9 ապշեցուցիչ փաստ, թե ինչպես ենք մենք ազդում մեր սեփական ուղեղի վրա

Ուղեղը մեր օրգանիզմի ամենաառեղծվածային օրգանն է: Գիտնականները անընդմեջ նոր փաստեր են բացահայտում վերջինիս աշխատանքի մասին, բայց առեղծվածները առաջվա պես շատ են:

EnterTrain-ը որոշեց ծանոթացնել ձեզ վերջին տարիներին ուղեղի հետազոտությունների ոլորտում կատարված առավել վառ բացահայտումներին:

Քրոնիկ անքնությունը վատացնում է հիշողությունը

Բանն այն է, որ լիարժեք քնի ժամանակ ուղեղի բջիջները հեռացնում են թունավոր համակցությունները, որոնք քայքայիչ ազդեցություն են ունենում ուղեղի վրա: Եվ եթե մարդը քրոնիկ անքնությամբ է տառապում, ապա այդ համակցությունները բացասական ազդեցություն են ունենում ուղեղի բջիջների վրա:

Երկարատև սթրեսը քայքայում է ուղեղը

Հիշողության, սովորելու ունակության, ինքնակառավարման կորուստ, անհանգստություն, լարվածություն՝ ահա թե ինչերի կարող է հանգեցնել օրգանիզմի քրոնիկ սթրեսային կարգավիճակը:

Սիրահարվածությունն ու ատելությունը ունեն մի շարք ընդհանուր բաներ

Սիրո և ատելության զգացմունքները առաջանում են ուղեղի նմանատիպ ոլորտներում: Բայց ի տարբերություն ատելության՝ սերը էականորեն իջեցնում է ուղեղի այն ոլորտների ակտիվությունը, որոնք պատասխանատու են դատողականության և տրամաբանական մտածողության համար:

Ուղեղը հատկապես զգայուն է ջրազրկման հանդեպ

Մեր ուղեղի գրեթե 80 %-ը կազմված է ջրից: Այս իսկ պատճառով անգամ ջրի ամենաքիչ քանակի կորուստը (շուրջ 2 %) արդեն ազդում է ուշադրության, զգոնության վրա, հանգեցնում է կարճաժամկետ հիշողության և այլ ճանաչողական հնարավորությունների վատացման:

Հղիությունը փոխում է գլխուղեղի կառուցվածքը

Հղիների մոտ նվազում է ուղեղում գորշ նյութի ծավալը. վերջինս պատասխանատու է սոցիալական ճանաչողության և այլ մարդկանց հասկանալու ունակության համար:

Շաքարի ավելցուկը վատացնում է հիշողությունը և նվազեցնում է սովորելու ունակությունը

Ֆրուկտոզայի մեծ քանակությունը դանդաղեցնում է ուղեղի աշխատանքը, իջեցնում է վերջինիս սովորելու, կենտրոնացման  ունակությունը:

Ռոմանտիկ սերը և մայրական զգացմունքները բավականին նման են

Պարզվում է, որ ըստ ուղեղի ակտիվության ռոմանտիկ հարաբերությունները և մայրական զգացմունքները շատ նման են:

Գեղանկարչությամբ զբաղվելը լավացնում է ուղեղի աշխատանքը

Հետազոտությունները ցույց են տվել, որ գեղանկարչությամբ զբաղվելը և արվեստի ստեղծագործությունները հայելը լավացնում են ուղեղի ոլորտների միջև աշխատանքը և դանդաղեցնում են վերջինիս ծերացումը:

Ընթերցանությունը հիասքանչ կերպով մարզում է ուղեղը

Ընթերցանության ընթացքում մարզվում են ուղեղի ճանաչողական հնարավորությունները: Կարդալու ընթացքում արյունը հասնում է ուղեղի այնպիսի ոլորտներ, որոնք կապված են կենտրոնացման ունակությունների և ճանաչողության հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Այս ծննդաբերությունը մտել է Ուկրաինայի պատմության մեջ. նման բան այդ երկրում դեռ չէր եղել
Իսկական դարման՝ դեմքի մաշկի համար. ՍԱ կվերացնի ցանկացած մաշկային խնդիր
Մարդկանց 97 %-ը նույնիսկ այս գրքերի անունները չգիտի. իսկ դու՞ք
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
Արդուկը մաքրելու ամենապարզ և արդյունավետ միջոցները
Որքան պետք է լինի Ձեր քաշն՝ ըստ հասակի. ԲԱՆԱՁև
Բացելով այս հսկա կրիայի որովայնը բժիշկները չէին հավատացել իրենց աչքերին․ միայն տեսեք, թե ինչ են դուրս բերել այնտեղից
Այլևս ոչ մի դրամ չծախսեք արյան բարձր ճնշման կամ վատ խոլեստերինի դեմ հաբերի վրա. 1 շաբաթ ընդունեք ՍԱ
Ձեր ծննդյան ամիսն իր գույնը ունի. իմացեք, թե ինչ է այն ձեզ համար նշանակում

Վերջին լուրեր

Նախկինում ես ուշադրություն չէի դարձնում այս նշանին, հիմա պարտադիր փնտրում եմ փաթեթի վրա
Մթերքներ, որոնք փչացնում են մարմնի բույրը
Ինչո՞ւ չի կարելի կրծկալով քնել. կրծքի ցավի ևս 7 պատճառ, որոնք չի կարելի անտեսել
Ինչպես մեկընդմիշտ ազատվել պարանոցի և մեջքի մկանային կծկումներից
10 զարմանալի վայրեր, որոնք մերթընդմերթ անցնում են ջրի տակ
Այս հանելուկը շատ պարզ լուծում ունի, բայց քչերն են կարողանում լուծել այն
Հղիության 9 ամիսները՝ 4 րոպեում
Երկարակեցության շատ պարզ թեստ. պետք է միայն մի քանի շարժում անել…
Աղիները տոքսիններից մաքրելու և մարսողությունը բարելավելու 6 պարզ միջոց