
EnterTrain-ը ներկայացնում է Էմանուելին, ում կյանքը շատ ծանր սկսվեց: Իրաքցի տղան ծնվել էր կմախքի զարգացման և դեֆորմացված վերջույթների խանգարմամբ:
Մայրն Էմանուելից և նրա եղբորից հրաժարվեց ծնվելուց անմիջապես հետո:
Նա փոքրիկներին դրեց արկղի մեջ և թողեց մարդաշատ վայրում:
Նրանց գտան տեղի Մայր թերեզայի ապաստանի միանձնուհիները:
4 տարի անց բարեգործական կազմակերպության աշխատակից Մոյրա Քելլին փոքրիկ որբերին ուղեկցում էր բուժման Ավստրալիա: Ուղևորության ընթացքում նա այնքան կապվեց երեխաների հետ, որ որոշեց որդեգրել նրանց…
Հիմա 17-ամյա Էմանուելը լիարժեք կյանքով է ապրում Ավստրալիայում: Տղան բավական վաղ տարիքում երգելու տաղանդ դրսևորեց:
Մտերիմներն Էմանուելին համոզեցին հայտ ներկայացնել X Factor շոուում: Ահա, թե նա ինչ տաղանդավոր է:
https://www.youtube.com/watch?v=W86jlvrG54o
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին