Թեոդոր Ռուզվելտի գրառումն օրագրում մոր ու կնոջ մահվան օրը. 1884 թվական

1884 թվականի փետրվարի 14-ին Թեոդոր Ռուզվելտը սարսափելի լուր ստացավ. մայրն ու կինը մի քանի ժամվա տարբերությամբ մահացել էին Ռուզվելտների՝ Նյու Յորքում գտնվող տանը։ Նրա 50 տարեկան մայրը մահացավ տիֆից, իսկ կինը՝ 22 տարեկանում՝ծննդաբերությունից հետո։

Ռուզվելտի օրագրում նրանց սիրո, հարսանիքի, երջանիկ ամուսնության նկարագրումներին ավելացավ կնոջ՝ Ալիսի մահվան պատճառած ծանր վիշտը։

Այդ օրը նա օրագրում գրեց մեծ X տառը, իսկ ներքևում՝ ընդամենը մեկ նախադասություն. «Իմ կյանքի լույսը խամրեց» («The light has gone out of my life»):

Դրանից առաջ Ռուզվելտին հեռագիր էին ուղարկել ու կանչեցին ետ Նյու Յորք. այդ ժամանակ նա աշխատում էր Ալբանիայում որպես Նյու Յորքի Ասամբլեայի ներկայացուցիչ։ Պատճառը մոր օրեցօր վատթարացող առողջական վիճակն էր։ Ալիսն արդեն 2 օր առաջ ծննդաբերել էր։ Բայց մինչ Թեոդորը կհասներ տուն Ալիսի վիճակը կտրուկ վատացել էր։ Նրան դիմավորեց եղբայրը՝ Էլիոթը, ում առաջին խոսքերն էին. «Այս տան վրա անեծք կա»։

Այդ ժամանակվանից սկսած Ռուզվելտը շատ հաճախ էր գրում Ալիսի մասին, համարյա ամեն անգամ նրա մասին մտածելիս։ Օրագրում տեղ էին գտնում ամենապարզ խոսքերը, ամենախորհրդավոր ժպիտները, ամենաբարձր լռություններն ու ամեն ինչ, որ կազմում էր Ալիսի մասին հիշողությունների շղթան, որը շարունակ նրա հետ էր։

Կնոջ մահվանից հետո Ռուզվելտը երբեք այլևս չի տվել նրա անունը։ Նա արգելել էր բոլորին իր ներկայությամբ կնոջ անունը տալ։ Նույնը վերաբերում էր նաև դստերը՝ Ալիս Ռուզվելտին։ Ռուզվելտը ասում էր, որ պետք է կնոջ հետ թաղել նաև այն անտանելի ցավը, որ բերել էր նրա կորուստը, այլապես այն կկործաներ նրան։

Ռուզվելտը գրում է.

Նա գեղեցիկ դեմք ու կազմվածք ուներ, հոգին էլ ամենագեղեցիկն էր։ Նա ծաղկում էր՝ որպես մի ծաղիկ, և որպես երիտասարդ ծաղիկ էլ մահացավ։ Նրա կյանքը միշտ արևով էր ողողված, նրան ծանոթ չէր ոչ մի տառապանք ու թախիծ, և չկար մեկը, որ չսիրեր նրան պայծառ, արևային ջերմության ու ուրիշերի հանդեպ ունեցած անհուն կարեկցանքի համար։ Ազնիվ, մաքուր, կեսուրախ, սիրալիր, նուրբ էակ… Եվ հենց այն ժամանակ, երբ որպես երիտասարդ կին նա մայրացավ, երբ նրա կյանքը նոր էր սկսվում, անարդարացի ու շատ հանկարծակի մահը թակեց նրա դուռը։ Եվ երբ իմ սրտի ամենահարազատ էակը մահացավ, նրա հետ լույսն իմ կյանքից հեռացավ ընդմիշտ։

 

Ամենակարդացված

Իսկական դարման՝ դեմքի մաշկի համար. ՍԱ կվերացնի ցանկացած մաշկային խնդիր
Այս ծննդաբերությունը մտել է Ուկրաինայի պատմության մեջ. նման բան այդ երկրում դեռ չէր եղել
Այլևս ոչ մի դրամ չծախսեք արյան բարձր ճնշման կամ վատ խոլեստերինի դեմ հաբերի վրա. 1 շաբաթ ընդունեք ՍԱ
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
Մարդկանց 97 %-ը նույնիսկ այս գրքերի անունները չգիտի. իսկ դու՞ք
Արդուկը մաքրելու ամենապարզ և արդյունավետ միջոցները
Որքան պետք է լինի Ձեր քաշն՝ ըստ հասակի. ԲԱՆԱՁև
Բացելով այս հսկա կրիայի որովայնը բժիշկները չէին հավատացել իրենց աչքերին․ միայն տեսեք, թե ինչ են դուրս բերել այնտեղից
Գիտնականները նշել են ծննդաբերելու լավագույն տարիքը. կանա՛յք, դուք շատ կզարմանաք

Վերջին լուրեր

Կյանքի 5 հզոր դասեր, որոնք ես յուրացրել եմ դաոսյան հոգևորականներից
5 լուսանկար, որոնք հրապարակում են միայն ցածր ինքնագնահատականով մարդիկ
Դժբախտ կնոջը մատնող 9 նշան. իսկ դուք ձեզ այստեղ ճանաչեցի՞ք
Մատնահարդարման 15 գաղափար արձակուրդների համար, որոնք ամառն էլ ավելի վառ ու ջերմ կդարձնեն
6 պատճառ, թե ինչու է բաժանությունը նախընտրելի վատ ամուսնությունից
5 կարևոր պատճառ, թե ինչու չի կարելի երեխայի դաստիարակության հարցում ֆիզիկական պատիժ կիրառել
Զբոսաշրջային կայքի հարցումը որոշել է ամենագրավիչ ազգերի տասնյակը
Օրիգինալ թխվածքաբլիթ «Ծաղիկ», որը կզարդարի ձեր տոնական սեղանը
Զարմանահրաշ հանգստավայրեր, որտեղ նկարահանվել են հայտնի ֆիլմերը