Երկու միլիոն՝ դավաճանության համար. ինչպես է Ջեյ Լոն պայքարում ապագա ամուսնու անհավատարմության դեմ

Նոր տեսահոլովակներից ու ստեղծագործական հաջողություններից առավել Ջենիֆեր Լոպեսի երկրպագուներին հետաքրքրում է նրա անձնական կյանքը, որին էլ այսօր կանդրադառնա EnterTrain-ը։

Երբ բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը երկու տարվա հարաբերություններից հետո նրան առաջարկություն արեց, բոլորն անսահման ուրախ էին երգչուհու համար և հավատում էին, որ նա վերջապես երջանիկ կլինի։

Հարսանիքի ճշգրիտ օրը սիրահարները որոշել են չհայտարարել, սակայն հայտնի է, որ այն ամռանն է լինելու, կամ էլ լինելու էր, քանի որ հավանականություն կա, որ ամեն բան կխափանվի նախքան այդքան սպասված հարսանիքը։ Պատճառը ամուսնական պայմանագիրն է, որը Ջեյ Լոն ներկայացրել է իր սիրելիին։

Որքան էլ որ ուժեղ են լինում հայտնիների զգացմունքները, նրանք հաճախ են դիմում ամուսնական պայմանագիր կազմելուն, այդպիսով փորձելով ոչ այնքան պաշտպանել իրենց հարստությունն իրենց զուգընկերոջից, որքան ցանկանում են վերացնել զգամունքների անկեղծության վրա ազդող ավելորդ գործոնները։ Բացի այդ, շատերը տարբեր լրացուցիչ կետեր են ներառում պայմանագրում, որոնք կցանկանային տեսնել իրենց ամուսնական կյանքում։ Հաճախ այդ կետերից մեկն էլ դավաճանությունն է լինում։ Ջենիֆեր Լոպեսի պայմանագրի դեպքում էլ առաջնահերթությունը հենց այս կետին է տրվել, չնայած որ երգչուհու կարողությունը մի քանի անգամ ավել է Ռոդրիգեսի խնայողություններից։

Վերջին ժամանակներս բավական լուրեր էին պտտվում Ռոդրիգեսի փոփոխական բնույթի մասին, որոնք Ջեյ Լոն անտեսել չէր կարող։

Երգչուհու ընկերուհիներից մեկի խոսքերով՝ Ջենիֆերն այլևս չի ցանկանում տառապել զուգընկերոջ դավաճանությունների պատճառով և դրան այնքան լրջորեն է վերաբերվում, որ Ալեքսի հետ ամուսնական պայմանագրում կետ է ներառել, որի համաձայն ամեն մի դավաճանության դեպքում նա պետք է 2 միլիոն դոլար վճարի։

Բնականաբար, Ռոդրիգեսն այս կետը վիրավորական է համարել և ի պատասխան առաջարկել է երգչուհուն՝ իրեն 2 միլիոն դոլար վճարել առանց ամուսնական անհավատարմության յուրաքանչյուր տարվա համար։

Բեյսբոլիստին վրդովում են նման պայմանները, սակայն ոչ թե դրանք կատարելու բարդության, այլ այն պատճառով, որ նման պայմանագիր ստորագրելով ինքն ընդունում է իր նախկին ինտրիգների մեղքը, որի հետ համաձայն չէ։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ամենաճշգրիտ հորոսկոպը 2020 թվականի համար
«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը
20 հարսնացուներ՝ հարսանեկան շպարից առաջ և հետո
«Կնոջ ու տղամարդու միջև ընկերությունն անհնար է. սեր, ատելություն, կիրք, ցանկություն, բայց ոչ ընկերություն». Օսկար Ուայլդի 20 մտքերը, որոնք պետք է կարդալ ամեն օր
«Որքան պրիմիտիվ է մարդը, այնքան ավելի մեծ կարծիք ունի ինքն իր մասին». Էրիխ Մարիա Ռեմարկի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
«Հիշի՛ր, եթե մի բան կարող ես փողով գնել, ուրեմն՝ այն արդեն էժանագին է». Օշոյի՝ կյանքը տակնուվրա անող 15 մտքերը
Թեստ. Ո՞վ եք եղել անցած կյանքում
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
Հորոսկոպի նշանների ինտիմ գաղտնիքները

Վերջին լուրեր

Այս աղջիկն ամեն երեկո ոտքերը դնում է քացախի մեջ. Պատճառն իմանալով՝ Դուք էլ այսպես կանեք
Մարդկանց հետ շփվելու 10 գաղտնիք՝ Դեյլ Քարնեգիից
Սոխի կեղևները այլևս երբեք դեն չեք նետի
Թեստ. Ստուգե՛ք հայոց լեզվի ձեր իմացությունը
Ամենաանտանելի բնավորության տեր հորոսկոպի նշանները
Խնկի յուրատեսակ հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն
40 երջանիկներ, ովքեր պատահաբար հանդիպել են իրենց նմանակներին
Դիմահարդարման 7 հնացած հնարք, որոնք Ձեզ հնաոճ տեսք են հաղորդում
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել ֆիլմը մեկ կադրով