Առեղծվածային ստորգետնյա Երևանը. ռուս բլոգերը բացահայտում է աղի քարանձավը (լուսանկարներ)

«Ես սիրում եմ արդյունաբերական զբոսաշրջությունը: Սիրում եմ լինել հանքերում, որտեղ ամեն ինչ առեղծվածային է: Շատ երկրներում եմ եղել, տարբեր տեղեր եմ այցելել, սակայն երբեք չեմ տեսել այսպիսի դեպք, որին հանդիպեցի Երևանում: Երբեք չեմ հավատացել, որ հանքային ջրերը կարող են օգնել մարդկանց առողջանալ, ու դրանք կարող են բուժել հիվանդություններ: Երեկ ինձ բախտ վիճակվեց լինելու Երևանի Ավան թաղամասում՝ 235 մետր խորության վրա գտնվող խորհրդավոր աղի քարանձավում, որտեղ տեղակայված է իր տեսակով յուրահատուկ ախտորոշիչ և բուժական կենտրոնն իր մարզասրահով, ցուցասրահով, զբոսանքի ու հանգստի սրահներով»,- գրում է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

Ներքև իջնում եք Ավանի աղի գործարանի միջով հանքափորների համար նախատեսված վերելակով ու սաղավարտով։ Գիտեք, նկատեցի, որ շուրջ մեկ ամիս ինձ տանջող հազն այնտեղ անցավ։ Հնարավոր է, որ պատահականություն է:

Ավանի աղի գործարանը գտնվում է Երևանի հյուսիսային մասում, որը մոտ է Սևանի և Ծաղկաձորի մայրուղուն: Այստեղ հայտնվելով՝ երբեք չեք պատկերացնի, որ այստեղ աղի իսկական ստորգետնյա քաղաք կա:

Այս աշտարակում է գտնվում վերելակը, որը վերև է բարձրացնում աղով լի վագոններն ու ստորգետնյա բժշկական կենտրոնի հյուրերին։

Հիվանդանոցը գոյություն ունի դեռ խորհրդային ժամանակներից: Այնտեղ ամեն ինչ խորհրդային ժամանակներն է հիշեցնում:

Սաղավարտները պարտադիր են ներս մտնելու համար:

Կարծում եմ, որ սա աշխարհում միակ վայրն է, որտեղ նույն վերելակը օգտագործում են աղ և մարդ տեղափոխելու համար:

Այս հիվանդանոց-առողջարանում բուժման հատուկ մեթոդներ չկան․ կարելի է քայլել, խաղալ, նստել զրուցել, պառկել հանգստանալ, քնել։

Ամենակարդացված

8 սովորական իրեր, որոնք մենք այնպես չենք օգտագործում, ինչպես նկատի է ունեցել արտադրողը
Կրծկալների 8 գաղտնի հնարքներ, որոնց մասին գիտեն շատ քիչ աղջիկներ
Փեսացուն հարսանեկան արարողության ժամանակ ասաց, որ ուրիշին է սիրում, և հարսնացուն նրան շնորհակալ եղավ․ ահա, թե ինչու․․․
Ոճաբանը չի լսում աղջկան և ամեն դեպքում կտրում է նրա մազերը. ահա թե ինչ է դրանից ստացվում
Կենդանակերպի 6 նշան, ում բարությունից օգտվում են շրջապատի մարդիկ
Եթե դուք ձեր օրն առանց արևածաղկի սերմերի չեք պատկերացնում, ապա անպայման պետք է սա իմանաք
Վաճառքի է հանվել Շառլ Ազնավուրի առանձնատունը եւ ձիթենիների այգին (լուսանկարներ)
Սեպտեմբերի 17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով…
Թեստ. Եկե՛ք ստուգենք Ձեր կրթական մակարդակը

Վերջին լուրեր

Փափուկ, հարմարավետ և նորաձև. աշնանային սվիտերների ակտուալ տարբերակներ
«Ծտի կաթ». նրբագույն տորթ, որը հալչում է բերանում
Երևակայության ողջ կախարդանքը 19-ամյա թվային լուսանկարչի նկարներում
Իրականություն դարձած երևակայություն. ինչի է ընդունակ ֆոտոշոփի կախարդանքը
Ինչ նշաններով է կարելի ճանաչել դավաճանությունը. մարդիկ կիսվել են անձնական փորձով
Շորտեր զուգագուլպայի վրայից և էլի մի քանի բաներ, որոնք նյարդայնացնում են տղամարդկանց
Կնոջ արտաքինի թերություններ, որոնք տղամարդիկ չեն էլ նկատում
Ֆրիտատա կամ ձվածեղ իտալական ձևով
Շոկոլադե տորթ, որը պատրաստվում է առանց ջեռոցի. արագ, պարզ ու հասանելի