Ահա, թե ովքեր են աշխարհի 6 ամենահարուստ հայերը

Ինչպես գիտենք՝ հայերն ամենուր են, աշխարհի ամեն անկյունում: Տարբեր երկրներում հայերը հասել են մեծ բարձունքների գրեթե բոլոր ոլորտներում, այդ թվում՝ երաժշտության, արվեստի, քաղաքականության, սպորտի, գիտության, և իհարկե՝ բիզնեսի։

Երևի չեք կարողանա գտնել մի երկիր, ուր հարուստ հայեր չլինեն։ Բազմաթիվ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ամենաշատ մեծահարուստ հայերն ապրում են Ռուսաստանում և ԱՄՆ-ում։

Իսկ ովքե՞ր են այդ հաջողակները։ Ինչպե՞ս նրանց հաջողվեց այդքան գումար վաստակել։

Ձեզ ենք ներկայացնում աշխարհի 6 ամենահարուստ հայերին և նրանց՝ հաջողակ դառնալու ողջ ուղին։

Սերգեյ Գալիցկի (Հարությունյան)

Կարողությունը՝ 6,4 միլիարդ դոլար

«Մարդիկ, ովքեր չեն հարստանում, ծույլ են, կամ էլ ուղղակի նրանց առաջնահերթություններն են այլ»,-ասում է նա։

Սերգեյ Գալիցկին հայտնի հայ միլիարդատեր է, ով իր գործունեությունը ծավալում է Ռուսաստանում։ Նա Կրասնոդար ֆուտբոլային ակումբի նախագահն է, ինչպես նաև Ռուսաստանի ամենամեծ սուպերմարկետների ցանցի՝ Մագնիտի սեփականատերն է։ Ողջ Ռուսաստանով մեկ կա Մագնիտի 5000 խանութ, ուր աշխատում են ընդհանուր առմամբ 200․000 մարդիկ։

Սերգեյ Գալիցկին մեծացել է ռուսական միջավայրում։ Նա չի խոսում հայերեն, սակայն բազմիցս նշել է, որ հպարտ է իր հայկական արմատներով։

Նա ցոփ ու շվայտ կյանքի սիրահար է՝ ունի սեփական զբոսանավը, ինքնաթիռը․․․ Բացի այդ, նա շատ է սիրում հսկայական գումարներ ծախսել հանգստի, ճամփորդությունների և ուղղակի ժամանցի վրա։

Սամվել Կարապետյան

Կարողությունը՝ 4,3 միլիարդ դոլար

Ռուսաստանաբնակ մեկ այլ հայ մեծահարուստ է Սամվել Կարապետյանը։ Նա բազմիցս ներառվել է Forbes-ի՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում։

Սամվել Կարապետյանը ապրել և սովորել է Հայաստանում և միայն հետո տեղափոխվել Ռուսաստան։ Նա ունի անգամ գիտությունների դոկտորի աստիճան, ինչպես նաև 30 գիտական աշխատանքների հեղինակ է։

Այժմ նա Տաշիր Գրուպի սեփականատերն է, որն իր գործունեությունն է ծավալում թե Հայաստանում, թե Ռուսաստանում։ Ի դեպ, նա իր հիմնած կազմակերպությունն անվանել է «Տաշիր» ի պատիվ իր ծննդավայրի՝ Լոռու մարզում գտնվող Տաշիր գյուղի։

Էդուարդո Էռնեկյան

Կարողությունը՝ 1․9 միլիարդ դոլար

Ինչպես արդեն նշել էինք՝ հայերն ամենուր են։ Էդուարդո Էռնեկյանը համարվում է Հարավային Ամերիկայի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նա ծնվել է Արգենտինայում, հայ գաղթականների ընտանիքում։

Էդուարդո Էռնեկյանը Corporation America-ի սեփականատերն է, որը զբաղվում է ինքնաթիռների բիզնեսով, գյուղատնտեսությամբ, էներգետիկայով, վաճառքով և բանկային գործերով։ Նրա շնորհիվ Զվարթնոցի միջազգային օդանավակայանը համապատասխանեցվեց միջազգային ստանդարտներին։ Այժմ նա զբաղվում է նաև գինու արտադրության բիզնեսով՝ փորձելով կենդանի պահել հին հայկական ավանդույթները։

