Յուրաքանչյուր կին պարտավոր է անել սա ամիսը մեկ անգամ. պետք է միայն կանգնել հայելու առաջ…

EnterTrain-ը ներկայացնում է կրծքագեղձերի ինքնազննության կարգը: Դրանք հմտություններ են, որոնց պետք է յուրաքանչյուր կին տիրապետի:

 

 

 

 

Կրծքագեղձի քաղցկեղի նշանները

Բժիշկները կոչ են անում ամիսը մեկ ինքնազննության ենթարկել կրծքագեղձերը, ցանկալի է՝ ցիկլի սկսվելուց հետո 6-8-րդ օրը: Դաշտանադադարի շրջանում զննություն պետք է նույնպես ամիսը մեկ անել, ցանկալի է դրա համար որոշակի օր ընտրել:

1. Քայլ 1

Սկսիր ներքնազգեստի զննությունից: Կրծկալդ զննիր այն մասերում, որտեղ այն հպվում է ծծապտուկներին, և համոզվիր, որ դրա վրա բծեր չկան: Բծերի առկայությունը կարող է վկայել կրծքագեղձից արտազատումների մասին:

2. Քայլ 2
Մերկացիր մինչև գոտկատեղդ և կանգնիր հայելու առաջ՝ ձեռքերդ գլխիդ հետևում դնելով: Նայիր կրծքագեղձերիդ ձևին և համաչափությանը: Զննիր արեոլան և մաշկը, համոզվիր, որ դրանց վրա չկան կիտրոնի կեղև հիշեցնող հատվածներ, բացակայում են կարմրությունը, թեփը, ներքաշումը և այլ թերություններ:

Կրծքերի անահմաչափությունը ոչ միշտ է վկայում պաթոլոգիկ գործընթացի առկայության մասին: Հաճախ երկու կրծքագեղձերի ձևերը և չափերը կարող են տարբեր լինել, դա նորմալ է: Բայց եթե անհամաչափությունն աճում է, պետք չէ անտեսել այդ ախտանիշը:

3. Քայլ 3

Հերթով ցուցամատով և բութ մատով սեղմիր աջ և ձախ կրծքերի ծծապտուկները: Եթե այդ ընթացքում կրծքագեղձից հեղուկ անջատվի, ուշադրություն դարձրու դրա բնույթին (կաթնային, արյունոտ, թարախային):

4. Քայլ 4
Պառկիր մեջքիդ վրա և թուլացիր: Զննվող կրծքի կողմից թիակի տակ ոչ մեծ բարձ դիր, որպեսզի կրծքավանդակը բարձրանա: Ձախ ձեռքի 3-4 միացված մատներով շրջանաձև շարժումներով շոշափիր աջ կրծքագեղձը: Շոշափիր շրջանաձև, վերևից ներքև կամ սեգմենտներով:

Նույն կերպ զննիր ձախ կրծքագեղձը:

5. Քայլ 5

Մատներով շոշափիր թևատակի հատվածի լիմֆատիկ հանգույցները: Ուշադրություն դարձրու ցավոտ կոշտացումների առկայությանը, լիմֆատիկ հանգույցների մեծացմանը, մաշկի այտուցվածությանը կամ կարմրությանը: Այդ դեպքում պետք է բժշկի դիմել:

6. Քայլ 6
Պետք է կրծքագեղձերը զննել լոգարանում: Օճառոտ մատներով երբեմն ավելի հեշտ է հայտնաբերելը կրծքում պաթոլոգիաները:

Մի մոռացիր կես տարին մեկ բժշկի գնալ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ինչ են անում կնոջ ընկերքը ծննդաբերությունից հետո. բժիշկները դա գաղտնի են պահում
Ահա, թե ինչու Չինաստանում չեն հիվանդանում կրծքի քաղցկեղով. պատճառը մթերքն է, որը մենք օգտակար ենք համարում…
Դուք կզարմանաք, թե ինչ դուրս կգա ձեր աղիներից. սա կերեք 3 օր ընթրիքին
Աշխարհի ամենահամեղ թխվածքաբլիթը. սա անպայման փորձել է պետք
Անձնական փորձ. Ինչպես 2 շաբաթում նիհարեցի 8 կգ
Ահա, թե ովքեր են աշխարհի 6 ամենահարուստ հայերը
Կլիմաքսի նախանշանները ճանաչելով՝ կարելի է հետաձգել այն․ ահա, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեք
Եղունգներիս սոդա քսեցի և տրորեցի, մի քանի րոպեից անհավատալին տեղի ունեցավ․ էժան և արդյունավետ
Լավաշով համեղ ռուլետներ. միջուկի 20 տարբերակ

Վերջին լուրեր

Որքա՞ն պետք է քայլել կամ վազել, որպեսզի օգտագործված սննդի կալորիաներն արագ այրվեն. ԱՂՅՈՒՍԱԿ
Հումորասե՞ր ես, թե՞ ձանձրալի. 7 ճշգրիտ հարց, որ կպարզեն հումորի զգացման ձեր մակարդակը
Ինչպես բուժել երակների վարիկոզ լայնացումը լոլիկով
4 վարժություն, որոնք կօգնեն Ձեզ պահպանել հիշողությունն ու տրամաբանությունը մինչև խոր ծերություն
Հարուստ մարդիկ երբեք չեն գնում ԱՅՍ 6 բաները. դու ևս մի՛ գնիր․․․
Սննդամթերքի 8 համադրումներ, որոնք կօգնեն ձեզ արագ նիհարել
Եթե նա քեզ խնդրում է անել այս 7 բաները, անհապաղ հեռացիր նրանից
Ազատվեք կնճիռներից մեկ գիշերում
Ինչպես պատրաստել «Ժենգյալով հաց»