Կարտոֆիլե ռուլետ՝ լցոնած սնկով․ համեղ է թե՛ տաք, թե՛ սառը վիճակում

Նրանց, ովքեր երբեք ռուլետ չեն պատրաստել, կարող է թվալ, որ այդ կերակուրը բարդ է և խոհարարական մեծ ունակություններ է պահանջում: Իրականում ամեն ինչ շատ ավելի հեշտ է:

EnterTrain-ը ներկայացնում է կարտոֆիլե ռուլետի պատրաստման հիանալի տարբերակ:

 

 

 

 

Բաղադրիչներ

Կարտոֆիլ՝ 1կգ
Շամպինիոն տեսակի սունկ՝ 350գ
Կանաչի՝ 1 փունջ
Օսլա՝ 3 ճաշի գդալ
Ցորենի ալյուր՝ 3 ճաշի գդալ
Գազար՝ 2 հատ
Արևածաղկի յուղ՝ 1 ճաշի գդալ
Սոխ՝ 1 հատ
Աղացած սև պղպեղ
Աղ

Պատրաստման եղանակը

1. Կարտոֆիլը խաշել (ջրում նախապես աղ լցնել), ցամաքեցնել: Կարտոֆիլից խյուս պատրաստել, ավելացնել ալյուրը և օսլան, խառնել և թողնել հանգստանա:

2. Սոխը օղակաձև կտրատել, գազարը անցկացնել քերիչով: Բանջարեղենները տապակել մոտ 3 րոպե, այնուհետև ավելացնել կտրատած սունկը, ավելացնել աղ և սև պղպեղ՝ ըստ ճաշակի, և տապակել միջին ուժգնության կրակի վրա մինչև սնկի պատրաստվելը:

3. Կարտոֆիլե զանգվածը լցնել թղթով պատված թավայի մեջ և հավասարեցնել: Թխել ջեռոցում 15-20 րոպե 200 աստիճանի ջերմաստիճանում:

4. Փոքր ինչ կարմրած կարտոֆիլե խմորի վրա ավելացնել սնկով պատրաստված միջուկը: Կարտոֆիլե խմորը զգուշորեն պտտեցնել ռուլետի տեսք ստանալու համար: Ռուլետի արտաքին մասը պատել արևածաղկի յուղով և դնել ջեռոցի մեջ 15 րոպե:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչ են անում կնոջ ընկերքը ծննդաբերությունից հետո. բժիշկները դա գաղտնի են պահում
Ահա, թե ինչու Չինաստանում չեն հիվանդանում կրծքի քաղցկեղով. պատճառը մթերքն է, որը մենք օգտակար ենք համարում…
Դուք կզարմանաք, թե ինչ դուրս կգա ձեր աղիներից. սա կերեք 3 օր ընթրիքին
Աշխարհի ամենահամեղ թխվածքաբլիթը. սա անպայման փորձել է պետք
Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ
Ահա, թե ովքեր են աշխարհի 6 ամենահարուստ հայերը
Կլիմաքսի նախանշանները ճանաչելով՝ կարելի է հետաձգել այն․ ահա, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեք
Եղունգներիս սոդա քսեցի և տրորեցի, մի քանի րոպեից անհավատալին տեղի ունեցավ․ էժան և արդյունավետ
Լավաշով համեղ ռուլետներ. միջուկի 20 տարբերակ

Վերջին լուրեր

Որքա՞ն պետք է քայլել կամ վազել, որպեսզի օգտագործված սննդի կալորիաներն արագ այրվեն. ԱՂՅՈՒՍԱԿ
Հումորասե՞ր ես, թե՞ ձանձրալի. 7 ճշգրիտ հարց, որ կպարզեն հումորի զգացման ձեր մակարդակը
Ինչպես բուժել երակների վարիկոզ լայնացումը լոլիկով
4 վարժություն, որոնք կօգնեն Ձեզ պահպանել հիշողությունն ու տրամաբանությունը մինչև խոր ծերություն
Հարուստ մարդիկ երբեք չեն գնում ԱՅՍ 6 բաները. դու ևս մի՛ գնիր․․․
Սննդամթերքի 8 համադրումներ, որոնք կօգնեն ձեզ արագ նիհարել
Եթե նա քեզ խնդրում է անել այս 7 բաները, անհապաղ հեռացիր նրանից
Ազատվեք կնճիռներից մեկ գիշերում
Ինչպես պատրաստել «Ժենգյալով հաց»