Ձեր ծննդյան ամիսն իր գույնը ունի. իմացեք, թե ինչ է այն ձեզ համար նշանակում

Յուրաքանչյուր գույն առանձնահատուկ էներգետիկա ունի, որը կարելի է տարբեր ձևերով օգտագործել։
Աստղաբան Միշել Բերնհարդտը ասում է. «Գունաբանությունը որոշում է այն գույնը, որը պետք է կամ կարող է օգնել ձեզ հավասարակշռության գալ»։

Բոլորին էլ հետաքրքիր է իմանալ, թե որ գույներն են հովանավորում իրեն, ինչ են դրանք ասում ձեր և նրանց մասին, ովքեր ծնվել են այդ ամիսներին։

EnterTrain-ը առաջարկում է միասին պարզել գույների աստղաբանական գաղտնիքները։

Հունվար

Գույնը. Կարամելային

Առանձնահատկությունները. Տրամաբանություն, պրակտիկություն, երկրայնություն։
Երբ օգտագործել. Երբ կայունության և պատասխանատվության զգացման պակաս ունեք։
Նշանակությունը. «Կարգապահության և կայունության օգնությամբ այս գույնը թույլ չի տալիս մեր ամբիցիաներին պոկվել գետնից»։

Փետրվար

Գույնը. Հագեցած մանուշակագույն

Առանձնահատկությունները. Ոգեշնչում, երևակայություն

Երբ օգտագործել. Երբ հուզական լարվածություն եք զգում։

Նշանակությունը. «Վառ մանուշակագույնը օգնում է մեզ հասկանալ մարդկանց և մտերմանալ նրանց հետ, ովքեր շրջապատում են մեզ»։

Մարտ

Գույնը. Վառ կարմիր

Առանձնահատկությունները. Կարեկցող, ինտուիտիվ, փակ

Երբ օգտագործել. Երբ ոգեշնչման կարիք ունեք և ուզում եք լսել ձեր ներքին ձայնը։

Նշանակությունը. «Լինելով հեքիաթային և մոգական՝ այս գույնը օգնում է միացնել գիտակցական և անգիտակցական աշխարհները»։

Ապրիլ

Գույնը. Կարամելային

Առանձնահատկությունները. Կրակոտ, կրքոտ, խիզախ

Երբ օգտագործել. Երբ էներգիայի, ուժի ու խիզախության կարիք ունեք։

Նշանակությունը. «Այս գույնը օգնում է մարդուն ձգտել հաղթանակի՝ նրան առավելություն տալով բոլոր մրցույթներում»։

Մայիս

Գույնը. Կանաչ

Առանձնահատկությունները. Կայունություն, բարգավաճում, երիտասարդացում

Երբ օգտագործել. Երբ ցանկանում եք ուժի և էության հավասարակշռության հասնել։

Նշանակությունը. «Այս գույնը նպաստում է առողջացմանն ու կայունությանը»։

Հունիս

Գույնը. Ոսկեգույն

Առանձնահատկությունները. Խթանող, ոգեշնչող

Երբ օգտագործել. Երբ շփման մեջ օգնության կարիք ունեք։

Նշանակությունը. «Էներգիայով և ուժով լեցուն այս գույնը լի է արևային լույսով»։

Հուլիս

Գույնը. Բաց կորալ

Առանձնահատկությունները. Խնամք, քնքշանք, ըմբռնում

Երբ օգտագործել. Երբ շրջապատի կողմից սիրո և հոգատարության կարիք ունեք։

Նշանակությունը. «Այս գույնը ասոցացվում է կանացի էներգիայի հետ։ Սրա օգնությամբ կյանքը լցվում է սիրով և խաղաղությամբ»։

Օգոստոս

Գույնը. Նարնջագույն

Առանձնահատկությունները. Վստահություն, ուժ

Երբ օգտագործել. Երբ տառապում եք ամաչկոտությամբ, ուզում եք ավելի համարձակ և կրեատիվ դառնալ։