Դանիել Խաչատուրով

Կարողությունը՝ 1․9 միլիարդ դոլար

Բացի աշխարհի ամենահարուստ հայերից մեկը լինելուց, Խաչատուրովը նաև հայտնի է իր խարիզմայով։ Հայաստանում նա ավելի քիչ հայտնի է, փոխարենը նրան Մոսկվայում են շատերը ճանաչում։ Նա այնքան էլ չի սիրում իր մասին խոսել, բայց մեկ անգամ նշել է, որ իր ամենալավ կողմերից են աշխատասիրությունը, ինչի շնրոհիվ էլ հաջողության է հասել։

Դանիել Խաչատուրովը Ռոսգոստրախի՝ Ռուսաստանում ամենամեծ ապահովագրական ընկերության նախագահն է։

Սերգեյ Սարկիսով

Կարողությունը եղբոր հետ միասին՝ 2,4 միլիարդ դոլար

Սերգեյ Սարկիսովը ևս բնակվում է Ռուսաստանում։ Նա ռուսական RESO-Garantia-ի հիմնադիրն ու սեփականատերն է։ Նրա եղբայրը՝ Նիկոլայ Սարկիսովը ևս հաջողակ բիզնեսմեն է։

Նրանք համարվում են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքներից մեկը։

Ալբերտ Ավդոլյան

Կարողությունը՝ 0,8 միլիարդ դոլար

Ճոխության սիրահար Ալբերտ Ավդոլյանը հիմնականում մասնագիտացել է հեռուսահաղորդակցության ոլորտում։ Նա WiMAX-ի և Expater-ի սեփականատերն է, ինչպես նաև Yota-ի բաժնետերը։

Ալբերտ Ավդոլյանը այն հայերից է, որ սիրում է ուշադրության կենտրոնում լինել։ Նա երբեք չի թաքցրել իր սերը դեպի շքեղ կյանքը։

Ի դեպ, վերջերս նա Մալթայի քաղաքացիություն է ձեռք բերել։

Ամենակարդացված

«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը
Ամենաճշգրիտ հորոսկոպը 2020 թվականի համար
Հորոսկոպի նշանների ինտիմ գաղտնիքները
20 հարսնացուներ՝ հարսանեկան շպարից առաջ և հետո
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
«Կնոջ ու տղամարդու միջև ընկերությունն անհնար է. սեր, ատելություն, կիրք, ցանկություն, բայց ոչ ընկերություն». Օսկար Ուայլդի 20 մտքերը, որոնք պետք է կարդալ ամեն օր
Ինչպես դառնալ ավելի ինքնավստահ. 10 ոսկե խորհուրդ
«Որքան պրիմիտիվ է մարդը, այնքան ավելի մեծ կարծիք ունի ինքն իր մասին». Էրիխ Մարիա Ռեմարկի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
«Հիշի՛ր, եթե մի բան կարող ես փողով գնել, ուրեմն՝ այն արդեն էժանագին է». Օշոյի՝ կյանքը տակնուվրա անող 15 մտքերը

Վերջին լուրեր

«Հնարավոր չէ միշտ հերոս լինել, բայց կարելի է միշտ մարդ մնալ»․ Յոհան Գյոթեի 20 մտքերը, որոնք միանգամից կշրջեն ձեր կյանքը
Թեստ. Ի՞նչ է պատմում Ձեր դեմքի ձևը Ձեր մասին
Ահա, թե ինչ կարող է պատմել Ձեր սրտի գիծը Ձեր սիրո մասին
Կնոջ բնավորությունը՝ ըստ եղունգների նախընտրած գունաներկի
Ընտիր խմոր՝ տարբեր միջուկներով կարկանդակների համար
Թեստ. Գուշակեք երկիրը՝ նայելով այս սմայլիկներին
Խորամանկ հնարքներ, որոնց մասին պետք է իմանան բոլորը
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք Սուրբ գիրքը
Բուժքույրը փրկեց այս փոքրիկի կյանքը. 38 տարի անց տեղի ունեցավ անհավատալին