Նախկին գեղեցկուհուն աշխարհի ամենատգեղ կինն էին անվանում, սակայն հանուն երեխաների նա ամեն բանի դիմանում էր. Մերի Էնն Բևանի պատմությունը

Կանայք բոլոր ժամանակներում էլ ցանկացել են հնարավորինս երկար պահպանել իրենց գեղեցկությունն ու երիտասարդությունը։ Նույնիսկ երբ դժվար կյանք են ունենում, գոնե մի քանի րոպեով փորձում են ժամանակ գտնել իրենց հետևելու համար։ Եվ եթե մենք կարող ենք ինչ–որ չափով դանդաղեցնել կամ կանգնեցնել ծերացումը, ապա պայքարել գեղեցկության անբացատրելի կորստի դեմ երբեմն անհնար է լինում։

Մերի Էն Վեբստերը, ում մասին այսօր կպատմի EnterTrain-ը, ծնվել է 1874 թվականին Լոնդոնում, բազմազավակ ընտանիքում և սովորական, հաճելի արտաքինով երիտասարդ աղջիկ էր։ Սակայն արդեն հաջորդ դարի սկզբներին նրան անվանում էին աշխարհի ամենատգեղ կինը։ Ի՞նչ էր տեղի ունեցել գեղեցկադեմ բրիտանուհու հետ։

Երիտասարդ տարիներին աղջիկը որպես բուժքույր էր աշխատում և երազում էր անձնական երջանկության մասին։ Նա ուզում էր ամուսնանալ, մայրանալ և օգնել մարդկանց։ Նա ամուսնացավ 1903 թվականին, 29 տարեկան հասակում, Թոմաս Բևանի հետ։ Չորս երեխաները լույս աշխարհ եկան իրար հետևից, սակայն մայրության հետ միասին, եկավ նաև հիվանդությունը։ Կինը տառապում էր միգրենով և մկանային ցավերով, բժիշկներն անզոր էին։ Սակայն գլխավոր հարվածը դեռ առջևում էր. նրա դեմքը արագ կերպով կորցնում էր կանացիությունը և ավելի տղամարդու էր նմանվում։

1914 թվականին Մերին այրիանում է։ Նա պայքարում էր վաստակած ամեն մի դոլարի համար և ցանկացած աշխատանքի համաձայնում էր, միայն թե առաջարկներ առանձնապես չէր ստանում։ Տարօրինակ արտաքինի պատճառով նրան վիրավորում և չէին ցանկանում աշխատանքի վերցնել։ Սակայն նա պետք է երեխաներին ապահովեր արժանավայել կյանքով։

Եթե Մերին չլսեր «ամենատգեղ կին» կոչման մրցույթի մասին, նրա ընտանիքին առնվազն աղքատություն էր սպառնում։ Բևանը հաղթեց և մեծ գումար շահեց։ Որոշակի կայունությանը հետևեց նաև «ճանաչումը». նրա մասին սկսեցին գրել մամուլում, իհարկե, ինչպես գլխի ընկաք, ոչ հաճելի բաներ։

1929 թվականին նա մի արտառոց առաջարկ է ստանում։ Սեմ Գումփերցը, որն այդ ժամանակվա այլանդակների կրկեսի ղեկավարն էր, նրան մշտական աշխատանք է առաջարկում ԱՄՆ–ում։ Մերիի գործընկերները հսկաներն ու թզուկներն էին, մորուքով կանայք, արտաքին տարբեր արատներով մարդիկ։

Կարճ ժամանակում տիկին Բևանը դարձավ թատերախմբի ամենապահանջված արտիստներից մեկը։ Նա լավ էր վաստակում, երեխաներն էլ ապրում էին ըստ պահանջի։ Երեխաների նկատմամբ մեծ սերը Մերիին ստիպեց ապրել «այլանդակի» կյանքով, որն ավարտվեց 1933 թվակնին՝ նրա մահով։

Նրա վիճակը պատճառն էր այն ժամանակների համար անբուժելի ակրոմեգալիա հիվանդության, որը պայմանավորված է աճի հորմոնի գերարտադրությամբ։ Առաջին ախտանիշը սովորաբար ձեռքերի և ոտքերի մեծացումն է։ Կարող է լինել նաև ճակատոսկրի, ծնոտի և քթի մեծացում, հոդերում ցավ, մաշկի հաստացում, ձայնի խորացում, գլխացավեր և տեսողության խնդիրներ։ Այսօր այս հիվանդությունը բուժվում է դեղորայքային և վիրահատական ճանապարհով։ Սակայն 20-րդ դարի սկզբներին այն անբուժելի հիվանդություն էր համարվում։

Մերիի մահվանից 70 տարի անց նրա նկարը հայտնվեց Hallmark Cards արտադրության բացիկների վրա, որոնք հումորով պատկերում էին կույր ժամադրությունները։ Միայն դրանից հետո մի հոլանդացի բժիշկ, որ բախվել էր այս հիվանդության բուժման հետ, կոչ արեց հանրությանը դադարեցնել ծաղրել դժբախտ կնոջը։

Մենք հույս ունենք, որ մարդկանց մեծամասնության համար, որոնք ծանոթ են Մերիի կյանքի պատմությանը, նա կմնա որպես սիրող և անձնվեր մոր վառ օրինակ։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
Հորոսկոպի նշանների ինտիմ գաղտնիքները
Ինչպես դառնալ ավելի ինքնավստահ. 10 ոսկե խորհուրդ
«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը
Թեստ. Կարո՞ղ եք ճանաչել հանրահայտ բրենդերը՝ նայելով դրանց լոգոներին
6 ոսկե կանոն թանկարժեք ռեստորանում չխայտառակվելու և լավ ժամանակ անցկացնելու համար
Թեստ՝ հայերենում տարածված 20 սխալներից քանիսի՞ն ճիշտ կպատասխանեք. ՄԱՍ 2
Շատ բարդ հոգեբանական թեստ. մարդկանց 98%-ը չի կարողանում այն հաղթահարել
20 հարսնացուներ՝ հարսանեկան շպարից առաջ և հետո

Վերջին լուրեր

Ինչ տեղի կունենա, եթե 30 օր շարունակ հեղուկներից միայն ջուր խմենք
Տեսողական թեստ. Կարո՞ղ եք այս նկարներում ճիշտ գտնել թաքնված տառը
Թեստ. Ո՞ւմ հետ կամուսնանաք
Խոհանոցային 10 հնարք, որ պետք է իմանա յուրաքանչյուր կին
Աղջիկը պարզապես հեղուկ օճառ լցրեց զուգարանակոնքի մեջ… սա իմանալուց հետո դու նույնպես այսպես կանես
Քնելու դիրքը խոսում է զույգի հարաբերությունների բնույթի մասին
Ո՞ւմ է հակացուցված մանդարինը
Ինչպես պատրաստել հավի մսով բլինչիկ
8 երկրներ, որտեղ ավելորդ քաշը իսկական գեղեցկության չափանիշ է համարվում