Նշանակությունը. Այս գույնը ասոցացվում է ուժի և զորության հետ։

Սեպտեմբեր

Գույնը. Կապտասև

Առանձնահատկությունները. Իմաստուն, ստեղծագործ

Երբ օգտագործել. Երբ հանգստի և կարգուկանոնի կարիք ունեք։

Նշանակությունը. « Այս գույնը նույնականացվում է գեղեցկության, անմեղության և իմաստության հետ»։

Հոկտեմբեր

Գույնը. Երկնագույն

Առանձնահատկությունները. Հանգստություն, հավասարակշռություն

Երբ օգտագործել. Երբ խաղաղության և հավասարակշռվածության կարիք ունեք։
Նշանակությունը. «Այս գույնը ոգեշնչում է մարդուն ուժեղ և վճռական լինել»։

Նոյեմբեր

Գույնը. Բորդո

Առանձնահատկությունները. Կրքոտ, մոտիվացնող, ակտիվ

Երբ օգտագործել. Երբ զգայական արգելափակումից դուրս գալու կարիք ունեք։
Նշանակությունը. «Ուժեղ և կրքոտ այս գույնը նպաստում է զգացմունքների խորությանը, ուժին և սիրուն»։

Դեկտեմբեր

Գույնը. Մուգ փիրուզագույն

Առանձնահատկությունները. Լուսավորություն, խելք

Երբ օգտագործել. Ճամփորդությունների և հետազոտությունների ժամանակ։

Նշանակությունը. «Այս գույնը իմաստնություն, ճշմարտություն և լավատեսություն է խորհրդանշում»։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Լվացք անելիս որտեղ է պետք լցնել լվացքի փոշին՝ բաժանմունք A, թե բաժանմունք B. շատ տնտեսուհիներ այս մասին չգիտեն
Սահմանապահ գյուղերում յուրաքանչյուր ծնված երեխայի համար կտրամադրեն 1000 դոլար և ամսական 100 հազար դրամ մինչև 3 տարեկան դառնալը
7 օր, 6 ժամ և 40 րոպե փլատակների տակ մայրը՝ Էմմա Հակոբյանը, կերակրել է իր երեխային մատի արյունով
Լեգենդար Քիանու Ռիվզի ցիտատը, որն ապշելու աստիճանի ճշմարիտ է. «Ատում եմ այն աշխարհը, որտեղ…»
Ծննդյան ամսվա հովանավոր թռչունը կբացահայտի ձեր գաղտնիքները
Ինչո՞ւ են Առյուծները համարվում կենդանակերպի ամենահավատարիմ նշաններից մեկը
Երեխայի սեռը կանխագուշակելու և հաշվարկելու աղյուսակ. այն ունի 95% ճշտություն
Եթե չեք ուզում, որ ձեր երեխաները անդաստիարակ մեծանան, դադարե՛ք կատարել այս 5 սխալները
8 բան, որոնք բժիշկները խորհուրդ են տալիս անել նորածինների հետ

Վերջին լուրեր

Ի՞նչ պետք է իմանալ նախքան Այծեղջյուրին սիրահարվելը
Ինչո՞ւ չի կարելի երեխային կարդալ սովորեցնել վաղ տարիքում
Հայկական այբուբենը՝ պատկերված աշխարհի խոշորագույն որմնանկարի վրա
«Լինում են իրար չհասկանալու դեպքեր, վեճեր, բայց ամեն ինչ հաղթահարելի է, եթե կա սեր»․ Նարբեն ու Աստղիկը նշում են ամուսնության 7-ամյակը
Էմինեմի դուստրը մեծացել և իսկական գեղեցկուհի է դարձել․ ահա, թե ինչպիսին է նա հիմա
Հայտնի մարդկանց սիրելի գրքերը
Ովքեր բաժանվեցին 2019-ին
Ամանորյա համեղ և օրիգինալ նախուտեստ, որը կլինի ձեր սեղանի գեղեցկությունը
«Հարսանյաց զգեստս երկար եմ ընտրել, բայց սիրելիս կտեսնի միայն հարսանիքի օրը». երգչուհի Լիլուն վաղն ամուսնանում է