Իդեալական դիետա, որը սենսացիա է դարձել ողջ աշխարհում. կիլոգրամներն անվերադարձ հեռանում են…

 

 

 

 

 

 

 

EnterTrain-ը ներկայացնում է շատ արդյունավետ դիետա, որը գրավել է ողջ աշխարհը:

Այն այդպես էլ անվանել են՝ «Սենսացիա»:

Դիետան չափավոր ցածր կալորիական և բավական երկարատև է. դրան հետևել կարելի է մինչև 3 շաբաթ:

Դիետայի հեղինակները վստահեցնում են, որ ամեն շաբաթ վերանում է 3-5 կգ, քաշի ընդհանուր կորուստը 3 շաբաթից հետո պետք է կազմի 7-12 կգ:

Բացի դրանից՝ կորցրած կիլոգրամները չեն վերադառնա ամբողջ 3 տարի:

Հավասարակշռված դիետա

Ներկայացնում ենք մեկ շաբաթվա սննդակարգը: Դիետայի երկրորդ և երրորդ շաբաթներն առաջինի կրկնությունն են: Ամբողջ 3 շաբաթ այս դիետան պահել պարտադիր չէ: Ամեն ինչ կախված է քո նպատակներից: Ուտելու ընդմիջումներին կարելի է չգազավորված ջուր խմել:

Մեկ շաբաթվա սննդակարգը

1-ին օր

  • Նախաճաշ՝ 1 բաժակ սուրճ:
  • Ճաշ՝ 2 խաշած ձու, 1 կապ սխանախով կամ խաշած գազարով աղցան ոչ մեծ քանակությամբ բուսական յուղով, 1 լոլիկ (1 բաժակ տոմատի հյութ) առանց աղի:
  • Ընթրիք՝ 200-250 գ. սթեյք՝ բուսական յուղով տապակած, թարմ բանջարեղենով աղցան (կաղամբ, բազուկ, գազար)՝ բուսական յուղով:

2-րդ օր

  • Նախաճաշ՝ 1 բաժակ սուրճ, չորահաց:
  • Ճաշ՝ 100 գ. սթեյք, 1 բաժին թարմ բանջարեղենով աղցան (կաղամբ, բազուկ, գազար):
  • Ընթրիք՝ 200 գ. անյուղ խոզապուխտ կամ խաշած միս, 1 բաժակ մածուն, կեֆիր կամ բնական ըմպելի յոգուրտ առանց հավելումների:

3-րդ օր

  • Նախաճաշ՝ 1 բաժակ սուրճ, չորահաց:
  • Ճաշ՝ 1 գազար, բազուկ կամ նեխուրի մեծ արմատ՝ բուսական յուղով տապակած, 1 լոլիկ (1 բաժակ տոմատի հյութ), 1 մանդարին կամ սալոր, 1-2 նարինջ:
  • Ընթրիք՝ նույնը, ինչ ճաշը:

4-րդ օր

  • Նախաճաշ՝ 1 բաժակ սուրճ:
  • Ճաշ՝ խաշած ձու, 3 մեծ խաշած գազար (կարելի է դրանցով աղցան պատրաստել՝ համեմելով ոչ մեծ քանակությամբ բուսական յուղով), 150 գ. պանիր:
  • Ընթրիք՝ մրգային աղցան: Բանան ուտել չի կարելի:

5-րդ օր

  • Նախաճաշ՝ քերած հում գազար կիտրոնի հյութով:
  • Ճաշ՝ 0,5 կգ անյուղ խաշած կամ շոգեխաշած ձուկ, 1 լոլիկ (տոմատի հյութ):
  • Ընթրիք՝ 1 ոչ մեծ սթեյք, թարմ բանջարեղենով աղցան: Կարելի է օգտագործել կաղամբ, բազուկ, գազար, վարունգ, բուլղարական պղպեղ:

6-րդ օր

  • Նախաճաշ՝ 1 բաժակ սուրճ:
  • Ճաշ՝ 0,5 կգ հավի միս՝ բուսական յուղով շոգեխաշած կամ փայլաթիթեղով եփված:
  • Ընթրիք՝ 2 խաշած ձու, քերած հում գազար, 1 բաժակ թեյ:

7-րդ օր

  • Նախաճաշ՝ 1 բաժակ թեյ:
  • Ճաշ՝ 150-200 գ. հորթի կամ տավարի միս՝ շոգեխաշած կամ խաշած, խնձոր:
  • Ընթրիք՝ նույնը, ինչ ճաշը:

Այս դիետայի ընթացքում քաղցի ուժեղ նոպաներ դժվար թե ունենաս:

Իհարկե, ցանկացած դիետայից առաջ պետք է խորհրդակցել բժշկի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ամենաճշգրիտ հորոսկոպը 2020 թվականի համար
«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը
20 հարսնացուներ՝ հարսանեկան շպարից առաջ և հետո
«Կնոջ ու տղամարդու միջև ընկերությունն անհնար է. սեր, ատելություն, կիրք, ցանկություն, բայց ոչ ընկերություն». Օսկար Ուայլդի 20 մտքերը, որոնք պետք է կարդալ ամեն օր
«Որքան պրիմիտիվ է մարդը, այնքան ավելի մեծ կարծիք ունի ինքն իր մասին». Էրիխ Մարիա Ռեմարկի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
«Հիշի՛ր, եթե մի բան կարող ես փողով գնել, ուրեմն՝ այն արդեն էժանագին է». Օշոյի՝ կյանքը տակնուվրա անող 15 մտքերը
Թեստ. Ո՞վ եք եղել անցած կյանքում
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
Հորոսկոպի նշանների ինտիմ գաղտնիքները

Վերջին լուրեր

Թեստ. Ստուգե՛ք հայոց լեզվի ձեր իմացությունը
Ամենաանտանելի բնավորության տեր հորոսկոպի նշանները
Խնկի յուրատեսակ հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն
40 երջանիկներ, ովքեր պատահաբար հանդիպել են իրենց նմանակներին
Դիմահարդարման 7 հնացած հնարք, որոնք Ձեզ հնաոճ տեսք են հաղորդում
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել ֆիլմը մեկ կադրով
Առողջարար ըմպելիք, որը կփոխի ձեր կյանքը
Թեստ. Ի՞նչ է պատմում Ձեր մասին Ձեր ընտրած դուռը
Անհավանական համեղ տորթ՝ ընդամենը 3 բաղադրիչով