Ընտրեք քարը և իմացեք ձեր կյանքի ուղու գաղտնիքները

Նայեք այս 6 քարերին։ Սրանցից ո՞րը առաջինը գրավեց ձեր ուշադրությունը։ Առաջնորդվեք ոչ թե ձեր սիրելի գույնով, այլ պարզապես կանգ առեք նրա վրա, որը ամենից շատ ձեզ դուր եկավ։ Դե ինչ, ընտրեցիք, իսկ հիմա EnterTrain-ի հետ միասին տեսնենք, թե ինչ է ձեզ սպասվում ձեր կյանքի ճանապարհին։

1. Օպալիտ (լուսնաքար)

Ձեր ընտրությունը խոսում է այն մասին, որ դուք միշտ ազատության եք ձգտում։ Դու կարող եք մի ակնթարթում ամեն բան ջնջել և նոր էջից սկսել կյանքը։ Այս քարը հրեշտակների քարն է։ Այդ պատճառով էլ ներքուստ դուք «այլ աշխարհի հետ» կապ եք զգում, իսկ բարձրյալ ուժերը սպասում են այն պահին, թե երբ իրենք կկարողանան խոսել ձեզ հետ և տալ ձեզ իրենց իմաստուն խորհուրդները։

2. Կանաչ դահանակ (մալաքիտ)

Եթե ձեզ դուր է եկել այս քարը, ուրեմն դուք պատրաստ եք ձեր կյանքում լուրջ փոփոխությունների, որոնք կարող են վերաբերել կյանքի ձևին, բնակավայրին, աշխատանքին։ Բայց չի բացառվուն նաև, որ դուք հոգևոր էվոլյուցիա եք ապրում և կարող եք հաղթահարել բոլոր դժվարությունները։ Մալաքիտը բարգավաճման և բարեկեցության քարն է։ Այդ պատճառով էլ, երբ դուք գնաք ձեր երջանկության հետևից, ձեզ միայն հաջողությունն ու բարեկեցությունն են սպասելու։ Այս քարը վկայում է նաև նոր ռոմանտիկ հարաբերությունների ծննդի մասին։

3. Արևի քար

Պատկերացրեք, որ առաջինը, ինչ դուք զգալու եք առավոտյան արթնանալուց հետո, դա ուրախությունն է։ Անկեղծ ուրախություն, որովհետև առջևում ձեզ նոր ու հրաշալի օր է սպասվում։ Հիշեք, երբ ուրախությունը պատում է ձեզ, դուք ավելի ու ավելի շատ հաջողություն եք բերում ձեր կյանք։ Սա ձեզ ուժ կտա բոլոր խնդիրները լուծելու համար։ Եթե դուք վաղուց արդեն աղոթում եք հրաշքի մասին, իմացեք, որ այն ձեր կողքին է, քանի որ ձեր արևային օրն է սկսվել։

4. Օբսիդիան

Եթե դուք ընտրել եք այս քարը, ձեր ենթագիտակցությունն ասում է. «Ես կարող եք պոկվել ինձ շրջապատող նեգատիվից և երջանիկ մարդ դառնալ»։ Դուք դադարում եք սավառնել ամպերի մեջ և ավելի երկրային եք դառնում։ Դուք սկսում եք հասկանալ, որ շատերի բախտը շատ ավելի քիչ է բերել, քան ձերը և որ բոլորն էլ ունեն խնդիրներ։ Հիշեք, որ դուք այն եք, ինչ դուք զգում եք։ Մտքերում ունեցած նեգատիվը միայն թունավորում է ձեզ։ Շուտով դուք կհասկանաք, որ երջանկության ճանապարհը դա երախտագիտությունն է այն ամենի համար, ինչ դուք ունեք, այլ ոչ թե վշտանալը չունեցածի համար։

