«Այն մարդիկ՝ ովքեր չեն հավատում հրաշքներին, չեն կարող ռեալիստ համարվել». 15 կյանքի կանոն Օդրի Հեփբերնից

Օդրի Հեփբերնը երբևէ կինոյում նկարվահանված ամենահմայիչ դերասանուհիներից մեկն է եղել։ Նա եղել է ֆոտոմոդել, հումանիտար գործիչ, ինչպես նաև հագուստի մի շարք հայտնի մոդելավորողների մուսա։ Նա ծնվել է 1929 թվականի մայիսի 4-ին։

  1. Ես կիսով չափ իռլանդուհի եմ, կիսով չափ հոլանդացի, բայց ծնվել եմ Բելգիայում։ Եթե ես շուն լինեի, ապա մեծ խնդիրներ կունենայի։
  2. Երբ ես փոքր էի, ծնողներս միշտ ինձ համար ժամանակ չէին գտնում։ Իմ միակ սերը շոկոլադն էր, և այն ոչ մի անգամ ինձ չի դավաճանել։
  3. Ամբողջ կյանքս մայրս ինձ ներշնչել է, որ մարդը պետք է օգտակար լինի։
  4. Հիշում եմ, երբ ես պատերազմի ժամանակ բրոնխաբորբով հիվանդացա, մայրս ասում էր. «Ինչպես եմ ցանկանում քեզ համար նարինջի հյութ բերել։ Ինչպես եմ ցանկանում քեզ համար կաթ և ձու գտնել»։ Ես մտածումի է. ինչ հաճելի է, որ նա ուզում է ինձ երես տալ։ Սակայն այսօր ես հասկանում եմ, թե նրա համար ինչ էր նշանակում պառկել քնելու՝ չիմանալով, թե վաղը ինչով է ինձ կերակրելու։
  5. Մանուկ հասակում ինձ սովորեցրել են, որ ուշադրություն գրավելը և բեմականացումներ կազմակերպելը անդաստիարակության նշան է։ Հենց դրանցով էլ ես սկեսցի հայթհայթել իմ ապրուստը։
  6. Ես գեղեցկուհի չեմ։ Մի անգամ մայրս ինձ անվանեց անճոռնի ճուտիկ։ Բայց եթե իմ բնավորության գծերին առանձին-առանձին նայել, ապա հնարավոր է որևէ լավ բան գտնել։
  7. Իմ կյանքում եղել է ժամանակաշրջան, երբ ես ատել եմ ինձ, ես ինձ չափից դուրս գեր էի համարում, չափից դուրս բարձրահասակ, շատ սովորական կամ էլ շատ տգեղ։
  8. Սեքսուալութունն ինչ-որ բան է, որը թանքնված է կնոջ ներսում։ Սեքսուալությունը ենթադրվում է և ոչ թե դրվում ցուցադրության։ Ես չեմ կարող նմանվել Սոֆի Լորենին կամ Ջինի Լոլոբրիջին, բայց սեքսուալությունը միայն չափսերը չեն։ Ինձ ննջասենյակ հարկավոր չէ, որպեսզի ապացուցեմ իմ կանացիությունը։ Ես կարող եմ սեքսուալ լինել՝ ուղղակի անձրևի տակ խնձորենուց խնձոր պոկելիս։
  9. Պաշտում եմ այն մարդկանց՝ ովքեր ինձ ծիծաղեցնում են։ Ծիծաղն իմ սիրելի զբաղմունքն է, այն կարող է բուժել մի շարք հիվանդություններից։
  10. Տղամարդու նվիրած ականջողերը կպատմեն այն ամենը՝ ինչ ձեր մասին մտածում է տղամարդը։
  11. Մարդիկէ անգամ իրերից շատ կարիք ունեն, որպեսզի իրենց վերցնեն, վերանորոգեն, նրանց համար տեղ գտնեն և ներեն, երբեք ոչ մեկին մի լքեք։
  12. Ես հավատում եմ, սակայն իմ հավատքը ոչ մի կրոնի հետ առնչություն չունի։
  13. Ես երջանիկ կլինեի, եթե իմ հանգստյան օրերը անցկացնեի միայնակ և իմ բնակարանում։ Այդպես ես լիցքավորում եմ իմ մարտկոցները։
  14. Այն մարդիկ՝ ովքեր չեն հավատում հրաշքներին, չեն կարող ռեալիստ համարվել։
  15. Ես երբեք չէի անհանգստանա տարիքի համար, եթե իմանայի, որ ինձ կշարունակեն սիրել և ես նույնպես կսիրեմ։

Ամենակարդացված

Ամենաճշգրիտ հորոսկոպը 2020 թվականի համար
«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը
20 հարսնացուներ՝ հարսանեկան շպարից առաջ և հետո
«Կնոջ ու տղամարդու միջև ընկերությունն անհնար է. սեր, ատելություն, կիրք, ցանկություն, բայց ոչ ընկերություն». Օսկար Ուայլդի 20 մտքերը, որոնք պետք է կարդալ ամեն օր
«Որքան պրիմիտիվ է մարդը, այնքան ավելի մեծ կարծիք ունի ինքն իր մասին». Էրիխ Մարիա Ռեմարկի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
«Հիշի՛ր, եթե մի բան կարող ես փողով գնել, ուրեմն՝ այն արդեն էժանագին է». Օշոյի՝ կյանքը տակնուվրա անող 15 մտքերը
Թեստ. Ո՞վ եք եղել անցած կյանքում
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
Հորոսկոպի նշանների ինտիմ գաղտնիքները

Վերջին լուրեր

Այս աղջիկն ամեն երեկո ոտքերը դնում է քացախի մեջ. Պատճառն իմանալով՝ Դուք էլ այսպես կանեք
Մարդկանց հետ շփվելու 10 գաղտնիք՝ Դեյլ Քարնեգիից
Սոխի կեղևները այլևս երբեք դեն չեք նետի
Թեստ. Ստուգե՛ք հայոց լեզվի ձեր իմացությունը
Ամենաանտանելի բնավորության տեր հորոսկոպի նշանները
Խնկի յուրատեսակ հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն
40 երջանիկներ, ովքեր պատահաբար հանդիպել են իրենց նմանակներին
Դիմահարդարման 7 հնացած հնարք, որոնք Ձեզ հնաոճ տեսք են հաղորդում
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել ֆիլմը մեկ կադրով