Ձուկը՝ գաղտնի մարինադի մեջ. պարզ, արագ և համեղ

Այս տարբերակով պատրաստված ձուկը պարզապես հալչում է բերանում։ Իսկական գաղտնիքը սակայն մարինադի մեջ է, որը պատրաստելը շատ հեշտ է. խառնում ենք բոլորն իրար հետ և վերջ։ Եկեք EnterTrain-ի հետ պատրաստենք տապակած ձուկն այս տարբերակով։

Անհրաժեշտ բաղադրիչներն են

  • Ձուկ – 600 գրամ
  • Մանանեխի մածուկ – 0.5 թեյի գդալ
  • Աղ – 1 թ.գ.
  • Կոճապղպեղ – ¼ թ.գ.
  • Քաղցր պղպեղ – 1/3 թ.գ.
  • Չորացրած ռեհան – ½ թ.գ.
  • Սև պղպեղ – ըստ ճաշակի
  • Սոյայի սոուս – 1,5 թ.գ.
  • Բուսայուղ – 2 ճ.գ.
  • Ձու – 1 հատ
  • Սպիտակաձավար – 1,5 ճ.գ.
  • Կարտոֆիլի օսլա – 3 թ.գ.
  • Լիմոնի հյութ – ½ թ.գ.

Պատրաստման եղանակը

1. Սառեցրած և մաքրած ձուկը կտրում ենք 1,5 սմ լայնքով կտորների։ Թասի մեջ խառնում ենք աղը, կոճապղպեղը, քաղցր կարմիր պղպեղը, ռեհանը, սև պղպեղը, ավելացնում ենք սոյայի սոուսը, բուսայուղը, սպիտակաձավարը, օսլան լիմոնի հյութն ու մանանեխը։

2. Հարում ենք ձուն և լավ խառնում զանգվածին։ Ձկան կտորներն իջեցնում ենք այս մարինադի մեջ և թողնում 20 րոպե։ Ձուկը տապակում ենք տաքացված թավայի մեջ, երկու կողմից։ Թավայի մեջ կարելի է նախօրոք ձեթ քսել, բայց պարտադիր չէ։

3. Ձուկն այս եղանակով ստացվում է շատ ջրալի, նուրբ և համեղ։ Կարելի է մատուցել ցանկացած խավարտով։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Լվացք անելիս որտեղ է պետք լցնել լվացքի փոշին՝ բաժանմունք A, թե բաժանմունք B. շատ տնտեսուհիներ այս մասին չգիտեն
Սահմանապահ գյուղերում յուրաքանչյուր ծնված երեխայի համար կտրամադրեն 1000 դոլար և ամսական 100 հազար դրամ մինչև 3 տարեկան դառնալը
«Մարդը խոսում է այն մասին, ինչի պակաս որ նա ունի». Զիգմունդ Ֆրեյդի 15 ցիտատներ
7 օր, 6 ժամ և 40 րոպե փլատակների տակ մայրը՝ Էմմա Հակոբյանը, կերակրել է իր երեխային մատի արյունով
Ծննդյան ամսվա հովանավոր թռչունը կբացահայտի ձեր գաղտնիքները
Լեգենդար Քիանու Ռիվզի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է. «Ատում եմ այն աշխարհը, որտեղ…»
Ինչո՞ւ են Առյուծները համարվում կենդանակերպի ամենահավատարիմ նշաններից մեկը
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
8 բան, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս անել նորածինների հետ

Վերջին լուրեր

12 կոմիքսներ, որոնք ապացուցում են, որ աղջկական խնդիրները ավելի լուրջ են, քան մեզ թվում է
Ոճաբանն ապացուցել է, որ 40+ տնային տնտեսուհին էլ կարող է գեղեցկուհու վերածվել
«Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանը առանց հեռադիտակի». Վիկտոր Համբարձումյանի 10 մտքերը, որոնք կօգնեն ձեզ հպվել տիեզերքին
Թեստ։ Ի՞նչ կբերի քեզ 2020 թվականը
«Միսս Տիեզերք – 2019» մրցույթի մասնակիցների լուսանկարներն առանց շպարի
10 փաստ Անտարկտիդայի մասին, որոնք զարմացնում են
«Մարդիկ մտածում են` ես Լիլի Մորտոն եմ». Մոդել Լիլիթ Մարտիրոսյանը՝ իրեն Լիլի Մորտոյի հետ նույնացնող նյութերի մասին
«Իմ մեջ արթնացավ մազոխիստը, ու ես ամուսնացա․․․»․ Վաչե Թովմասյանի սթենդափի պրեմիերան, ինտիմ անկեղծությունն ու հայտնի հյուրերը
Աշխարհի ամենագեղեցիկ թանգարաններն ու արթ-պատկերասրահները՝ բացված 2019 թվականին