6 հնարքներ, որոնք ձեզ կօգնեն ձեր երեխայի մեջ ընթերցանության հանդեպ սեր առաջացնել

Երեխայի մտածողությունն ու երևակայությունը զարգացնելու համար լավագույն եղանակն ընթերցանությունն է:

Սակայն ներկայիս տեխնոլոգիական զարգացման շրջանում շատ բարդ է դարձել երեխային ցույց տալ ընթերցանության առավելությունները համացանցի նկատմամբ:

 

 

Ներկայացնենք 6 հնարք, որոնք ձեզ կօգնի երեխայի մոտ սեր առաջացնել ընթերցանության հանդեպ հենց վաղ տարիքից:

1. Ձեր երեխայի համար գիրք կարդացեք հենց վաղ մանկությունից

Գիրք կարդացեք երեխայի համար ոչ միայն քնելուց առաջ: Թող երեխայի առաջին խաղալիքները լինեն մանկական գրքերը: Դարձրեք ընթերցանությունն ավանդական ժամանցային արարողակարգ, որը ձեզ կօգնի ցանկացած պահը դարձնել հետաքրքիր և կտեղափոխի հեքիաթային աշխարհ:

2. Ճնշում մի՛ գործադրեք երեխայի վրա նրան հնարավորինս վաղ տարիքից կարդալ սովորեցնելու համար

Գոյություն ունի այսպիսի մի կարծրատիպ, համաձայն որի՝ երեխայի ինտելեկտի մակարդակը որոշվում է նրա կարդալու կարողություններով: Սակայն դա այդպես չէ: Յուրաքանչյուր երեխա ունի իր ինդիվիդուալ ռիթմը և յուրաքանչյուրը սովորում է խոսել, քայլել, կարդալ իր ժամանակին: Սակայն ծնողների փառասիրությունն ու ամբիցիաները բերում են նրան, որ ծնողները սկսում են հնարավորինս վաղ տարիքից երեխային պարտադրաբար կարդալ սովորեցնել, իսկ հետո էլ զարմանում են, թե ինչու երեխան կարդալ չի սիրում:

3. Ընթերցե՛ք միասին և հարգե՛ք երեխայի նախասիրությունները

Երեխայի մոտ ընթերցանության հանդեպ սեր արթնացնելու համար հարկավոր է ուշադրություն դարձնել երեխայի նախասիրություններին: Թույլ տվեք, որ նա ինքն ընտրի ստեղծագործությունը: Որոշ երեխաներ սիրում են կարճ պատմվածքներ, ոմանք՝ երկար պատմություններ, որպեսզի հնարավորինս երկար մնան իրենց սիրելի հերոսի հետ: Բացի այդ՝ մի մասը սիրում է հեքիաթներ, իսկ մյուսը՝ արկածային պատմվածքներ և այլն:

4. Ընթերցանությունը հաճելի խաղ դարձրե՛ք

Պատմել երեխային, որ գիրք կարդալով նա կդառնա ավելի խելացի և կկարողանա ընդունվել լավ համալսարան, հարկավոր չէ: Սրանք անհետաքրքիր թեմաներ են երեխայի համար: Երեխաները կսկսեն գիրք կարդալ, եթե ընկալեն այդ գործընթացը որպես հետաքրքրաշարժ խաղ: Հորինե՛ք խաղի պայմաններն ու կանոնները: Հնարավոր տարբերակներից մեկը ստեղծագործական մոտեցումն է: Սկսե՛ք ինքներդ հորինել պատմություններ: Երեխայի հետ մտածեք, թե ինչ կլինի հերոսների հետ գիրքը ավարտելուց հետո, կամ էլ հորինեք նախապատմությունը: Սա երեխայի մոտ ստեղծագործական մտածողություն կձևավորի: Բացի այդ՝ նրան կսկսեն հետաքրքրել ավելի բարդ գրքերը՝ ավելի երկար և խճճված սյուժեով:

5. Դարձրե՛ք գրքեր գնելու գործընթացը մի հետաքրքիր արկած

Գրքի հետ ծանոթությունը նույնպես կարելի է դարձնել հետաքրքիր խաղ: Գրախանութում երեխային ժամանակ տվեք գրքերն ուսումնասիրելու, թերթելու, նկարները նայելու, նախաբանը կարդալու: Գնելուց հետո կարելի է հանդիսավոր կերպով մի քանի թերթ կարդալ քնելուց առաջ: Այս հնարքների միջոցով դուք երեխային ասես ներքաշում եք գրքերի հեքիաթային աշխարհ:

6. Կրճատե՛ք էլեկտրական տեխնիկային հատկացվող ժամանակը

Համացանցի և հեռուստատեսության շնորհիվ երեխան ինֆորմացիան միանգամից ստանում է վիզուալացված եղանակով: Այսպիսով՝ ուղեղը սովորում է աշխատել ավելի քիչ էներգիա սպառելով, քանի որ ընթերցանությունն ավելի բարդ պրոցես է և ուղեղից ավելի շատ ջանք է պահանջում: Այսպիսով, իհարկե, կարիք կա կրճատելու տեխնիկայի քանակությունը երեխայի առօրյայում:

Եվ ամենակարևորը՝ կարդացե՛ք ինքներդ, չէ՞ որ դուք ձեր երեխայի համար օրինակ եք ծառայում:

Ամենակարդացված

Իսկական դարման՝ դեմքի մաշկի համար. ՍԱ կվերացնի ցանկացած մաշկային խնդիր
Այս ծննդաբերությունը մտել է Ուկրաինայի պատմության մեջ. նման բան այդ երկրում դեռ չէր եղել
Այլևս ոչ մի դրամ չծախսեք արյան բարձր ճնշման կամ վատ խոլեստերինի դեմ հաբերի վրա. 1 շաբաթ ընդունեք ՍԱ
Իմ ընտանիքի գաղտնի դեղը. 2 բաղադրիչ՝ 12 խնդրի դեմ
Մարդկանց 97 %-ը նույնիսկ այս գրքերի անունները չգիտի. իսկ դու՞ք
Արդուկը մաքրելու ամենապարզ և արդյունավետ միջոցները
Որքան պետք է լինի Ձեր քաշն՝ ըստ հասակի. ԲԱՆԱՁև
Բացելով այս հսկա կրիայի որովայնը բժիշկները չէին հավատացել իրենց աչքերին․ միայն տեսեք, թե ինչ են դուրս բերել այնտեղից
Գիտնականները նշել են ծննդաբերելու լավագույն տարիքը. կանա՛յք, դուք շատ կզարմանաք

Վերջին լուրեր

Ինչո՞ւ չի կարելի կրծկալով քնել. կրծքի ցավի ևս 7 պատճառ, որոնք չի կարելի անտեսել
Ինչպես մեկընդմիշտ ազատվել պարանոցի և մեջքի մկանային կծկումներից
10 զարմանալի վայրեր, որոնք մերթընդմերթ անցնում են ջրի տակ
Այս հանելուկը շատ պարզ լուծում ունի, բայց քչերն են կարողանում լուծել այն
Հղիության 9 ամիսները՝ 4 րոպեում
Երկարակեցության շատ պարզ թեստ. պետք է միայն մի քանի շարժում անել…
Աղիները տոքսիններից մաքրելու և մարսողությունը բարելավելու 6 պարզ միջոց
Թեստ. Որքան լավ գիտեք մաթեմատիկա
Թեստ. Էքստրեմալ իրավիճակներում գործելու կանոնները