Բանանով և ազնվամորիով մուրաբա

Ազնվամորու դասական մուրաբան իսկական հրաշք է ձմեռվա համար։ Այն կարելի է և հացին քսել, և թխվածքի մեջ ավելացնել, և թեյի հետ խմել։

Այսօր EnterTrain-ը կպատմի, թե ինչպես կարելի է պատրաստել մեր սիրելի մուրաբան՝ ավելի արտասովոր համով։ Պետք է ընդամենը բանան ավելացնել։ Մուրաբայի համը շատ հետաքրքիր է ստացվում և մրգային ծամոն է հիշեցնում։ Այս մուրաբան կարելի է երկար պահել, կարելի է նաև սառեցված հատապտուղներից պատրաստել։

Raspberry jam

Անհրաժեշտ բաղադրիչներ

  • 1 կգ թարմ ազնվամորի
  • 250 գրամ բանանի պտղամիս
  • 800 գր. շաքարավազ
  • 1 թ.գ. լիմոնի աղ կամ մեկ լիմոնի հյութ

Պատրաստման եղանակը

1. Ազնվամորին լցրեք հաստ տակով կաթսայի մեջ։ Հարիչով կամ կարտոֆիլի ճզմիչով հատապտուղները խյուսի վերածեք։

2. Բանանը մանր կտրատեք և ավելացրեք խյուսին։

3. Ավելացրեք շաքարավազն ու լիմոնի աղը։ Լավ խառնեք և դրեք միջին կրակի վրա։ Ընթացքում խառնեք, որ տակը չկպչի։

4. Մուրաբան հասցրեք եռման ջերմաստիճանի և կրակը ցածրացրեք։ Եփեք ևս 10-20 րոպե՝ խառնելով և վրայի փրփուրը հանելով։

5. Առանց կրակից հանելու՝ տաք մուրաբան լցրեք ստերիլիզացված բանկաների մեջ և փակեք։ Շրջեք գլխիվայր, ծածկեք տաք մուշտակով կամ վերմակով՝ մինչև սառչի։ Պահեք զով տեղում։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչ են անում կնոջ ընկերքը ծննդաբերությունից հետո. բժիշկները դա գաղտնի են պահում
Ահա, թե ինչու Չինաստանում չեն հիվանդանում կրծքի քաղցկեղով. պատճառը մթերքն է, որը մենք օգտակար ենք համարում…
Դուք կզարմանաք, թե ինչ դուրս կգա ձեր աղիներից. սա կերեք 3 օր ընթրիքին
Աշխարհի ամենահամեղ թխվածքաբլիթը. սա անպայման փորձել է պետք
Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ
Ահա, թե ովքեր են աշխարհի 6 ամենահարուստ հայերը
Կլիմաքսի նախանշանները ճանաչելով՝ կարելի է հետաձգել այն․ ահա, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեք
Եղունգներիս սոդա քսեցի և տրորեցի, մի քանի րոպեից անհավատալին տեղի ունեցավ․ էժան և արդյունավետ
Լավաշով համեղ ռուլետներ. միջուկի 20 տարբերակ

Վերջին լուրեր

Անձնագրի ուժն՝ ըստ երկրների․ ո՞ր պետության քաղաքացիները կարող են ամենաշատ երկրներ այցելել առանց վիզայի
Գեղեցկությունը զոհեր է պահանջում, կամ հայտնիների ամենաանհաջող պլաստիկ վիրահատությունները
7 ախտանիշ դաշտանի ժամանակ, որոնք նորմալ չեն` թեկուզ դուք դրանց ընտելացել եք
4 երեխաների մայրը գանգատվում էր գլխացավից, իսկ տանջանքների 2-րդ օրը նա մահացավ. բժիշկներն ուզում են, որ դուք մտապահեք ԱՅՍ ախտանիշերը
Բնական թուլացնող միջոց, որը կարող է հեշտությամբ դատարկել աղիները և օրգանիզմից դուրս բերել ավելորդ հեղուկը
Որքա՞ն պետք է քայլել կամ վազել, որպեսզի օգտագործված սննդի կալորիաներն արագ այրվեն. ԱՂՅՈՒՍԱԿ
Հումորասե՞ր ես, թե՞ ձանձրալի. 7 ճշգրիտ հարց, որ կպարզեն հումորի զգացման ձեր մակարդակը
Ինչպես բուժել երակների վարիկոզ լայնացումը լոլիկով
4 վարժություն, որոնք կօգնեն Ձեզ պահպանել հիշողությունն ու տրամաբանությունը մինչև խոր ծերություն