Ամենահետաքրքիր փաստերը հանրահռչակ Ջեկի Չանի կյանքից

Ջեկի Չանին գիտեն անգամ երեխաները՝ մարտական ֆիլմերից:

Նա հայտնի է իր վտանգավոր հնարքներով և կատակերգական տաղանդով:

Դժվար թե ինչ-որ մեկը կարողանա փոխարինել նրան այս ոլորտում:

Իսկ ի՞նչ է մեզ հայտնի Ջեկի Չան անհատականության մասին:

Եկեք պարզենք:

 

1. «Վիշապի հետքերը. Ջեկի Չանն ու նրա ընտանիքը» վավերագրական ֆիլմում ներկայացված է նրա ծնողների բավականին պայծառ անցյալը: Ջեկի Չանի մայրը թմրանյութերի առքուվաճառքով է զբաղվել, սիրել է մոլախաղեր և հայտնի է եղել Չինաստանի հանցագործ աշխարհում: Նրա հայրը կառավարական լրտես էր: Նրանք հանդիպել են, երբ Չանի հայրը ձերբակալել է մորը օփիումի մաքսանենգությամբ զբաղվելու համար:

2. Չեկի Չանի ծնողները Չինաստանից Հոնգ Կոնգ են փախել: Երբ ծնվել է նրանց որդին, նրանք չեն կարողացել հոգալ բժշկական ծախսերը և լրջորեն մտածել են փոքրիկին բրիտանացի հարուստ բժիշկների զույգին վաճառելու մասին:

3. Բացի դերասանական տաղանդ ունենալու, Ջեկի Չանը կարողանում է նաև հրաշալի երգել անգլերենով, չինարենով, ճապոներենով, թայվաներենով, կանտոներենով: Երիտասարդ ժամանակ քունգ ֆուի դասերի հետ միաժամանակ նա հաճախել է Պեկինի օպերային դպրոց: Նա անգամ 20 ալբոմներ է թողարկել, որոնց մեջ երգում է ասիական տարբեր լեզուներով երգեր:

4. Մի օր Ջեկի Չանը հրավիրված է թոք շոուի մասնակցելու, որ տեղ հանդիսատեսին ուղղակի ապշեցրեց մարտական իր տաղանդով: Նա մերկ ձեռքով կոտրեց բետոնե բլոկերը, որոնք երեք շարքով էին դասավորված, ամեն շարքում իրար վրա դրված չորսական բլոկեր: Ջեկին հեշտությամբ կոտրեց դրանք: Ի դեպ, նա իր բռունցքի մեջ նաև ձու էր պահում, որը ընթացքում ընդհանրապես չվնասվեց:

5. 17 տարեկան հասակում Ջեկի Չանը Բրյուս Լիի «Կատաղության բռունցք» և «Վիշապի մուտքը» ֆիլմերում որպես կասկադյոր է հանդես եկել Չան Են Լուն կեղծանվամբ: Նկարահանումներից մեկի ժամանակ Բրյուսը անզգուշորեն ուժգին հարված է տվել երիտասարդ Չանի գլխին, և վերջինս այդ դեպքը մինչ օրս ջերմությամբ է հիշում:

6. Ջեկի Չանը պերֆեկցիոնիստ է: 1982 թ. «Լորդ Դրակոն» ֆիլմում որոշ ակրոբատիկ տեսարաններ նկարահանելու համար հազարավոր դուբլեր են արվել օրեր շարունակ, մինչև որ Ջեկին գոհ է եղել արդյունքից:

7. Ջեկի Չանի մահացու հնարքները նրա առողջությունն են արժեցել: «Աստծո ասպազենքը» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա ծանր վիրավորվել է, որի արդյունքում այժմ նա գանգի վրա պլաստինա կա դրված, իսկ աջ ականջի լսողությունը զգալիորեն թուլացած է:

8. «Աստծո ասպազենքը» ֆիլմը դիտողները կհիշեն, թե ինչպես Ջեկին թռչեց ժայռի վրայից և վայրէջք կատարեց փուչիկի վրա: Իրականում նա կատարել է այդ հնարքը, սակայն թռել է ոչ թե ժայռի վրայից, այլ ինքնաթիռից:

9. Երբ Ջեկին հայտարարեց, որ պատրաստվում է ամուսնանալ, նրա երկրպագուհիներից երկուսը ինքնասպան եղան: Առաջինը դա արեց գնացքից դուրս թռչելով, իսկ երկրորդը դերասանի գրասենյակի դիմաց կանգնած թույն խմեց:

10. Ջեկի Չանի անունը Գինեսի ռեկորդների գրքում կա գրանցված երկու անգամ՝ կինոհնարքների ամենամեծ քանակության և մի ֆիլմում բազմաֆունկցիոնալության համար: Ֆիլմի մեկ տեսարանում նա կարողանում էր միանգամից մինչև 15 պարտականություն իր վրա վերցնել՝ ներառյալ մատակարարման համակարգողի, կոմպոզիտորի, վոկալիստի և զգեստների մասնագետի դերերը:

Ամենակարդացված

Ամենաճշգրիտ հորոսկոպը 2020 թվականի համար
«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը
20 հարսնացուներ՝ հարսանեկան շպարից առաջ և հետո
«Կնոջ ու տղամարդու միջև ընկերությունն անհնար է. սեր, ատելություն, կիրք, ցանկություն, բայց ոչ ընկերություն». Օսկար Ուայլդի 20 մտքերը, որոնք պետք է կարդալ ամեն օր
«Որքան պրիմիտիվ է մարդը, այնքան ավելի մեծ կարծիք ունի ինքն իր մասին». Էրիխ Մարիա Ռեմարկի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
«Հիշի՛ր, եթե մի բան կարող ես փողով գնել, ուրեմն՝ այն արդեն էժանագին է». Օշոյի՝ կյանքը տակնուվրա անող 15 մտքերը
Թեստ. Ո՞վ եք եղել անցած կյանքում
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
Հորոսկոպի նշանների ինտիմ գաղտնիքները

Վերջին լուրեր

Թեստ. Ստուգե՛ք հայոց լեզվի ձեր իմացությունը
Ամենաանտանելի բնավորության տեր հորոսկոպի նշանները
Խնկի յուրատեսակ հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն
40 երջանիկներ, ովքեր պատահաբար հանդիպել են իրենց նմանակներին
Դիմահարդարման 7 հնացած հնարք, որոնք Ձեզ հնաոճ տեսք են հաղորդում
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել ֆիլմը մեկ կադրով
Առողջարար ըմպելիք, որը կփոխի ձեր կյանքը
Թեստ. Ի՞նչ է պատմում Ձեր մասին Ձեր ընտրած դուռը
Անհավանական համեղ տորթ՝ ընդամենը 3 բաղադրիչով