Իմաստուն Օշոյի խաղաքարտերը կհուշեն ձեզ, թե որ ուղղությամբ պետք է շարժվեք

EnterTrain-ը առաջարկում է որոշել ձեզ համար կարևորագույն քայլերը՝ հետևելով Օշոյի խաղաքարտերին:

Ընդամենը պետք է ընտրել այս խաղաքարտերից մեկը՝ մտածելով ձեզ առավել հուզող հարցի մասին, կամ պարզապես ընտրեք այն խաղաքարտը, որը ձեզ ավելի շատ դուր կգա:

 

 

 

 

 

Եկե՛ք սկսենք…

1. Սիրեկաններ. խաղաքարտը ցույց է տալիս, որ սիրո կարիք ունեք, սակայն առաջին հերթին իքներդ ձեզ սիրելու անհրաժաշտություն կա: Ուրախացրեք ինքներդ ձեզ, ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, այդ ժամանակ միայն կտարածեք ձեր սերը աշխարհի նկատմամբ, և նա ձեզ համապատասխանաբար կարձագանքի:

2. Արվեստ. եթե դուք այս խաղաքարտն եք ընտրել, իմացեք, որ ձեր հոգին ստեղծագործելու և ոգեշնչվելու առիթ է փնտրում: Մի կողմ թողեք հոգսերը և զբաղվեք սիրած գործով: Դուք կնկատեք, թե ինչպես եք լցվում էներգիայով և անկասկած հաջողությունների կհասնեք: Սիրեք այն, ինչով զբաղվում եք:

3. Անմեղություն. ձեզ տանջում են պարտականությունները և պատասխանատվության զգացումը: Անկասկած, դուք իմաստուն մարդ եք, բայց մոռանում եք ձեր ներսում ապրող մանկան մասին: Գոհացրե՛ք նրան. արեք այն, ինչ վաղուց երազել եք: Շատ բան մի վերցրեք ձեզ վրա. դա չի օգնի, որ հասնեք ձեր ուզածին, ընդհակառակը, կխլի ձեր ուժերը:

4. Տոնակատարություն. Այս խաղաքարտը վկայում է, որ դուք վերջին ժամանակներում աշխատում եք բաց լինել աշխարհի համար, և դա շատ լավ է: Ձեզ առիթ պետք է չէ օրը տոնի վերածելու համար. դուք կարողանում եք վայելել պահը և ուրախանալ կյանքով: Շարունակեք նույն ոգով, և կտեսնեք՝ ինչպես է ձեզ շրջապատող աշխարհը ավելի լավը դառնում:

5. Ուսուցիչ. խաղաքարտը ասում է, որ դուք կախված չեք ուրիշի կարծիքից: Ճիշտ է, դուք լսում եք մյուսների կարծիքը, սակայն ոչինչ չեք ձեռնարկի, եթե այն խորթ է ձեզ համար: Զգուշացեք խնդիրների պտտահողմի մեջ և իրադարձությունների շրջապտույտում հայտնվելուց. սովորեք ձեզ համար առանձնացնել գլխավորը:

6. Հասունություն. դուք ամբողջական եք, և ինքներդ ձեզ հետ ներդաշնակ: Այդ հոգեվիճակը բացում է ձեզ համար անսահմանափակ թվով հնարավորություններ: Դուք կարողանում եք ձեր գործը լավ կատարել: Կարող եք վստահորեն նոր գործ սկսել. այն բարեհաջող ավարտ կունենա:

7. Երազանք. դուք երազող եք և անընդհատ սպասում եք, որ ինչ-որ մեկը կհայտնվի ձեր կյանքում և կփոխի այն: Դա անմտություն է. այդպես չի լինում կյանքում: Դադարեք վստահել պատահականություններին. չէ՞ որ մարդը ինքն է կռում իր ճակատագիրը: Քայլեք ձեր նպատակին ընդառաջ, և աշխարհը կարձագանքի ձեզ բազմաթիվ հնարավորություններ ընձեռելով:

8. Հարմոնիա. Լսեք միայն ձեզ և ձեր սրտին. դա ճիշտ ճանապարհն է: Հնարավոր է, որ ընտրած ճանապարհը փշոտ լինի, սակայն արդյունքը կգերազանցի ձեր սպասելիքը: Վստահեք ինքներդ ձեզ, և ամեն ինչ լավ կլինի:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
Հորոսկոպի նշանների ինտիմ գաղտնիքները
Ինչպես դառնալ ավելի ինքնավստահ. 10 ոսկե խորհուրդ
«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը
Թեստ. Կարո՞ղ եք ճանաչել հանրահայտ բրենդերը՝ նայելով դրանց լոգոներին
6 ոսկե կանոն թանկարժեք ռեստորանում չխայտառակվելու և լավ ժամանակ անցկացնելու համար
Թեստ՝ հայերենում տարածված 20 սխալներից քանիսի՞ն ճիշտ կպատասխանեք. ՄԱՍ 2
Շատ բարդ հոգեբանական թեստ. մարդկանց 98%-ը չի կարողանում այն հաղթահարել
20 հարսնացուներ՝ հարսանեկան շպարից առաջ և հետո

Վերջին լուրեր

Թեստ. հայերենում տարածված 40 սխալներից քանիսի՞ն ճիշտ կպատասխանեք
Ինչ անել, երբ կոշիկը սեղմում է ոտքը
Ինչպես արագ ու հեշտ մաքրել զուգարանակոնքը
40 տարի շարունակ խորամանկ կինը ամուսնուց հմտորեն թաքցնում էր այս արկղերը. Մի օր գաղտնիքը պետք է բացահայտվեր…
Թեստ. Գիտությանը վերաբերող այս պարզ հարցերից քանիսի՞ն կարող եք պատասխանել
Ինչու են Հնդկաստանում սկեսուրներն անպայման զննում իրենց ապագա հարսի ոտնաթաթը
Շամպունի մեջ աղ ավելացրեք. արդյունքն անհավանական է
Ինչ տեղի կունենա, եթե 30 օր շարունակ հեղուկներից միայն ջուր խմենք
Տեսողական թեստ. Կարո՞ղ եք այս նկարներում ճիշտ գտնել թաքնված տառը