Հյուրանոցների և տուրիստական գործակալությունների 13 հնարք, որոնք մեզ ստիպում են ավելի շատ ծախսել

EnterTrain-ը ներկայացնում է մի քանի տարածված ծուղակ, որոնք կարող են հանդիպել հյուրանոցներում:

 

 

 

 

 

Հյորանոցների մասին կարծիքները հենց հյուրանոցներն են գրում


Ավելի լավ է՝ ձեզ հետաքրքրող հյուրանոցում եղած ծանոթներին հարցնել: Եթե այդպիսի մարդ չկա, պետք է մի քանի կայքերում նայել և համեմատել կարծիքները:

Տուրֆիրմաների մենեջերներն աշխատում են վաճառել այն, ինչն իրենց ավելի ձեռնտու է
Հնարավոր է՝ որևէ ուղղությամբ պլան ունեն կամ որոշակի ուղղության տոմս վաճառելու դեպքում նրանց ավելի շատ կվճարեն:

Եթե ձեզ առաջարկում են փոխել շրջագայության ուղղությունը, մի շտապեք: Ուսումնասիրեք նոր տարբերակը: Հնարավոր է՝ ձեզ իսկապես լավ տարբերակ են առաջարկում:

Հյուրանոցի անունը և գտնվելու վայրը նույնպես փող արժեն


Եթե ուզում եք խնայել, գտեք պակաս հայտնի հյուրոնց մեկուսի անկյունում՝ հիմնական երթուղիներից հեռու:

Գերվճար ապրանքանիշի համար
Հայտնի հյուրանոցները հաճախ շեշտը դնում են իրենց ծառայությունների վրա միայն իրենց անվան հաշվին: Թեև ծառայությունը նույնը կլինի պակաս հայտնի հյուրանոցի համեմատ:

Եթե այլընտրանքային ավելի ձեռնտու տարբերակ ունեք, օգտվեք դրանից:

Մի կոպտեք ղեկավարությանը և անձնակազմին
Կոպիտ կենվորներին աշխատակիցները նույն կերպ են վերաբերվում՝ վատ մաքրված համարներ, կեղտոտ սպիտակեղեն և այլն:

Բարեհամբույր եղեք հյուրանոցի աշխատակազմի հետ:

Դռան դիտանցք
Հաճախ հյուրանոցի դռան դիտանցքը երկկողմանի է լինում: Այսինքն՝ կարելի է դրսից տեսնել համարում տեղի ունեցողը: Նաև հաճախ դիտանցքի մեջ թաքնված տեսախցիկ են դնում:

Հյուրանոց հասնելով՝ անմիջապես ստուգեք դռան դիտանցքը: Ավելիլավ է՝ այն թղթով փակեք:

Ժամկետանց ապրանքներ մինի-բարում
Հյուրանոցի կանոններով՝ մաքրուհիները պետք է ստուգեն մինի-բարում մթերքի պիտանելիության ժամկետը: Սակայն հաճախ այդ մասին մոռանում են:

Մինի-բարի մթերքը ստուգեք օգտագործելուց առաջ:

Զբոսավարաները և խանութները համագործակցում են
Զբոսավարները վաստակի հիմնական մասը ստանում են հաճախորդների համար, որոնց տանում են խանութներ և ռեստորաններ:

Ծանոթներին հարցրեք կամ ինքնուրույն կարծիքներով գտեք վայրերը, որտեղ կարելի է համեղ ուտել, հագուստ գնել և այլն:

Նախօրոք թեյավճար
Մեծ միջոցառումների ժամանակ մատուցողները չեն հասցնում բոլորին լավ սպասարկել:

Եթե ուզում եք, որ ձեր մասին չմոռանան և լավ սպասարկեն, նախապես թեյավճար տվեք:

Կրկնակի վճարում
Հյուրանոցների ռեստորաններում մատուցողները ներկայացնում են կտրոն, որը խնդրում են ստորագրել, և առձեռն փող են վերցնում: Փողն իրենց են վերցնում, իսկ կտրոնը՝ հաշվապահություն ուղարկում: Ավելի ուշ կխնդրեն վճարել ստորագրված կտրոնների համաձայն: Քանի որ պարզաբանումը երկար կտևի, իսկ զբոսաշրջիկների ինքնաթիռը, որպես կանոն, ուր-որ է՝ պետք է մեկնի, շատերը նորից են վճարում:

Ուշադիր նայեք ամենին, ինչ առաջարկում են ստորագրել:

Մի օգտվեք հյուրանոցի լվացքատնից
Երբեք թանկարժեք իրերը մի տվեք հյուրանոցի լվացքատուն: Դրանք կարող են փչացնել:

Քիմմաքրումից օգտվեք հյուրանոցից դուրս:

Հյուրանոցի «զեղչի» քարտեր
Հյուրանոցների «զեղչի» քարտերը կոչված են այցելուներին գրավելու թանկարժեք ռեստորաններ և խանութներ գնալու: Զեղչն իրական չի լինում:

Ամենուր, որտեղ հնարավոր է, սակարկեք:

Ո՛չ կտրոնով կայքերին
Զբոսաշրջիկները գնում են կտրոնը, որը պետք է զեղչ տրամադրեր հյուրանոցի ծառայության կամ ապրանքի համար: Բայց պարզվում է՝ կտրոնը գործում է միայն որոշ համարների և ամսաթվերի դեպքում: Կամ լրացուցիչ գնման դեպքում:

Մանրամասն ուսումնասիրեք կտրոնից օգտվելու բոլոր պայմանները:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
Հորոսկոպի նշանների ինտիմ գաղտնիքները
Ինչպես դառնալ ավելի ինքնավստահ. 10 ոսկե խորհուրդ
«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը
Թեստ. Կարո՞ղ եք ճանաչել հանրահայտ բրենդերը՝ նայելով դրանց լոգոներին
6 ոսկե կանոն թանկարժեք ռեստորանում չխայտառակվելու և լավ ժամանակ անցկացնելու համար
Թեստ՝ հայերենում տարածված 20 սխալներից քանիսի՞ն ճիշտ կպատասխանեք. ՄԱՍ 2
Շատ բարդ հոգեբանական թեստ. մարդկանց 98%-ը չի կարողանում այն հաղթահարել
20 հարսնացուներ՝ հարսանեկան շպարից առաջ և հետո

Վերջին լուրեր

Ինչպես արագ ու հեշտ մաքրել զուգարանակոնքը
40 տարի շարունակ խորամանկ կինը ամուսնուց հմտորեն թաքցնում էր այս արկղերը. Մի օր գաղտնիքը պետք է բացահայտվեր…
Թեստ. Գիտությանը վերաբերող այս պարզ հարցերից քանիսի՞ն կարող եք պատասխանել
Ինչու են Հնդկաստանում սկեսուրներն անպայման զննում իրենց ապագա հարսի ոտնաթաթը
Շամպունի մեջ աղ ավելացրեք. արդյունքն անհավանական է
Ինչ տեղի կունենա, եթե 30 օր շարունակ հեղուկներից միայն ջուր խմենք
Տեսողական թեստ. Կարո՞ղ եք այս նկարներում ճիշտ գտնել թաքնված տառը
Թեստ. Ո՞ւմ հետ կամուսնանաք
Խոհանոցային 10 հնարք, որ պետք է իմանա յուրաքանչյուր կին