Էթիկետի կանոններ նրանց համար, ովքեր երեխաներ ունեն

Երեխայի հետ հասարակական վայրում հայտնվելով՝ ծնողները պարտավոր են հետևել նրա վարքին և պատասխանատու լինել հենց նրա համար, այլ ոչ թե ուրիշ երեխաների. չվիճեն մյուս երեխաների հետ, որպեսզի իրենց երեխան խաղա ավազների մեջ կամ ճոճվի ճոճանակի վրա, որի կողքին հերթ է գոյացել, պարզապես չխանգարեն ուրիշներին։ Այդ ժամանակ երեխան էլ դաստիարակված կմեծանա և կգիտակցի ուրիշի անձնական տարածքի սահմաններն ու իր իրավունքները։

EnterTrain-ն այսօր ներկայացնում է երեխաների հետ հասարակական վայրում գտնվելու վարքի ճիշտ կանոնները.

1. #Կրծքովկերակրում. Այս կետը հեշթեգով ենք առանձնացրել, քանի որ այն աշխարհում ամենաքննարկվող թեմաներից մեկն է։ Որքանով է էթիկայի տեսանկյունից ճիշտ հասարակական վայրում կրծքով կերակրումը։ Իհարկե, երեխային կերակրելու մեջ ոչ մի անհարմար բան չկա, եթե մայրը դա չի վերածում շոուի, այլ փորձում է հնարավորինս քողարկված անել դա՝ ինչ–որ ձևով ծածկելով կուրծքն ու երեխային։

2. Երեխայի զուգարանային հարցերը լուծելը. Որտեղ էլ որ դուք գտնվեք՝ սրճարանում կամ բնության գրկում, դուք պարզապես պարտավոր եք շրջապատին զերծ պահել այս պրոցեսի մանրամասներից և երեխայի հետ առանձնանաք ոչ մարդաշատ տարածքում։

3. Երրորդ անձանց ներկայությամբ զրույցները. Լինեք աշխատավայրում թե ընկերների շրջապատում, մի մոռացեք, որ մարդկանց մեծ մասին հետաքրքիր չէ, իսկ երբեմն նույնիսկ տհաճ է ձեր երեխաների մարսողության կամ այլ նմանատիպ թեմաների վերաբերյալ պատմությունները։

4. «Մորաքույրներ» և «քեռիներ». «Քեզ հիմա այս մորաքույրը կտանի», – շատ ծնողների սովորությունն է վախեցնել փոքրիկ մարդուկին ուրիշ մարդկանցով՝ նրանց բարեկամական «մորաքույր» կամ «քեռի» բառերով կոչելով, ինչը շատ ավելի վտանգավոր է, քան կարող է թվալ։ Հետագայում երեխան չի կարողանա տարբերել սովորական անծանոթներին նրանցից, ումից կարող է վտանգ սպառնալ։

5. Մերկ երեխաները ծովափին. Առաջին հերթին դա գրավում է այլ երեխաների ուշադրությունը և հենց դա կարող է տհաճ իրավիճակների պատճառ դառնալ։ Եվ երկրորդ, հարցը ոչ միայն էթիկան է, այլև հիգիենան և փոքրիկի առողջությունը. Մի բան է երբ երեխան մերկ իր անկողնու մեջ է պտտվում, մի ուրիշ բան, երբ նա այդպես նստում է ծովափի ավազներին ու քարերին։

6. Պատիժներ. Շրջապատին երբեք հաճելի չէ, երբ դուք իրենց աչքի առաջ բղավում եք ձեր երեխայի վրա կամ խփում նրան։ Թեթև նկատողություն անել երեխային իհարկե կարելի է, բայց ոչ հրապարակային բղավել և խփել, ինչը իհարկե չպետք է անեք նույնիսկ, երբ երեխայի հետ մենակ եք։ Նույնը վերաբերում է նաև ուրիշների երեխաներին. նրանք ունեն իրենց ծնողները և նկատողություն անել նրանց պարզապես պետք չէ։

7. Կոտրված կամ կեղտոտված իրեր. Միայն դուք և ոչ թե օտար մարդիկ կամ սրճարանի աշխատակիցները պետք է հավաքեն ձեր երեխայի հետևից։ Եթե նա կեղտոտել է սրճարանում, հավաքեք նրա հետևից, եթե ինչ որ բան է կոտրել՝ փոխհատուցեք սրճարանի ղեկավարությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

8 սովորական իրեր, որոնք մենք այնպես չենք օգտագործում, ինչպես նկատի է ունեցել արտադրողը
Կենդանակերպի 6 նշան, ում բարությունից օգտվում են շրջապատի մարդիկ
Ոճաբանը չի լսում աղջկան և ամեն դեպքում կտրում է նրա մազերը. ահա թե ինչ է դրանից ստացվում
Հայտնի է աշխարհում ամենագեղեցիկ կանանցով բնակեցված երկիրը
Փեսացուն հարսանեկան արարողության ժամանակ ասաց, որ ուրիշին է սիրում, և հարսնացուն նրան շնորհակալ եղավ․ ահա, թե ինչու․․․
Սեպտեմբերի 17-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով…
Տեսեք, թե Գոհար Ավետիսյանից բաժանվելուց հետո որքան է նիհարել նրա նախկին ամուսինը
«Կլոնը» հեռուստասերիալից Ջեյդի և Լուկասի որդին հիացնում է երկրպագուներին իր գեղեցկությամբ
Վաճառքի է հանվել Շառլ Ազնավուրի առանձնատունը եւ ձիթենիների այգին (լուսանկարներ)

Վերջին լուրեր

Այս կանաչ մածուկն ընդամենը 3 օրում դեմքից կվերացնի ուգրիները, սպիները
3 կարևոր հմտություն, որոնք ունեն երջանիկ զույգերը և որոնք պետք է բոլորը գործի դնեն
5 բացասական բան, որ տեղի է ունենում, երբ բղավում եք երեխայի վրա․ սրանք կարդալուց հետո էլ երբեք այդպես չեք վարվի
Հորոսկոպի 3 զույգ, որ ամենալավ ծնողներն են դառնում
Ցանկությունների միջնադարյան աղյուսակ
10 կարևոր նրբություն, որոնցով ատամնաբույժները չեն շտապում կիսվել այցելուների հետ
Թեստ. ընտրե՛ք զույգին և պարզե՛ք՝ որքան երկար կտևեն ձեր հարաբերությունները
Շուտ բաժանության 5 տագնապալի նշան ըստ հարսանեկան լուսանկարիչների
ԹԵՍՏ. Բիլ Գեյթսն այս հանելուկին պատասխանել է 20 վայրկյանում, իսկ դուք կկարողանա՞ք պատասխան գտնել գոնե 5 րոպեում