Եղունգներիս սոդա քսեցի և տրորեցի, մի քանի րոպեից անհավատալին տեղի ունեցավ․ էժան և արդյունավետ

Սոդան հայտնի է իր օգտակար շատ հատկություններով: EnterTrain-ը առաջարկում է ծանոթանալ, թե ինչպես կարելի է առավելագույնս օգտվել այս մատչելի նյութից:

 

 

 

 

1. Մկանային ցավի մեղմացում

Սոդայի միջոցով կարելի է մեղմել մկանային ցավերը: Մեկ բաժակ ջրում լուծել 1/3 թեյի գդալ սոդան և խմել: Մի քանի ժամ անց ցավը կմեղմանա: Սոդան հիմնային միջավայր է ապահովում արյան մեջ և վերացնում է բորոբոքումները: Սոդայաջուրը նաև վերացնում է երակների խցանումը:

2. Սնկային հիվանդությունների բուժում

Ոտնաթաթերի սնկային հիվանդությունը բուժելու համար պետք է այդ հատվածները ամեն օր տրորել սոդայով: Գործողությունը կարելի է անել խոզանակի օգնությամբ: Ուշադրություն պետք է դարձնել հատկապես եղունգներին: Մեկ շաբաթ անց դրանք արդեն կամրանան, և հիվանդությունը կանհետանա:

3. Վերացնում է այտուցները և տհաճ հոտը

3 ճաշի գդալ սոդան, 1 թեյի գդալ աղը և անանուխի եթերայուղը խառնել և լուծել գոլ ջրում: 20 րոպե ոտքերի լոգանք ընդունել:

Սոդան կվերացնի նաև կոշիկների միջի տհաճ հոտը: Դրա համար ընդամենը պետք է գիշերը սոդա շաղ տալ կոշիկների մեջ, իսկ առավոտյան թափ տալ դրանք:

4. Բերանի տհաճ հոտի վերացում

Ամեն օր բերանի խոռոչը ողողեք սոդայաջրով. բերանի տհաճ հոտը կվերանա, և շնչառությունը կթարմանա: Սոդան նաև լնդերը բուժելու հրաշալի միջոց է, վերացնում է ցանկացած վնասակար մանրէներ:

Կոկորդի բորբոքման առաջին նշանների դեպքում ևս անհրաժեշտ է սոդայով ողողումներ անել:

5. Սպիտակեցնում է ատամները

Ջրով և սոդայով շիլան խոզանակով քսեք ատամներին և ողողեք բերանը:

6. Մաքրում և հարթեցնում է մաշկը

Սոդան կարելի է օգտագործել որպես սկրաբ դեմքի մաշկի համար: Սոդայաջրի շիլան քսել դեմքին և լավ տրորել, այնուհետև լվանալ դեմքը: Նույն կերպ կարելի է մաքրել նաև մարմնի ցանկացած հատվածը: Այն օգնում է նաև վնասված մաշկը արագ վերականգնվելուն:

7. Օգնում է նիհարելուն

Քնելուց երկու ժամ առաջ խմեք մեկ բաժակ կեֆիր՝ կես թեյի գդալ սոդայով: Դրանից հետո ոչինչ պետք չէ ուտել: Մեկ շաբաթ անց նկատելի կլինեն փոփոխությունները: Մարսողությունը կբարելավվի, և մարմնի քաշը կսկսի նվազել բնական ճանապարհով:

Սոդայով բաղադրատոմսերը խորհուրդ չի տրվում օգտագործել հղիներին և 5 տարեկանից ցածր երեխաներին:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
Հորոսկոպի նշանների ինտիմ գաղտնիքները
Ինչպես դառնալ ավելի ինքնավստահ. 10 ոսկե խորհուրդ
«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը
Թեստ. Կարո՞ղ եք ճանաչել հանրահայտ բրենդերը՝ նայելով դրանց լոգոներին
6 ոսկե կանոն թանկարժեք ռեստորանում չխայտառակվելու և լավ ժամանակ անցկացնելու համար
Թեստ՝ հայերենում տարածված 20 սխալներից քանիսի՞ն ճիշտ կպատասխանեք. ՄԱՍ 2
Շատ բարդ հոգեբանական թեստ. մարդկանց 98%-ը չի կարողանում այն հաղթահարել
20 հարսնացուներ՝ հարսանեկան շպարից առաջ և հետո

Վերջին լուրեր

Ինչ տեղի կունենա, եթե 30 օր շարունակ հեղուկներից միայն ջուր խմենք
Տեսողական թեստ. Կարո՞ղ եք այս նկարներում ճիշտ գտնել թաքնված տառը
Թեստ. Ո՞ւմ հետ կամուսնանաք
Խոհանոցային 10 հնարք, որ պետք է իմանա յուրաքանչյուր կին
Աղջիկը պարզապես հեղուկ օճառ լցրեց զուգարանակոնքի մեջ… սա իմանալուց հետո դու նույնպես այսպես կանես
Քնելու դիրքը խոսում է զույգի հարաբերությունների բնույթի մասին
Ո՞ւմ է հակացուցված մանդարինը
Ինչպես պատրաստել հավի մսով բլինչիկ
8 երկրներ, որտեղ ավելորդ քաշը իսկական գեղեցկության չափանիշ է համարվում