5. Գովլիտ

Եթե ձեզ դուր է եկել այս քարը, ապա դուք շուտով ուղերձ կստանաք վերին ուժերից երազների, մտքերի կամ կրկնվող թվերի ու բառերի տեսքով։ Դուք հիմա ինտուիտիվ կերպով գնում եք որոշակի ուղղությամբ և դա ճիշտ ուղին է։ Այնպես որ ընդունեք ինտուիցիայի գոյությունը և հետևեք դրան։ Ձեր հրեշտակ–ուղեկցորդը ծրագրում է տանել ձեզ ձեր երազանքների մոտ և փոխարենը ձեզանից միայն հավատք է խնդրում։ Գովլիտը նաև հաջողության քար է նրանց համար, ով ուզում է կամ արդեն սպասում է երեխայի։ Այն ձեզ առողջ ու ուժեղ երեխա է կանխատեսում։

6. Դալմատին Ջասպեր

Հիմա իսկական ժամանակն է ձեզ համար կյանքը լցնել հաճույքով և հումորով։ Եթե դուք ընտրել եք այս բյուրեղը, ուրեմն ձեր ներքին ձայնը բղավում է. «Ուզում եմ խաղալ և ուրախանալ»։ Հումորի զգացումը հրաշալի կերպով միավորում է ընտանիքի անդամներին և ընկերներին։ Ծիծաղի ամեն մի վայրկյանը օգնում է մեզ հաղթահարել դժվարությունները։ Ուրախ ծիծաղը ուղերձ է հղում Տիեզերքին, որ դուք չեք հանձնվելու և անպայման ստանալու եք այն, ինչ ցանկանում եք։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Լվացք անելիս որտեղ է պետք լցնել լվացքի փոշին՝ բաժանմունք A, թե բաժանմունք B. շատ տնտեսուհիներ այս մասին չգիտեն
Սահմանապահ գյուղերում յուրաքանչյուր ծնված երեխայի համար կտրամադրեն 1000 դոլար և ամսական 100 հազար դրամ մինչև 3 տարեկան դառնալը
«Մարդը խոսում է այն մասին, ինչի պակաս որ նա ունի». Զիգմունդ Ֆրեյդի 15 ցիտատներ
7 օր, 6 ժամ և 40 րոպե փլատակների տակ մայրը՝ Էմմա Հակոբյանը, կերակրել է իր երեխային մատի արյունով
Ծննդյան ամսվա հովանավոր թռչունը կբացահայտի ձեր գաղտնիքները
Լեգենդար Քիանու Ռիվզի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է. «Ատում եմ այն աշխարհը, որտեղ…»
Ինչո՞ւ են Առյուծները համարվում կենդանակերպի ամենահավատարիմ նշաններից մեկը
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
8 բան, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս անել նորածինների հետ

Վերջին լուրեր

12 կոմիքսներ, որոնք ապացուցում են, որ աղջկական խնդիրները ավելի լուրջ են, քան մեզ թվում է
Ոճաբանն ապացուցել է, որ 40+ տնային տնտեսուհին էլ կարող է գեղեցկուհու վերածվել
«Առանց երևակայության հոգին նույնն է, ինչ աստղադիտարանը առանց հեռադիտակի». Վիկտոր Համբարձումյանի 10 մտքերը, որոնք կօգնեն ձեզ հպվել տիեզերքին
Թեստ։ Ի՞նչ կբերի քեզ 2020 թվականը
«Միսս Տիեզերք – 2019» մրցույթի մասնակիցների լուսանկարներն առանց շպարի
10 փաստ Անտարկտիդայի մասին, որոնք զարմացնում են
«Մարդիկ մտածում են` ես Լիլի Մորտոն եմ». Մոդել Լիլիթ Մարտիրոսյանը՝ իրեն Լիլի Մորտոյի հետ նույնացնող նյութերի մասին
«Իմ մեջ արթնացավ մազոխիստը, ու ես ամուսնացա․․․»․ Վաչե Թովմասյանի սթենդափի պրեմիերան, ինտիմ անկեղծությունն ու հայտնի հյուրերը
Աշխարհի ամենագեղեցիկ թանգարաններն ու արթ-պատկերասրահները՝ բացված 2019 թվականին