Առակ, որը պետք է հիշել. «Քեզ է վերադառնում այն ամենը, ինչ դու անում ես»

Այսօր EnterTrain-ը ներկայացնում է մի առակ, որը շատ կարևոր դաս է բոլորիս համար։ Մի ծերունի տեղափոխվում է ապրելու իր տղայի հարսի և չորսամյա թոռան մոտ։ Նրա ձեռքերը դողում էին, աչքերը վատ էին տեսնում, քայլվածքն անվստահ էր։ Նրանք միասին էին սեղան նստում, սակայն ծերուկի դողացող ձեռքերն ու վատ տեղողությունը բարդացնում էին գործը. ուտելիքը նրա գդալից հատակին էր թափվում, կաթը՝ սփռոցին։

Տղան և հարսը գնալով ավելի էին նյարդայնանում այդ ամենից։

—Մենք պետք է ինչ որ մի բան ձեռնարկենք,– ասաց որդին։

Ամուսինները որոշեցին սենյակի անկյունում մի առանձին փոքրիկ սեղանիկ դնել։ Այդտեղ պապիկը սկսեց միայնակ ուտել, այն դեպքում, երբ ընտանիքի մյուս անդամները սեղանի շուրջ վայելում էին ճաշը։ Այն բանից հետո, երբ ծերուկը երկու անգամ աման կոտրեց, նրան սկսեցին փայտե ամանով տալ կերակուրը։ Երբեմն նրա աչքերում արցունքներ էին հայտնվում, քանի որ նա լրիվ մենակ էր։

Չորսամյա տղան լուռ հետևում էր այդ ամենին։ Մի օր երեկոյան, ընթրիքից առաջ, հայրը նկատեց, որ նա փայտի կտորի հետ է խաղում հատակին նստած։ Նա քնքշանքով հարցրեց որդուն.

— Ինչո՞վ ես զբաղված։

Տղան պատասխանեց.

— Փոքրիկ թասիկ եմ պատրաստում քո և մայրիկի համար, որից դուք ճաշ կուտեք, երբ ես մեծանամ։

Այս խոսքերն այնպես ապշեցրին ծնողներին, որ նրանք կորցրեցին խոսելու ունակությունը։ Նրանց աչքերում արցունքներ երևացին։

Այդ երեկո որդին մոտեցավ հորը, բռնեց նրա ձեռքից և քնքշանքով հետ տարավ դեպի ընտանեկան սեղանը։ Նա այդ օրվանից սկսեց կրկին բոլորի հետ միասին ճաշել։ Եվ չգիտես թե ինչու, հարսն ու որդին այլևս չէին անհանգստանում, երբ ընկնում էր պատառաքաղը, թափվում էր կաթը կամ կեղտոտվում էր սփռոցը։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Ամենակարդացված

Ամենաճշգրիտ հորոսկոպը 2020 թվականի համար
«Երեխայի ուսերին դրված ամենածանր բեռն իր ծնողների չստացված կյանքն է». հոգեբան Գուստավ Յունգի 15 մտքերը կփոխեն ձեր ամբողջ կյանքը
20 հարսնացուներ՝ հարսանեկան շպարից առաջ և հետո
«Կնոջ ու տղամարդու միջև ընկերությունն անհնար է. սեր, ատելություն, կիրք, ցանկություն, բայց ոչ ընկերություն». Օսկար Ուայլդի 20 մտքերը, որոնք պետք է կարդալ ամեն օր
«Որքան պրիմիտիվ է մարդը, այնքան ավելի մեծ կարծիք ունի ինքն իր մասին». Էրիխ Մարիա Ռեմարկի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում
«Հիշի՛ր, եթե մի բան կարող ես փողով գնել, ուրեմն՝ այն արդեն էժանագին է». Օշոյի՝ կյանքը տակնուվրա անող 15 մտքերը
Թեստ. Ո՞վ եք եղել անցած կյանքում
Ժամանակակից էթիկետի ոսկե կանոններ, որոնք պետք է իմանա իրեն հարգող յուրաքանչյուր մարդ
Հորոսկոպի նշանների ինտիմ գաղտնիքները

Վերջին լուրեր

Մարդկանց հետ շփվելու 10 գաղտնիք՝ Դեյլ Քարնեգիից
Սոխի կեղևները այլևս երբեք դեն չեք նետի
Թեստ. Ստուգե՛ք հայոց լեզվի ձեր իմացությունը
Ամենաանտանելի բնավորության տեր հորոսկոպի նշանները
Խնկի յուրատեսակ հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն
40 երջանիկներ, ովքեր պատահաբար հանդիպել են իրենց նմանակներին
Դիմահարդարման 7 հնացած հնարք, որոնք Ձեզ հնաոճ տեսք են հաղորդում
Թեստ. Կարո՞ղ եք գուշակել ֆիլմը մեկ կադրով
Առողջարար ըմպելիք, որը կփոխի ձեր կյանքը