնի են պահում
Ահա, թե ինչու Չինաստանում չեն հիվանդանում կրծքի քաղցկեղով. պատճառը մթերքն է, որը մենք օգտակար ենք համարում…
Դուք կզարմանաք, թե ինչ դուրս կգա ձեր աղիներից. սա կերեք 3 օր ընթրիքին
Աշխարհի ամենահամեղ թխվածքաբլիթը. սա անպայման փորձել է պետք
Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ
Ահա, թե ովքեր են աշխարհի 6 ամենահարուստ հայերը
Կլիմաքսի նախանշանները ճանաչելով՝ կարելի է հետաձգել այն․ ահա, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեք
Եղունգներիս սոդա քսեցի և տրորեցի, մի քանի րոպեից անհավատալին տեղի ունեցավ․ էժան և արդյունավետ
Լավաշով համեղ ռուլետներ. միջուկի 20 տարբերակ

Վերջին լուրեր

Անձնագրի ուժն՝ ըստ երկրների․ ո՞ր պետության քաղաքացիները կարող են ամենաշատ երկրներ այցելել առանց վիզայի
Գեղեցկությունը զոհեր է պահանջում, կամ հայտնիների ամենաանհաջող պլաստիկ վիրահատությունները
7 ախտանիշ դաշտանի ժամանակ, որոնք նորմալ չեն` թեկուզ դուք դրանց ընտելացել եք
4 երեխաների մայրը գանգատվում էր գլխացավից, իսկ տանջանքների 2-րդ օրը նա մահացավ. բժիշկներն ուզում են, որ դուք մտապահեք ԱՅՍ ախտանիշերը
Բնական թուլացնող միջոց, որը կարող է հեշտությամբ դատարկել աղիները և օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը
Որքա՞ն պետք է քայլել կամ վազել, որպեսզի օգտագործված սննդի կալորիաներն արագ այրվեն. ԱՂՅՈՒՍԱԿ
Հումորասե՞ր ես, թե՞ ձանձրալի. 7 ճշգրիտ հարց, որ կպարզեն հումորի զգացման ձեր մակարդակը
Ինչպես բուժել երակների վարիկոզ լայնացումը լոլիկով
4 վարժություն, որոնք կօգնեն Ձեզ պահպանել հիշողությունն ու տրամաբանությունը մինչև խոր ծերություն