Բանան ու կաթնաշոռ․ -3 կգ 4 օրում․ փորձված մեթոդ

Բանան ու կաթնաշոռ, և նիհարելն ապահովված է: Այդպիսի դիետան ցածր կալորիական է: Դրա ընթացքում դուք կարող եք 4 օրում ազատվել 3 ավելորդ կիլոգրամից: Այն պահելու առավելագույն ընթացքը կարող է ավելացվել մինչև 7 օր՝ հայտնում է EnterTrain-ը:

 

 

Դիետայի երկու բաղադրիչները լավ հագեցնում են օրգանիզմը, քանի որ պարունակում են վիտամիններով հանքային նյութեր և մեծ քանակությամբ կալցիում: Այս դիետան շատերն օգտագործում են ոչ միայն նիհարելու, այլև օրգանիզմը վնասակար նյութերից մաքրելու համար:

Կաթնաշոռի ու բանանի դիետան բավական պարզ է: Առաջին և երրորդ օրը պետք է սնվել կաթնաշոռով ու մրգերով, երկրորդ և չորրորդ օրերին պետք է օգտագործել բանան և սպիտակուցների բարձր պարունակությամբ մթերքներ:

Այս դիետայի ընթացքում խորհուրդ է տրվում մեծ քանակությամբ հեղուկ խմել: Դա կարող է լինել չգազավորված հանքային ջուր կամ կանաչ ոչ քաղցր թեյ: Առավելագույն արդյունքի հասնելու համար կարելի է համատեղել դիետան և ֆիզիկական վարժությունները:

Նման սննդակարգը կարելի է կրկնել ամիսը մեկ անգամից ոչ հաճախ: Այդ պայմանը խախտելու դեպքում օրգանիզմը կարող է վնասվել: Դիետան լավ տանելի է, բայց այն խորհուրդ չի տրվում առաջին անգամ դիետա պահողին:

Պետք է առանձնացնել կաթնաշոռի և բանանի օրվա սննդակարգը: Կաթնաշոռային օրերը պետք է այսպիսին լինեն՝ նախաճաշին ուտել մեկ գրեյպֆրուտ, մեկ բաժին կաթնաշոռ (մոտ 120 գրամ): Ճաշի ժամանակ պետք է ուտել մի կտոր սեխ և նույնքան կաթնաշոռ: Ընթրիքը պետք է ունենա նախաճաշի բաղադրությունը: Բանանի օրվա դիետան այսպիսին է՝ նախաճաշը պետք է կազմված լինի բանանից և մի բաժակ անյուղ կաթից: Ճաշին պետք է ուտել մեկ բանան և մեկ խաշած ձու: Ընթրիքը պետք է կազմված լինի անյուղ մսի մեկ բաժնից (մոտ 200 գրամ) և երկու բանանից:

Բանանի և կաթնաշոռի օրերը պետք է հերթագայել, որպեսզի սննդակարգն ավելի հավասարակշռված լինի: Ցանկալի է սկսել կաթնաշոռի օրվանից, ավարտել բանանի օրով: Դիետայի ընթացքում դուք հագեցվածության զգացում կունենաք բանանի հաշվին և թեթևություն ու էներգիայով լի զգացողություն՝ անյուղ կաթնաշոռի հաշվին:

Մթերքների շարքոմ, որոնք պետք է բացառել, առաջին հերթին պետք է նշել աղն ու շաքարը, հրուշակեղենը, ալյուրով մթերքները: Ցանկացած ալկոհոլ ևս պետք է բացառել: Ըմպելիքներից պետք է օգտագործել հանքային ջուր, երբեմն կարելի է առանց շաքարի կանաչ թեյ խմել:

Դիետան հակացուցումներ չունի, բայց վատ ինքնազգացողության կամ առողջական խնդիրների դեպքում լավ կլինի այն հետաձգել: Ամեն դեպքում խնդիրներից խուսափելու համար լավ կլինի մասնագետի դիմել:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչ են անում կնոջ ընկերքը ծննդաբերությունից հետո. բժիշկները դա գաղտնի են պահում
Ահա, թե ինչու Չինաստանում չեն հիվանդանում կրծքի քաղցկեղով. պատճառը մթերքն է, որը մենք օգտակար ենք համարում…
Դուք կզարմանաք, թե ինչ դուրս կգա ձեր աղիներից. սա կերեք 3 օր ընթրիքին
Աշխարհի ամենահամեղ թխվածքաբլիթը. սա անպայման փորձել է պետք
Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ
Ահա, թե ովքեր են աշխարհի 6 ամենահարուստ հայերը
Կլիմաքսի նախանշանները ճանաչելով՝ կարելի է հետաձգել այն․ ահա, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեք
Եղունգներիս սոդա քսեցի և տրորեցի, մի քանի րոպեից անհավատալին տեղի ունեցավ․ էժան և արդյունավետ
Լավաշով համեղ ռուլետներ. միջուկի 20 տարբերակ

Վերջին լուրեր

Որքա՞ն պետք է քայլել կամ վազել, որպեսզի օգտագործված սննդի կալորիաներն արագ այրվեն. ԱՂՅՈՒՍԱԿ
Հումորասե՞ր ես, թե՞ ձանձրալի. 7 ճշգրիտ հարց, որ կպարզեն հումորի զգացման ձեր մակարդակը
Ինչպես բուժել երակների վարիկոզ լայնացումը լոլիկով
4 վարժություն, որոնք կօգնեն Ձեզ պահպանել հիշողությունն ու տրամաբանությունը մինչև խոր ծերություն
Հարուստ մարդիկ երբեք չեն գնում ԱՅՍ 6 բաները. դու ևս մի՛ գնիր․․․
Սննդամթերքի 8 համադրումներ, որոնք կօգնեն ձեզ արագ նիհարել
Եթե նա քեզ խնդրում է անել այս 7 բաները, անհապաղ հեռացիր նրանից
Ազատվեք կնճիռներից մեկ գիշերում
Ինչպես պատրաստել «Ժենգյալով հաց»