Մեր միջև տարիքային բավական մեծ տարբերություն կար, հիշում եմ, որ նա գերել էր իմ սիրտը. Զառա Սահակյան

«Ժողովուրդը» շարունակում է ներկայացնել «Աստղերի առաջին սերերը» շարքը, որի շրջանակներում պատմում ենք նրանց կյանքի՝ մինչ այժմ անհայտ կամ քչերին հայտնի դրվագներ, վերջիններս մեր միջոցով կատարում են խոստովանություններ, որոնք միչեւ այսօր չէին արել։

 

 

 

Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Զառա Սահակյանն է, ով հեռուստադիտողներին հայտնի է իր կերտած հումորային կերպարներով։

Նա պատմեց, որ առաջին անգամ սիրահարվել է բավական վաղ տարիքում, երբ նույնիսկ դպրոց չէր հաճախում. «Սիրահարված էի մայրիկիս ընկերուհու եղբորը, որը ուսանող էր, մեր միջեւ բավական մեծ տարիքային տարբերություն կար։ Հիշում եմ, որ նա դաշնամուր էր նվագում եւ այդպիսով գերել էր իմ սիրտը (ծիծաղում է)»,-անկեղծացավ Զառան։

Մենք հետաքրքրվեցինք՝ այդ տղան գիտեր արդյոք իր զգացմունքների մասին.«Կարծում եմ՝ մայրիկս ասել էր նրան։ Հիշում եմ, որ նա կարծես խաղի մեջ էր մտել ինձ հետ, շատ ջերմ էր վերաբերվում ինձ, բայց, իհարկե, ոչ մի լուրջ բան չկար»,-հիշեց դերասանուհին։ Հարցին, թե արդյոք վերջին տարիներին հանդիպել է իր առաջին սիրուն, Զառան պատասխանեց, որ ոչ.«Մայրիկս երբեմն ծիծաղելով հիշեցնում է ինձ նրա մասին։ Հիմա Հովիկը ապրում է արտերկրում, ունի ընտանիք»։

Ի դեպ, Զառան պատմեց, որ փոքրիկ որդին եւս, ինչպես ինքը, սիրահարվել է բավական վաղ տարիքում։ «Քարե դարդի» դերասանուհիներից մեկը պարզապես հմայել է նրան. «Փաստորեն, որդիս եւս, ինչպես ես, սիրահարվել է իրենից տարիքով մեծ մեկին, մենք, իհարկե, հումորով ենք վերաբերվում այդ ամենին։ Համենայն դեպս, որդուս զգացմունքներն օր օրի ավելի են լրջանում»,- ծիծաղելով ասաց դերասանուհին։ Նա համաձայն է այն պնդմանը, որ առաջին սերը երբեք չի մոռացվում. «Ամեն ինչի առաջինն իսկապես չի մոռացվում, կարծում եմ՝ բոլոր դեպքերում հաճելի է նման քաղցր զգացումներ ապրելը»,-եզրափակեց Զառան։

 

Ամենակարդացված

Պատմական 5 ցնցող զուգադիպություններ, որոնց դժվար է հավատալ
Այս դեղն արդեն 60 տարեկան է և բուժում է բազմաթիվ հիվանդություններ. ահա, թե ինչու է սրա մասին լռել ԽՍՀՄ բժշկությունը…
«Ամուսնացի’ր, ինչ էլ որ լինի․ եթե լավ կին հանդիպի, կլինես բացառություն, իսկ եթե վատը` կդառնաս փիլիսոփա». մեծագույն փիլիսոփա Սոկրատեսի 15 մտքերը, որ կսովորեցնեն ապրելու կանոնները
Ի՞նչը ստիպեց Ալեքսանդր Մակեդոնացուն այդպես էլ չհարձակվել հայկական տարածքների վրա. մեծն նվաճողի՝ հայերի հանդեպ հարգանքի իրական պատճառը
Հոլիվուդը նվաճած 5 հայ աստղերը
Այս թեստն անսխալ չեն կարողանում անցնել նույնիսկ ուսուցիչները. իսկ դո՞ւք
Աշխարհի 10 ամենափոքր երկրները, որոնց մասին ձեզ դպրոցում չեն պատմել
Վիտամին D-ի պակասով պայմանավորված 8 հիվանդություն
Ինչպե՞ս է կյանքը փոխվում 30-ից հետո. նկարազարդումներ

Վերջին լուրեր

18 դիզայներական հրաշալի գաղափար, որոնք դուք կցանկանաք անել ձեր տանը
Ինչպիսի տեսք ունեն հիմա դերասանները, որոնց համար 20 տարի առաջ խալագարվում էին աղջիկները
Ամսական որքա՞ն գումար է պետք ծախսել Քիմ Քարդաշյանին նմանվելու համար
Հպարտ, բայց միայնակ. ինչպես կարող են ծնողների կարծրատիպերը փչացնել կնոջ կյանքը
Այս տղային անվճար պլաստիկ վիրահատության ենթարկեցին. նա այն աստիճան փոխվեց, որ հարազատ մայրն անգամ չճանաչեց (ֆոտո, վիդեո)
Հիասքանչ և յուրօրինակ. Աստվածաշնչի հայկական ձեռագործ հնագույն կազմեր
«Հարսանիքին սիրելիիս չճանաչեցի…» հարսանեկան շպար, որն անճանաչելի է դարձրել հարսներին
Ընձառյուծի ոճային պրինտ. 12 իր, որոնք ձեզ հաստատ դուր կգան
Երգչուհի Լիլուի նոր տեսահոլովակը` հարսանիքից չհրապարակված կադրերով