Երբեք մի համաձայնեք վատ սուրճի, վատ ընկերների կամ վատ տղամարդու

Ինչու պետք չէ համաձայնել վատ սուրճին, վատ ընկերներին կամ վատ տղամարդուն։ Եկեք քննարկենք EnterTrain-ի հետ միասին։ Անտարբեր լինելը ճիշտ չէ։ Մարդիկ ուզում են, որ դուք ամենուր յուրային լինեք, որպեսզի լողաք հոսանքի ուղղությամբ և ընդունեք ամեն ինչ այնպես, ինչպես կա։ Միգուցե, կյանքի որոշ ոլորտներում հենց այդպես է պետք, բայց ակնհայտորեն ոչ ամեն ինչում։ Կան բաներ, որոնց համար դուք պետք է պայքարեք։

Մարդիկ, որոնք չգիտեն, թե ինչպես ապրեն այնպես, ինչպես իրենք են ցանկանում, կստիպեն ձեզ վատ զգալ նրանից, որ դուք ինչ–որ բանի եք ձգտում։ Նրանք ձեզ եսասեր կարող է անվանեն միայն նրա համար, որ դուք ձգտում եք նրան, ինչը ձեզ երջանկացնում է։ Բայց եթե դուք ապրեք մշտապես անհանգստանալով, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները, ապա դուք շատ հանգիստ ու ձանձրալի կյանք կունենաք։

Եթե կյանքի նկատմամբ ձեր կիրքը մարդկանց վախեցնում է, ուրեմն թող փախչեն։ Եթե ձեր դրայվը ինչ–որ մեկի համար չափազանց շատ է, թողեք նրանց։

Ձեր կյանքը պետք է լինի նրա արտացոլումը, ինչը դուք ամենաշատն եք սիրում և ինչը ձեզ երջանկացնում է։ Դուք չպետք է վախենաք խոսել այդ մասին։ Երբեք պետք չէ ինչ–որ բան սպասել ուրիշներից, քանի որ դուք ոչ կարող եք ազդել ուրիշների վրա, ոչ էլ փոխել նրանց արածները։ Դուք կարող եք փոխել միայն այն, ինչը դուք թույլ եք տալիս ձեր կյանքում։ Դուք կարող եք վերահսկել կյանքի մակարդակը, թե ինչպես եք դուք ուզում ապրել։

Այնպես որ, մի մնացեք վատ ընկերների հետ, որոնք ձեզ օգտագործում են միայն միասին խմելու համար։ Մի մնացեք վատ տղամարդու կողքին, որը երբեք իր խոսքի տերը չէ և ձեզ ստիպում է սպասել։ Եվ երբեք մի համաձայնեք վատ սուրճի։ Ավելի լավ է մի քանի դրամ ավել ծախսեք, բայց գնեք իրոք համեղ մի բան։ Կյանքը չափազանց կարճ է, որպեսզի ձեր էներգիան ծախսեք այն բաների վրա, որոնք ձեզ հյուծում են։ Բավական է անտարբեր լինել։ Կենտրոնացեք նրա վրա, ինչը կարող եք անել երջանիկ լինելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

8 սովորական իրեր, որոնք մենք այնպես չենք օգտագործում, ինչպես նկատի է ունեցել արտադրողը
Կրծկալների 8 գաղտնի հնարքներ, որոնց մասին գիտեն շատ քիչ աղջիկներ
Փեսացուն հարսանեկան արարողության ժամանակ ասաց, որ ուրիշին է սիրում, և հարսնացուն նրան շնորհակալ եղավ․ ահա, թե ինչու․․․
Ոճաբանը չի լսում աղջկան և ամեն դեպքում կտրում է նրա մազերը. ահա թե ինչ է դրանից ստացվում
Կենդանակերպի 6 նշան, ում բարությունից օգտվում են շրջապատի մարդիկ
Եթե դուք ձեր օրն առանց արևածաղկի սերմերի չեք պատկերացնում, ապա անպայման պետք է սա իմանաք
Վաճառքի է հանվել Շառլ Ազնավուրի առանձնատունը եւ ձիթենիների այգին (լուսանկարներ)
Սեպտեմբերի 17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով…
Թեստ. Եկե՛ք ստուգենք Ձեր կրթական մակարդակը

Վերջին լուրեր

Երևակայության ողջ կախարդանքը 19-ամյա թվային լուսանկարչի նկարներում
Իրականություն դարձած երևակայություն. ինչի է ընդունակ ֆոտոշոփի կախարդանքը
Ինչ նշաններով է կարելի ճանաչել դավաճանությունը. մարդիկ կիսվել են անձնական փորձով
Շորտեր զուգագուլպայի վրայից և էլի մի քանի բաներ, որոնք նյարդայնացնում են տղամարդկանց
Կնոջ արտաքինի թերություններ, որոնք տղամարդիկ չեն էլ նկատում
Ֆրիտատա կամ ձվածեղ իտալական ձևով
Շոկոլադե տորթ, որը պատրաստվում է առանց ջեռոցի. արագ, պարզ ու հասանելի
Չոր մա՞շկ ունեք, մազերը թափվո՞ւմ են, ուրեմն այս նյութը հենց Ձեզ համար է
Սոս Ջանիբեկյանն ու Մադոննա Հարությունյանը բաժանվել են