Անձնագրի ուժն՝ ըստ երկրների․ ո՞ր պետության քաղաքացիները կարող են ամենաշատ երկրներ այցելել առանց վիզայի

Եթե Շվեդիայի քաղաքացի եք, ապա առանց վիզայի կարող եք ճամփորդել աշխարհի 158 երկրներում։ Աֆղանստանի դեպքում այս ցուցանիշն այլ է․ այդ երկրի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել ընդամենը 23 երկիր։

Իսկ ինչո՞ւ է սա այդքան կարևոր։ Ոչ վիզային ռեժիմի դեպքում մարդիկ կարողանում են անհամեմատ ավելի քիչ գումար ծախսել՝ խնայելով վիզայի հետ կապված բոլոր ծախսերի գումարներն ու իրենց ժամանակը, քանի որ կարիք չի լինում դեսպանատներում կամ հյուպատոսություններում երկար ընթացակարգերի միջով անցնել։

Վարկանիշային աղյուսակը կազմելու համար 2017 թվականի դրությամբ ուսումնասիրվել են 193 երկրների և 6 տարածքային միավորումների վիզային քաղաքականությունները։

Ցուցակում ԱՄՆ-ն 15-րդն է, սակայն շատերը պնդում են, որ Թրամփի վարչակազմի պատճառով այս ցուցանիշը կվատթարանա։ Եթե օրինակ՝ ԱՄՆ-ն ոչ վիզային ռեժիմը վերացնի Մեքսիկայի, Գերմանիայի և այլ երկրների հետ, ապա ամերիկացիներն այլևս չեն կարողանա պարծենալ իրենց «հզոր» անձնագրերով։

Ահա ցուցակի 19 առաջատար երկրները և նրանց հետ ոչ վիզային ռեժիմի մեջ գտնվող երկրների քանակը։

19․ Ճապոնիա՝ 156 երկիր

18․ Պորտուգալիա՝ 156 երկիր

17․ Ավստրիա՝ 156 երկիր

16․ Բելգիա՝ 156 երկիր

15․ Լյուքսեմբուրգ՝ 156 երկիր

14․ Նիդեռլանդներ՝ 156 երկիր

13․ Շվեյցարիա՝ 156 երկիր

12․ ԱՄՆ՝ 157 երկիր

11․ Հարավային Կորեա՝ 157 երկիր

10․ Միացյալ Թագավորություն՝ 157 երկիր

9․ Նորվեգիա՝ 157 երկիր

8․ Իսպանիա՝ 157 երկիր

7․ Ֆրանսիա՝ 157 երկիր

6․ Իտալիա՝ 157 երկիր

5․ Ֆինլանդիա՝ 157 երկիր

4․ Դանիա՝ 157 երկիր

3․ Շվեդիա՝ 158 երկիր

2․ Սինգապուր՝ 159 երկիր

1․ Գերմանիա՝ 159 երկիր

Եվ վերջում նշենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանի քաղաքացիները կարող են այցելել 52 երկիր ոչ վիզային ռեժիմով կամ մուտքի վիզան տեղում տրամադրելու պայմանով։

Այդ ցուցանիշով Հայաստանը 83-րդն է աշխարհում։

Ամենակարդացված

Եթե չեք ուզում, որ ձեր երեխաները անդաստիարակ մեծանան, դադարե՛ք կատարել այս 5 սխալները
Լեգենդար Քիանու Ռիվզի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է. «Ատում եմ այն աշխարհը, որտեղ…»
«90-60-90»` պարզ աղցան հավի կրծքամսով և բրոկոլիով․ համից մատներդ հետը կուտես
20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա
Ինչու են երեխաները պարտավոր քնած լինել արդեն 21:30-ին. համար մեկ կանոնը բոլոր ծնողների համար
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Այս «Ժիգուլին» արտադրվում էր հատուկ Կանադայի համար. տեսեք, թե ինչպիսին է այն
Համեղագույն կարտոֆիլ՝ լցոնված մսով. քեզ պետք կլինի ընդամենը 300 գ. ֆարշ և…
Քնելուց առաջ խմեք այս ըմպելիքը և առավոտյան արթնացեք նիհարած

Վերջին լուրեր

Դանիայի դպրոցների առանձնահատկությունները, որոնք շատ խորթ են մեր ուսուցիչների համար
20 զգեստ, որոնք ապացուցում են, որ իրը պետք է փորձել, հետո նոր դրա մասին դատողություններ անել
Ո՞ր յուղերն են օգնում պայքարել աչքերի շուրջ կնճիռների դեմ
ՈՒՀԱ (КВН) աստղերի 15 լուսանկար, երբ նրանք դեռ հայտնի չէին
Որոնք են այն կանայք, որոնց տղամարդիկ չեն լքում
Տորթ «Մրջնաբույն»՝ չորաբլիթով
Խնայողություններ կուտակելու 6 միջոց՝ առանց ինքդ քեզ հաճույքներից զրկելու
Դուդուկ կամ ծիրանի փայտից պատրաստված ֆլեյտա. 10 հետաքրքիր փաստ երաժշտական ամենահայկական գործիքի մասին
Սարգսի և Մանոյի դստեր՝ Յանայի նոր տեսահոլովակն ու աղջկա նվերը հայրիկի 40-ամյակին