Կենդանակերպի նշանների համար հարսանիքի ամենահաջող ժամանակը 2019թ.-ին

EnterTrain-ը ներկայացնում է Կենդանակերպի նշանների համար հարսանիքի ամենահաջող ժամանակը 2019 թ.՝ Շան տարում:

 

 

 

Խոյ
Խոյերը կարող են 2019 թ. համարձակորեն ամուսնանալ: Երջանիկ և ներդաշնակ միություն կկազմեն: Կարևորը՝ համատեղ կյանքի առաջին օրերից զուգընկերները կենցաղային հարցերը կարգավորեն: Որոշեք՝ տանն ով ինչ գործ կարող է ստանձնել:

Ըստ աստղագուշակների՝ ամուսնանալու լավագույն ժամանակներն են՝ 2019 թ. հունիսը, օգոստոսը և հոկտեմբերը: Ոչ լավագույն ամիսներն են՝ մարտը, դեկտեմբերը և փետրվարը:

Ցուլ
Ցուլերն արդեն մի քանի տարի հարաբերությունների նույն աստիճանի վրա են: Աստղագուշակները խորհուրդ են տալիս որոշում ընդունել՝ կա՛մ բաժանվեք զուգընկերոջից, կա՛մ ամուսնացեք: Հիշեք, որ հարաբերություններն առանց հույզերի երջանկություն չեն բերի: Իսկ եթե վախենում եք բնավորությունների և աշխարհայացքների ոչ մեծ տարբերոթյուններից, համարձակորեն ընտանիք կազմեք:

Ցուլերի համար ամուսնությոն բարենպաստ ժամանակ են օգոստոսը, հոկտեմբերը և դեկտեմբերը, սեպտեմբերին և հուլիսին ամուսնանալ խորհուրդ չի տրվում:

Երկվորյակ
2019 թ. ձեր զուգընկերոջ շուրջը կսկսեն ուրիշ թեկնածուներ պտտվել, դա երկվորյակներին կստիպի որոշում ընդունել:

Ամուսնանալու համար լավագույն ժամանակն են՝ մայիսը, հուլիսը և նոյեմբերը: Գարնան առաջին ամիսներին և ձմռանը լավ կլինի խուսափեք հարսանիքից:

Խեցգետին
2019 թ. կարող եք ընտանիք կազմելու անհաղթահարելի ցանկություն ունենալ: Բացառված չէ, որ ամուսնանալու պահին երեխայի սպասեք: Մի վախեցեք դեպքերի այդպիսի արագ զարգացումից, Շունը կհոգա, որ ամեն անհրաժեշտ բան ունենաք:

Լավագույն ամիսներն ամուսնանալու համար հուլիսը, օգոստոսը և սեպտեմբերն են: Հանդիսությունից ավելի լավ է՝ խուսափել փետրվարին և մայիսին:

Առյուծ
Առյուծների համար հեշտ չէ կյանքը կապել մեկ մարդու հետ: Սակայն 2019 թ. ստիպված կլինեք վերանայել աշխարհայացքը, եթե չեք ուզում մենակ մնալ: 2019 թ. խորհուրդ է տրվում ամուսնանալ միայն այն Առյուծներին, ովքեր վստահ են իրենց զգացմունքներում:

Առյուծների համար ամուսնանլու լավ ժամանակ են՝ հուլիսը, օգոստոսը, նոյեմբերը, վատ ժամանակ՝ սեպտեմբերը, մարտը և դեկտեմբերը:

Կույս
Կույսերի համար ընտանիք կազմելու լավագույն ժամանակը չէ: Աստղագուշակները խորհուրդ են տալիս չշտապել և վայելել ընկերության շրջանը:

Առավել հաջող ամիսներն ամուսնության համար՝ ապրիլ, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր: Իսկ անհաջողներն ամառային ամիսներն են:

Կշեռք
Վաղուց սիրելի ունեցող Կշեռքները կարող են ամուսնանալ 2019 թ., բայց միայն եթե հարաբերություններն ամուր են:

Հաջող ամուսնության համար ընտրեք օգոստոսը, սեպտեմբերը կամ դեկտեմբերը: Հունիսը և հուլիսն անցանկալի են հանդիսության համար:

Կարիճ
2019 թ. Կարիճներից քչերը կհասունանան ամուսնության համար: Աստղագուշակներն ազատասեր Կարիճներին խորհուրդ են տալիս լավ մտածել ամուսնանալուց առաջ:

Ամուսնանալու համար հաջող կլինեն մարտը, ապրիլը և հունիսը, անհաջող՝ սեպտեմբերը և հոկտեմբերը:

Աղեղնավոր
2019-ին ժամանակն է ամուսնանալու: Չնայած ցուցադրության նկատմամբ սիրուն՝ Աղեղնավորները չպետք է երեկոյի համար փողը քամուն տան:

Ամուսնանալու համար հաջող կլինեն՝ հուլիսը, նոյեմբերը և դեկտեմբերը: Գարունն անհաջող կլինի:

Այծեղջյուր
Ժամանակն է, որ մտածեք անձնական հարաբերությունների մասին: Պաշտոնների և փողի հետևից գնալով՝ մոռանում եք, որ ամեն օր սառը տուն եք վերադառնում:

Ըստ աստղերի՝ ամուսնության համար լավագույն ժամանակն են՝ ամառվա և աշնան ամիսները, վատագույնը՝ ձմեռը և գարունը:

Ջրհոս
2019-ին դժվար թե որոշեն ամուսնանալ: Զգացմունքներում վստահ Ջրհոսները լավ կլինի, որ դրանք գործնականորեն հաստատեն:

Ամուսնության համար լավագույն ամիսը հունիսն է, ոչ ամենալավ ժամանակը՝ ձմեռը:

Ձուկ
Շուտ սիրահարվող Ձկներին Շունը զգուշացնում է՝ ժամանակն է խելքի գալու. սիրելին չի կարող հավերժ սպասել:

Ամուսնության համար լավագույն ժամանակը գարունը և ամառն են կամ աշնան առաջին կեսը: 2019 թ, մնացած ժամանակ խորհուրդ չի տրվում ամուսնանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Լվացք անելիս որտեղ է պետք լցնել լվացքի փոշին՝ բաժանմունք A, թե բաժանմունք B. շատ տնտեսուհիներ այս մասին չգիտեն
Սահմանապահ գյուղերում յուրաքանչյուր ծնված երեխայի համար կտրամադրեն 1000 դոլար և ամսական 100 հազար դրամ մինչև 3 տարեկան դառնալը
«Մարդը խոսում է այն մասին, ինչի պակաս որ նա ունի». Զիգմունդ Ֆրեյդի 15 ցիտատներ
7 օր, 6 ժամ և 40 րոպե փլատակների տակ մայրը՝ Էմմա Հակոբյանը, կերակրել է իր երեխային մատի արյունով
Ծննդյան ամսվա հովանավոր թռչունը կբացահայտի ձեր գաղտնիքները
Լեգենդար Քիանու Ռիվզի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է. «Ատում եմ այն աշխարհը, որտեղ…»
Ինչո՞ւ են Առյուծները համարվում կենդանակերպի ամենահավատարիմ նշաններից մեկը
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
8 բան, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս անել նորածինների հետ

Վերջին լուրեր

12 կոմիքսներ, որոնք ապացուցում են, որ աղջկական խնդիրները ավելի լուրջ են, քան մեզ թվում է
Ոճաբանն ապացուցել է, որ 40+ տնային տնտեսուհին էլ կարող է գեղեցկուհու վերածվել
«Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանը առանց հեռադիտակի». Վիկտոր Համբարձումյանի 10 մտքերը, որոնք կօգնեն ձեզ հպվել տիեզերքին
Թեստ։ Ի՞նչ կբերի քեզ 2020 թվականը
«Միսս Տիեզերք – 2019» մրցույթի մասնակիցների լուսանկարներն առանց շպարի
10 փաստ Անտարկտիդայի մասին, որոնք զարմացնում են
«Մարդիկ մտածում են` ես Լիլի Մորտոն եմ». Մոդել Լիլիթ Մարտիրոսյանը՝ իրեն Լիլի Մորտոյի հետ նույնացնող նյութերի մասին
«Իմ մեջ արթնացավ մազոխիստը, ու ես ամուսնացա․․․»․ Վաչե Թովմասյանի սթենդափի պրեմիերան, ինտիմ անկեղծությունն ու հայտնի հյուրերը
Աշխարհի ամենագեղեցիկ թանգարաններն ու արթ-պատկերասրահները՝ բացված 2019 թվականին