Ինչպես պատրաստել «Ժենգյալով հաց»

Ժենգյալով հացն արցախյան խոհանոցի ամենահայտնի ուտեստներից է. դա ժենգյալով, այսինքն՝ ամենատարբեր կանաչիներով լցոնված հաց է։ ԼՂՀ-ից բացի այն ոչ պակաս հայտնի է նաև Կապանում և Գորիսում: Տարբեր շրջաններում ու բաղադրատոմսերում 10-ից 20 տեսակի կանաչի են օգտագործում: Որոշ շրջաններում ուտեստը նաև պինջարով (ադրբեջաներեն «փենջար» բառը թարգմանվում է որպես բանջար) հաց են կոչում, ինչը բացատրվում է հացի մեջ օգտագործվող պինջարով` եղինջով: Իմիջիայլոց, պարսկերենից «ջանգյալ» բառը թարգմանվում է որպես «անտառ», այստեղից է նաև անգլերենում jungle (թարգ.՝ ջունգլի) տարբերակը:

Միջուկի բաղադրությունը. կընձմընձյուկ, համեմ, սամիթ, անանուխ (նանա), սոխ (կարելի է կանաչ սոխի փոխարեն օգտագործել մանր կտրատած գլուխ սոխ), եղինջ, սպանախ, բազուկի տերևներ, ավելուկ, թրթնջուկ, սըմսըմոկ, տըմտըմոկ, տըտըպաշար, պռավու պորտ (պառավի պորտ), ճըռճըռոկ, պտուտկուն, տեսնը, կյըռնանջուկ (գառան ականջ), մոխրաթալ (սպանախի տեսակ), կտավատի երիտասարդ տերևներ, խաղողի երիտասարդ տերևներ: Այդ բոլորը մանր կտրատել, խառնել իրար, ծածկել սրբիչով, որ չթառամի:

Խմորի բաղադրությունը. ալյուր, գոլ ջուր, աղ. հունցել այնքան, որ ստացվի պնդոտ, բայց փափուկ խմոր: Ծածկել սրբիչով, մոտ կես ժամ թողնել տաք տեղում:

Պատրաստման եղանակը. խմորը բաժանել փոքր գնդիկների, մոտ 5 սմ տրամագծով: 5 րոպե անց բարակ գրտնակել (լավաշի պես): Կանաչու պատրաստ խառնուրդին ավելացնել աղ, պղպեղ, ձեթ (մեկ հացի համար առնվազն երկու ճաշի գթալ), խառնել և տեղադրել բարակ շերտով խմորի վրա այնպես, որ բոլոր ծայրերից 1 / 1.5 սմ-ը բաց մնա: Ծայրերն իրար միացնել ժենգյալով հացի մեջտեղի մասում, ամրացնել: Ձեռքի ափով արդեն փակած խմորին զգույշ թակելով, լայնությամբ և երկարությամբ մեծացնել և դնել արդեն միջին կրակով տաքացած սաջի (կլոր կամ քառակուսի երկաթ է) կամ երկաթե վառարանի վրա:

Թխել մոտ 10-12 րոպե: Թխված, դեռ տաք ժենգյալով հացը մեկ-մեկ շարել մաքուր տախտակի վրա: Ժենգյալով հացն իրար վրա դարսել կարելի է միայն հովանալուց հետո:

Բարի ախորժակ

Ամենակարդացված

Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
Հորոսկոպի նշանների ինտիմ գաղտնիքները
Ինչպես դառնալ ավելի ինքնավստահ. 10 ոսկե խորհուրդ
«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը
Թեստ. Կարո՞ղ եք ճանաչել հանրահայտ բրենդերը՝ նայելով դրանց լոգոներին
6 ոսկե կանոն թանկարժեք ռեստորանում չխայտառակվելու և լավ ժամանակ անցկացնելու համար
Թեստ՝ հայերենում տարածված 20 սխալներից քանիսի՞ն ճիշտ կպատասխանեք. ՄԱՍ 2
Շատ բարդ հոգեբանական թեստ. մարդկանց 98%-ը չի կարողանում այն հաղթահարել
20 հարսնացուներ՝ հարսանեկան շպարից առաջ և հետո

Վերջին լուրեր

Ինչ անել, երբ կոշիկը սեղմում է ոտքը
Ինչպես արագ ու հեշտ մաքրել զուգարանակոնքը
40 տարի շարունակ խորամանկ կինը ամուսնուց հմտորեն թաքցնում էր այս արկղերը. Մի օր գաղտնիքը պետք է բացահայտվեր…
Թեստ. Գիտությանը վերաբերող այս պարզ հարցերից քանիսի՞ն կարող եք պատասխանել
Ինչու են Հնդկաստանում սկեսուրներն անպայման զննում իրենց ապագա հարսի ոտնաթաթը
Շամպունի մեջ աղ ավելացրեք. արդյունքն անհավանական է
Ինչ տեղի կունենա, եթե 30 օր շարունակ հեղուկներից միայն ջուր խմենք
Տեսողական թեստ. Կարո՞ղ եք այս նկարներում ճիշտ գտնել թաքնված տառը
Թեստ. Ո՞ւմ հետ կամուսնանաք